Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2023 թ. №  ---------  -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.17»-րդ ենթակետը և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ, 34-րդ հոդվածների և 36-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի ««Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին, մրցանակակիրներին, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղերը գրաված մարզիկներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր, ավագ, երկրորդ, անձնական մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստը սահմանող կարգը հաստատելու մասին» № 985-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 1-ին և 6-րդ կետերի 3-րդ ենթակետերը:
  • որոշման հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետից հանել «և երիտասարդների» բառերը:
  • որոշման հավելվածի 1-ին կետը լրացնել 6-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6) «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ չունեցող և նպաստի շահառու հանդիսացող մարզիկներին նպաստը տրամադրվում է մինչև տվյալ մարզաձևերի վարկանիշային մրցաշարերի ավարտի ամսաթվին հաջորդող ամսվա մեկը, եթե նրանք վարկանիշ ձեռք չեն բերում»:

  • որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում.

ա) «երիտասարդների հավաքական թիմերի ավագ, երկրորդ և անձնական մարզիչները» բառերից հետո լրացնել «(միայն հունա-հռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ և բռնցքամարտ մարզաձևերում),»,

բ) «Հայաստանի Հանրապետության պատանիների հավաքական թիմերի ավագ և երկրորդ մարզիչները,» բառերը հանել:

  • որոշման հավելվածի վերջին պարբերությունը համարակալել՝ Որոշման հավելվածի վերջին պարբերությունը «Ներկայացված» բառից առաջ լրացնել «7.» թվով:
  • որոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «300.000» թիվը փոխարինել «600.000» թվով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ գործողությունը տարածվում է 2023 թվականի նոյեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ սույն Որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 

  • Обсуждалось

    08.12.2023 - 28.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1578

Принт