Добавить в избранное

В стадии разработки

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի № 2062 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2022 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի № 2062-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություններ   կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը, Հայաստանի ֆուտբոլի  ինչև  21 և 19 տարեկանների հավաքական թիմի անդամ չհամարվող Արման Արտյոմի Եղիազարյանին, Վոլոդիա Տիգրանի Մելքոնյանին և  Միքայել Գրիգորի Այվազյանին  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  խնդրանքով «Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիա» հասարակական կազմակերպության  2023 թվականի նոյեմբերի 13-ի № Ֆ/1 146 գրությունը:

 Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 2062-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված  N 2-ի 6-րդ, 14-րդ և 16-րդ կետերը:

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության  2022 թվականի դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    20.11.2023 - 08.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 945

Принт

Предложения

Կարապետ Իսրայելյան

20.11.2023

Կամ պետք է եթե ներգրավում ենք ծառայության մեջ ոչ մարտական հերթապահության այլ թիկունքային եթե հարկ լինի նա կարողանա մասնակցել մարզումներին և մրցաշարերին

Կարապետ Իսրայելյան

20.11.2023

Ուղակի պետք է ստեղծել համապատասխան զորամասեր որպեսզի հնարավորություն տրվի այդպիսի մարզիկներին մարզվեն

Կարապետ Իսրայելյան

20.11.2023

Կամ պետք է եթե ներգրավում ենք ծառայության մեջ ոչ մարտական հերթապահության այլ թիկունքային եթե հարկ լինի նա կարողանա մասնակցել մարզումներին և մրցաշարերին

Узнать больше