Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագիծը մշակվել է «Քաղաքաշինության մասին»  օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 22.1 հոդվածի 6-րդ կետի, 23-րդ, 24-րդ, 25-րդ հոդվածներով և  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով։

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման վերանայման նպատակն է կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային ընթացակարգերի կանոնակարգումը՝ ինչպես նաև հայեցողական լիազորությունների հստակեցումը:  

II. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

1.  ՀՀ կառավարության կողմից 2021 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունվել է «ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N1985-Ն ՀՀ կառավարության որոշումը, որի անհրաժեշտությունը բխում էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, որի համաձայն նախատեսել է՝

1) մինչև 2025 թվականի հունվարի 1-ը քաղաքաշինական թույլտվությունների գործընթացն ամբողջությամբ իրականացնել քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից համակարգող e-Permits առցանց համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով,

2) զգալիորեն կրճատել քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման փուլերը և խստագույնս պահպանել թույլտվությունների տրամադրման ժամկետները, բովանդակային իմաստով վերանայել թույլտվություն պահանջող գործողության շրջանակը:

N596-Ն որոշման վերանայման, փոփոխման նպատակն է աստիճանաբար անցում կատարել կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային համակարգի կիրառմանը։ Համակարգի գործարկման առաջին փուլի համար ընտրվել է Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքները։

2022 թվականի հունվարի 1-ից այս համայնքներում պիլոտային հիմունքներով գործարկվել է Համակարգը որի հիման վրա նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ միասնական համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային Մեկ պատուհան, որում գործում են ընթացակարգի մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները:

Պիլոտային ծրագրի առկա վիճակը 2023 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ

2022 թվականի հունվարի 1-ից Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Համակարգի միջոցով։

 

 

Համայնքի անվանումը

Բնակչություն

Ստացված

դիմումներ

Տրամադրված թույլտվություններ

1

Մասիս (27 բնակավայր)

81 800

2816

2123 (75%)

2

Վաղարշապատ (2 բնակավայր)

62 880

860

680 (79%)

3

Վանաձոր (4 բնակավայր)

117 000

726

636 (88%)

4

Նաիրի (8 բնակավայր)

38 330

2801

2072 (73%)

 

Ընդհանուր 41 բնակավայր

300 000

7203

5511 (76%)

         

Նախորդող 2022 թվականի ընթացքում ամբողջ հանրապետությունում ստացվել է 5330-ը դիմում և տրամադրվել է  4160 թույլտվություն։ Համակարգի ներդրումից ի վեր՝ սկսած 2015 թվականից, համակարգում գրանցվել է շուրջ 3978 օգտատեր, որից 1478 օգտատերը գրանցվել են 2023 թվականի ընթացքում։

2022 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ ստացվել է 4870 դիմում մինչդեռ 2023 նոյեմբերի 24-ի դրությամբ ստացվել է 7203 դիմում՝ աճ շուրջ 1.5 անգամ։

2022 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ տրամադրվել է 3790 թույլտվություն մինչդեռ 2023 նոյեմբերի 24-ի դրությամբ տրամադրվել է 5511 թույլտվություն՝ աճ 1.5 անգամ։

2. Այլ համայնքներում Ներկայումս բացակայում են կամ լիարժեք չեն քաղաքաշինական օբյեկտների նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալները, ինչն իր հերթին նպաստում է լրացուցիչ քայլերի կատարմանը և այլ մարմիններից ելակետային նյութերի հավաքագրմանը: Ելակետային տվյալների ձեռքբերման համար պահանջվում է ավելի երկար ժամանակ, քան սահմանված է գործող թույլատվական ընթացակարգով: Գործող ընթացակարգի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ միասին իրավասու մարմինը (համայնքի ղեկավարը) կառուցապատողին պետք է տրամադրի նաև մատակարար կազմակերպություններից ստացված ինժեներական ենթակառուցվածքին միանալու տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները: Գործնականում՝ նշվածը մեկ քայլով չի իրականացվում և ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալուց հետո, կառուցապատողները ստիպված են լինում ինքնուրույն դիմել մատակարար կազմակերպություններ՝ տեխնիկական պայմանները հստակեցնելու, ինժեներական ենթակառուցվածքի արտաքին գծերի ուղեգծերը համաձայնեցնելու, ինչպես նաև յուրաքանչյուր ուղեգիծը նաև այլ մատակարար կազմակեպությունների և իրավասու մարմնի հետ համաձայնեցնելու համար:

