Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

«Պետական նպաստների մասին» օրենքի համաձայն՝ Կառավարությունը սահմանում (հաստատում) է`

  • յուրաքանչյուր տարի՝ ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը («Պետական նպաստների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 16-րդ հոդվածի 1-ին մասեր),
  • ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափի՝ ըստ տվյալ ընտանիքի անապահովության աստիճանի, բնակավայրի, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվի տարբերակելու կարգը (14-րդ հոդվածի 2-րդ  մաս)։

Ըստ այդմ, 2024 թվականի համար պետք է սահմանել պետական նպաստը նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ՝ վերոնշյալ ցուցանիշները։

Միաժամանակ անհրաժեշտ է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն՝ ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացված միջոցները։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի ընդունումից հետո տվյալ բյուջետային տարվա համար «Պետական նպաստների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 16-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն՝ Կառավարությունը սահմանում է  ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության չափերը, ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ինչպես նաև դրանց վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերն՝ ըuտ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների:

Ընտանեկան և սոցիալական նպաստները ու հրատապ օգնությունը վճարումը շարունակելու համար նշված ցուցանիշներն անհրաժեշտ է սահմանել նաև 2024 թվականի համար։ 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել Կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի թիվ 50-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն, ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված միջոցները` համաձայն Նախագծի հավելվածի: Նշված չափերը հաշվարկվել են 01.10.2023թ. տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա։

3. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների նշանակման և վճարման գործընթացը 2024 թվականին կազմակերպելու իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական ցուցանիշները:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունումը չի բխում Կառավարության գործունեության ծրագրից կամ այլ ռազմավարական ծրագրից։ Այն ապահովում է  ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարումը՝ «Պետական նպաստների մասին» օրենքով Կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում։

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա, քանի որ նախագծով առաջարկվող ցուցանիշներն ընկած են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի հաշվարկների հիմքում:

 

 

 

 

  • Обсуждалось

    28.11.2023 - 13.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1119

Принт