Добавить в избранное

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2023 թվականի մայիսի 24-ին Ազգային ժողովն ընդունեց «Բազմաբնակարան շենքի կառավարման
մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ստեղծվում է բազմաբնակարան շենքի
կառավարման մարմնի կողմից օրենքով նախատեսված ծանուցումները, իրազեկումները և
հաշվետվությունները միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվելու իրավական հիմք:
Նշված օրենքով նախատեսվում էր, որ միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը,
վարման կարգը, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի՝ միասնական էլեկտրոնային հարթակին
միանալու կարգը, ժամկետները, միասնական էլեկտրոնային հարթակում ծանուցումների, իրազեկումների և
հաշվետվությունների տեղադրման կարգը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բնականաբար, տեխնիկական նկարագիրը սահմանվելու է գործող «Բազմաբնակարան շենքի կառավարման
մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
Ներկայումս՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրին համապատասխան, ծավալուն աշխատանքներ
են տարվում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման
գործառույթների իրականացման կայուն մեխանիզմների արմատավորման ուղղությամբ:
ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 20-ի №1160-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային
խմբի կողմից վերհանվում են բնագավառում կանոնակարգման ենթակա հարցերը, որոնց հիման վրա
իրականացվել կամ իրականացման փուլում են գտնվում մի շարք միջոցառումներ՝ ուղղված մասնավորապես
անկանխիկ վճարների անցմանը, մասնագիտացված կառավարիչներ ինստիտուտի ներդրմանը, նրանց
նկատմամբ պահանջների սահմանմանը և վերապատրաստմանը, բազմաբնակարան շենքերի պահպանման և
շահագործման կանոնների սահմանմանը և այլն:
Դրա հետ մեկտեղ, պետական շահագրգիռ մարմինների, շահագրգիռ հասարակական
կազմակերպությունների, ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՀՀ Ազգային ժողովի գործընկերների հետ
քննարկումներ են իրականացվել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առավել
սկզբունքային և երկրաժամկետ ռազմավարական լուծումների ձևավորման շուրջ:
Քննարկումների արդյունքում արձանագրվել է բնագավառում համակարգային լուծումներ
ամրագրելու, դրանից ելնելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքը նոր խմբագրությամբ

շարադրելու և նախատեսվող բարեփոխումները մեկ միասնական նախագծի ներքո ամփոփելու
անհրաժեշտությունը:
Այդ պարագայում, նպատակահարմար է հարթակի ստեղծմանն անդրադառնալ նոր օրենքի
ընդունումից հետո և հարթակը ձևավորել արդեն վերանայված քաղաքականության և նոր օրենքի
պահանջների համաձայն, որպեսզի հարթակի վարման, հարթակում ծանուցումների, իրազեկումների և
հաշվետվությունների տեղադրման հետ կապված ընթացակարգերն ամրագրվեն սահմանված
քաղաքականությանը համապատասխան:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին»
օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքով միասնական էլեկտրոնային հարթակին միանալու
կարգը, ժամկետները, միասնական էլեկտրոնային հարթակում ծանուցումների, իրազեկումների և
հաշվետվությունների տեղադրման կարգը Կառավարության կողմից սահմանելու ժամկետը երկարաձգել
մինչև 2026 թվականի հունվարի 1-ը՝ նկատի ունենալով նոր օրենքի մշակման համար անհրաժեշտ
ժամկետները: Ըստ այդմ, էլեկտրոնային հարթակը կգործարկվի օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա
ընթացքում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

4. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունմամբ կվերանա կարճ ժամանակահատվածում էլեկտրոնային հարթակի գործարկման
նպատակով իրավական ակտերի և տեխնիկական նկարագրի կրկնակի մշակման անհրաժեշտությունը, ինչը
կխնայի ժամանակային և ֆինանսական ռեսուրսներ:

5. Օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի
բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»
օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ
տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ
նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

  • Обсуждалось

    29.11.2023 - 15.12.2023

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 951

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

10.12.2023

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-191-Ն օրենքի նախագիծը մշակած պաշտոնատար անձանց առաջարկում ենք ենթարկել պատասխանատվության, քանի որ օրենքի պահանջ հանդիսացող չորսամսյա ժամկետը լրանալուց հետո առաջարկվում է ևս տասնչորս ամսով երկարացնել աշխատանքների համար նախատեսված ժամկետը: Սա կամ անլրջություն է կամ տվյալ անձանց կողմից անպատասխանատու գործունեության արդյունք:

Узнать больше