Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 134-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) ռեզիդենտ և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված ֆինանսական հաստատությունները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 156-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) ռեզիդենտ և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված ֆինանսական հաստատությունները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 80․1-ին գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 80․2-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ 80.2

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 4433. Օտարերկրյա պետությունների (տարածքների) հետ ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակման ընդհանուր կանոններ

 

  1. Օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմինների հետ ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակումը` հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայով (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) ու «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» Իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրով (այսուհետ՝ այս գլխում համաձայնագրեր), ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից հրապարակված Միասնական հաշվետվողական ստանդարտի և դրա մեկնաբանության (այսուհետ սույն գլխում՝ Ստանդարտ) հիման վրա՝ հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին (որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում) ավտոմատ եղանակով սույն գլխով նախատեսված տեղեկության տրամադրումն է և տեղեկության ստացումն է։
  2. Հարկային մարմինը ապահովում է Ստանդարտի, ինչպես նաև դրանում տեղի ունեցած փոփոխությունների և լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը՝ այն տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում:
  3. Սույն գլխում կիրառվող հասկացություններն ունեն Ստանդարտով սահմանված նշանակությունը։
  4. Սույն գլխի դրույթները տարածվում են Ստանդարտով սահմանված ֆինանսական հաստատությունների վրա։
  5. Սույն գլխի դրույթները տարածվում են օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտ համարվող հաշվետերերի և վերահսկող անձանց վրա․

1) նոր բացվող ֆինանսական հաշվի դեպքում՝ անկախ ֆինանսական հաշվի արժեքից,

2) գործող ֆինանսական հաշիվների դեպքում, բացառությամբ Օրենսգրքի 443․6-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված դեպքերի, երբ առկա է 250 հազար Ամերիկայի միացյալ նահանգների դոլարը կամ համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող հարկային տարվա սկզբի կամ վերջի օրվա դրությամբ մնացորդ, ինչպես նաև ֆինանսական հաշիվների մուտքերի (ավելացումների) կամ ելքերի (նվազեցումների) գումարը գերազանցում է 250 հազար Ամերիկայի միացյալ նահանգների դոլարը կամ համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը կամ համարժեք արտարժույթը,

3) գործող ֆինանսական հաշիվների դեպքում՝ Օրենսգրքի 443․6-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգավորումների մասով՝ անկախ ֆինանսական հաշվի արժեքից։

6․ Սույն հոդվածի 5-րդ մասի կիրառության իմաստով Ամերիկայի միացյալ նահանգների դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը կամ համարժեք արտարժույթը որոշելիս հիմք է ընդունվում համապատասխանաբար հարկային տարվա սկզբի կամ վերջի օրվա դրությամբ, ինչպես նաև համապատասխան մուտքերի (ավելացումների) կամ ելքերի (նվազեցումների) օրվա դրությամբ` ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Սույն հոդվածի 5-րդ մասի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:

 

Հոդված 4434. Ֆինանսական հաստատությունների կողմից ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ կապված հարկային մարմին տեղեկության տրամադրումը

  1. Ֆինանսական հաստատությունները պարտավոր են Օրենսգրքի 134-րդ և 156-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում հարկային մարմնին ներկայացնել հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկություն, եթե հաշվետերերի և վերահսկող անձանց վերաբերյալ Օրենսգրքի 443․6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգի համաձայն կամ ֆինանսական հաստատությանը հասանելի տեղեկության հիման վրա բացահայտվել է, որ դրանք օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտներ են։

2․ Եթե Օրենսգրքի 443․6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգերի կամ ֆինանսական հաստատության մոտ առկա տեղեկության հիման վրա չեն բացահայտվել հաշվետերերի և վերահսկող անձանց, որոնք հանդիսանում են օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտներ, ֆինանսական հաստատությունը պարտավոր է՝ մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ հարկային մարմնին ներկայացնել այդպիսի հաշվետերերի և վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն՝ հարկային մարմնի սահմանված ձևով։

3․ Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված տեղեկությունը ֆինանսական հաստատությունը տրամադրում է էլեկտրոնային եղանակով։ Ֆինանսական հաստատության կողմից ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների տրամադրման կարգը և տեղեկության ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ իրավական ակտով։

  1. Սույն գլխի կանոններով սահմանված կարգով տեղեկության տրամադրումը հարկային մարմնին չի համարվում բանկային գաղտնիքի հրապարակում։
  2. Ֆինանսական հաստատություններին չի թույլատրվում այնպիսի գործողություններ (անգործություն) կատարել, որոնք ուղղված են այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնց դեպքում չի պահանջվում սույն հոդվածով սահմանված պարտականությունների կատարումը:
  3. Հարկային մարմինը պետք է ապահովի իրեն հասանելի դարձած անձնական տվյալների և բանկային կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկատվության՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պահպանումը։

 

Հոդված 4435. Ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ կապված հարկային մարմնի լիազորությունները

 

  1. Ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ կապված հարկային մարմինը ֆինանսական հաստատությունից ստանում է հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ սույն գլխին համապատասխան ներկայացվող տեղեկություններ:

2․ Հարկային մարմինը ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները փոխանցում են օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին, որոնք ներառված են այն պետությունների (տարածքների) ցանկում, որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում և որոնց ռեզիդենտներն են հանդիսանում հաշվետերերը և վերահսկող անձինք: Պետությունների (տարածքների) ցանկը, որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում, հրապարակում է հարկային մարմինը՝ այն տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի իրավասու մարմիններից տեղեկության ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պաշտպանության պահանջները սահմանում է Կառավարությունը:
  2. Հարկային մարմինը իրավունք ունի օգտագործել օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններից ստացված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները, որպես Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված՝ երրորդ անձից ստացված տեղեկություններ, Համաձայնագրերում սահմանված նպատակներով։

 

Հոդված 4436. Ֆինանսական հաստատությունների, հաշվետերերի և վերահսկող անձանց պարտականություններն ու իրավունքները՝ կապված ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ

 

  1. Հաշվետերերի և վերահսկող անձանց ռեզիդենտությունը պարզելու համար ֆինանսական հաստատությունն իրականացնում է հաշվետերերի և վերահսկող անձանց Ստանդարտով սահմանված պատշաճ ուսումնասիրություն։ Ֆինանսական հաստատությունը կարող է իրականացնել նաև հաճախորդների լրացուցիչ ուսումնասիրություն` տրամադրված տեղեկության ճշգրտությունն ու ամբողջականությունը ստուգելու համար։
  2. Հաշվետերերը և վերահսկող անձինք պարտավոր են ֆինանսական հաստատությանը ներկայացնել իրենց և (կամ) հաշվետերերի ու վերահսկող անձանց վերաբերյալ ֆինանսական հաստատության կողմից սույն գլխին համապատասխան պահանջվող տեղեկությունը:
  3. Ֆինանսական հաստատություններին, հաշվետերերին և վերահսկող անձանց չի թույլատրվում այնպիսի գործողություններ (անգործություն) կատարել, որոնք ուղղված են այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնց դեպքում չի պահանջվում սույն հոդվածով սահմանված պարտավորությունների կատարումը:
  4. Եթե անձը՝ ֆինանսական հաշիվ բացելիս ֆինանսական հաստատությանը չի տրամադրում սույն գլխով և Ստանդարտով պահանջվող տեղեկությունները, ապա ֆինանսական հաստատությունը մերժում է ֆինանսական հաշվի բացելը։
  5. Ֆինանսական հաստատությունը պարտավոր է ֆինանսական հաշիվ բացող կամ ֆինանսական հաշիվ ունեցող անձից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանված կարգով ստանալ համաձայնություն սույն գլխով նախատեսված տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու վերաբերյալ:
  6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ֆինանսական հաշիվ բացող կամ ֆինանսական հաշիվ ունեցող անձը համաձայնություն տրամադրելուց հրաժարվելու կամ ֆինանսական հաստատության կողմից համաձայնություն տալու պահանջ ներկայացնելու պահից 10-օրյա ժամկետում համաձայնություն չտրամադրելու դեպքում՝ ֆինանսական հաստատությունը մերժում է նոր ֆինանսական հաշիվների բացումը, իսկ նախկինում բացված՝ առկա ֆինանսական հաշիվների դեպքում՝ ֆինանսական հաստատությունը հրաժարվում (դադարեցնում) է ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց, բացառությամբ նրանց անունով այլ հաստատությունում բացված հաշվին իրենց դրամական միջոցները փոխանցելու կամ նրանց՝ իրենց դրամական միջոցները տրամադրելու գործարքների: Ֆինանսական հաստատությունը ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց հրաժարվելու դեպքում, այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է այդ անձին։
  7. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ընթացակարգերի արդյունքում ֆինանսական հաստատությունը բացահայտում է հաշվետերիրոջ կամ վերահսկող անձի տրամադրած տեղեկության ոչ ճշգրիտ կամ թերի լինելը կամ գալիս է այն եզրակացության, որ նրանց կողմից տրամադրված տեղեկությունը հակասում է ֆինանսական հաստատությանը հասանելի, ներառյալ այլ հրապարակային աղբյուրներից ստացված տեղեկությանը, ֆինանսական հաստատությունը մերժում է նոր ֆինանսական հաշիվների բացումը, իսկ նախկինում բացված՝ առկա ֆինանսական հաշիվների դեպքում՝ ֆինանսական հաստատությունը հրաժարվում (դադարեցնում) է ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց, բացառությամբ նրանց անունով այլ հաստատությունում բացված հաշվին իրենց դրամական միջոցները փոխանցելու կամ նրանց՝ իրենց դրամական միջոցները տրամադրելու գործարքների: Ֆինանսական հաստատությունը ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց հրաժարվելու դեպքում, այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է այդ անձին։»:

 

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից։

 

Հոդված 5 Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանված տեղեկությունները ֆինանսական հաստատություներն ներկայացնելու են 2024 թվականի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար։

 

  • Обсуждалось

    24.11.2023 - 09.12.2023

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Финансовая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1808

Принт