3.  Նախորդ տարիներին գործարկվել է կառուցապատման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային www.e-permits.am համակարգը, որի ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու և թվային միջավայրում բացվող բազմաթիվ այլ հնարավորությունները գործնականում չեն կիրառվում, քանի որ առցանց գործելու ընտրությունը թողնված է կառուցապատողի հայեցողությանը:

4. Հաճախ շինարարության թույլտվություններ են տրամադրվում ոչ լրիվ կազմով ներկայացվող նախագծերի հիման վրա, մասնավորապես՝ նախագծային փաստաթղթերը մշակվում են առանց ինժեներական ենթակառուցվածքին միանալու արտաքին գծերի նախագծային բաժինների, թողնելով նշվածը հետագայի համար՝ որպես առանձին գործընթաց, յուրաքանչյուր մատակարար կազմակերպության կողմից իրականացվելու պայմանով: Վերջինս, բացի այն որ խախտում է գործող օրենսդրության պահանջները, առաջացնում է նաև բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև մեկ կառույցի համար տրամադրվող շինարարության թույլտվությունները դառնում են մի քանիսը (շենքի կառուցման, արտաքին էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին գծերի կառուցման համար և այլն):

III. Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող ընթացակարգը նախատեսում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում դեպի կառուցապատման թույլտվությունների բացառապես առցանց դիմման և տրամադրման համակարգի։ Երկրորդ փուլում Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների ամբողջական շխթան իրականացվելու էլեկտրոնային եղանակով՝ միասնական Համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային Մեկ պատուհան, որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները:

Սահմանվելու է այնպիսի ընթացակարգ, ըստ որի՝

- տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի կլինի մի քանի մարմինների և կազմակերպությունների հետ առցանց փոխհամաձայնեցումումը, օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների էլեկտրոնային վճարումներ կատարելու, կառուցապատողի կողմից մուտքագրվող տվյալները՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, պետական ռեգիստրի գործակալության, կադաստրի կոմիտեի տվյալների շտեմարանների, ինչպես նաև  նույնականացման գործառույթների ապահովումը նպատակով այլ թվային շտեմարանների հետ ինքնաշխատ եղանակով վավերականացման ստուգումը,

- հնարավոր կլինի տեղական ինքնակառավարման մարմինների մեկ պատուհան ծառայությունների միջոցով համակարգ մուտքագրել բոլոր դիմումները,

- դիմումներում լրացվող տեղեկատվությունը կդառնա ամբողջական՝ ըստ մատակարար կազմակերպությունների պահանջների, որպեսզի վերջինիս հիման վրա հնարավոր լինի տալ հստակ տեխնիկական պայմաններ (հզորություն/կամ համարժեքը և միացման կետ),

- նախագծերի համաձայնեցման գործընթացն կիրականացվի էլեկտրոնային համակարգով, երկու փուլով՝

նախագծման սկզբնական փուլում, էլեկտրոնային համակարգի միջոցով իրավասու մարմնի և մատակարար կազմակերպությունների հետ կառուցապատման և ինժեներական ենթակառուցվածքի ամփոփ հատակագծի համաձայնեցում (ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանով հաստատված կանոններին համապատասխան), համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվություն ստանալու համար նախագծի ամբողջական կազմով (ներառյալ արտաքին ինժեներական գծերի անցկացման բաժինները) ներկայացում (ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանով հաստատված կանոններին համապատասխան),

- դիմումներին կցվող փաստաթղթերի տվյալներն առցանց նույնականացնելու համար կօգտագործվեն տարբեր մարմինների տեղեկատվական շտեմարանները,

- հողամասերի տեղադիրքը և առնչվող տեղեկատվությունը ստանալու համար կօգտագործվեն  առցանց քարտեզներ,

- ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, ճարտարապետաշինարարական նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային եղանակով:

IV. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից, հաշվի առնելով շահագրգիռ կողմերի հետ տեղի ունեցած մի շարք քննարկումների արդյունքները:\

V. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում) հետ կապված առկա խնդիրները, կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր (էլեկտրոնային Մեկ պատուհան), որը հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատի կառուցապատողների շփումները վերջիններիս հետ, կխնայի ժամանակը: Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգը և կծառայի շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:

VI. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 2 հավելվածով հաստատված «ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող  միջոցառումների ցանկի» 1-ին կետով:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կտեղադրվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կայքում` www.minurban.am:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը շրջանառելուց հետո կտեղադրվի Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

  • Обсуждалось

    01.12.2023 - 16.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1414

Принт