Добавить в избранное

«Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ՝ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԱՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 95-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 348-րդ հոդվածի 1-ին մասերի դրույթներին համապատասխան, որոնք գործելու են 2024թ. հուլիսի 1-ից, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու համար չափանիշների սահմանումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգի ներդրման հետ կապված 01.03.2023թ. ՀՕ-101-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 95-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 348-րդ հոդվածի 1-ին մասերում, որոնք ուժի մեջ են մտնելու 2024թ. հուլիսի 1-ից, նախատեսելով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հաշվին պարտավորությունների մարման կամ այդ գումարների միասնական հաշվին մուտքագրման նոր կարգավորումներ: Այդ կարգավորումների կիրառումը պայմանավորված է հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային կամ ոչ ռիսկային համարելու հանգամանքից: Ընդ որում, ոչ ռիսկային համարվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները մուտքագրվելու են միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջնաժամկետի օրվան նախօրդող օրը`  հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային ֆունկցիա կիրառելու դեպքում, իսկ այդ հնարավորությունից չօգտվելու դեպքում ինքնաշխատ (ավտոմատ)` հաշվետու ժամանակաշրջանի վերջնաժամկետում:

Օրենսգրքի 2024թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող վերոնշյալ դրույթների կիրարկումն  ապահովելու համար մշակվել է «Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

1) սահմանել այդ չափանիշները, որոնց համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները համարվելու են ռիսկային,

2) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու համար չափանիշները սահմանվել են հիմք ընդունելով միասնական հաշվարկում արտացոլված տվյալների և հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների անհամապատասխանությունները: Մասնավորապես, դրանք վերաբերում են միասնական հաշվարկում արտացոլված ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով լրացված հարկման բազաներին և դրանց համապատասխան հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալներին, ԱԱՀ-ի մասով հարկ վճարողի տվյալ հաշվետու ժամանակաշրջանում բացառապես ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքին, ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով միասնական հաշվարկում արտացոլված տվյալներին և այլն,

3) սահմանվել, որ մինչև 2024թ. հունիս ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված միասնական հաշվարկներով, այդ թվում` ճշտված, առաջացող ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները համարվելու են ռիսկային,

4) որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ. հուլիսի 1-ից:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշների սահմանումն է:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը մշակվել է հաշվի առնելով ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի զարգացման ռազմավարական 3-րդ նպատակի` «Ենթակառուցվածքների արդիականացում, կառուցում», 3.1.1 կետով նախատեսված միջոցառումը: Այդ միջոցառմամբ նախատեսվում է ներդնել հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների և դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանություն` սահմանելով անձնական հաշվի քարտերում պարտավորությունների և դեբետային գումարների մարման առաջնահերթությունները: Նշված միջոցառման կատարմանն ուղղված գործողությունների մասով նախատեսված է օրենսդրության փոփոխությունների մշակում և սահմանում (3.1.1 միջոցառման «գ» ենթակետ):

Նախագիծը մշակվել է հաշվի առնելով նաև նշված միջոցառման շրջանակում ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 01.03.2023թ. ՀՕ-101-Ն և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 01.03.2023թ. ՀՕ-102-Ն օրենքների դրույթների կիրարկման ապահովման համար ՀՀ վարչապետի 11.05.2023թ. N504-Ա որոշման հավելվածի 1-ին կետով սահմանված միջոցառումը:

6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

7. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

8․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.  Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշների սահմանմամբ ստեղծվում են համապատասխան հիմքեր ոչ ռիսկային համարվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների  հաշվին պարտավորությունների մարման կամ միասնական հաշվին այդ գումարների մուտքագրման գործընթացի ապահովման համար:

  • Обсуждалось

    20.11.2023 - 08.12.2023

  • Тип

    Приказ решение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1645

Принт