Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշման համապատասխան`«Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:

 

  • Обсуждалось

    20.11.2023 - 05.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

  • Test

  • Հանրային հարցման ամսաթիվ

    01.12.2023

  • Հանրային հարցման հասցե

    В ходе общественных обсуждений 1 декабря 2023 года в 15:00 в зале для брифингов 5-го этажа административного здания мэрии Еревана, расположенного по улице Аргишти, д. 1, состоятся открытые общественные слушания.

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4980

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

24. Ծրագրի «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնի 78-րդ էջում նախատեսված են «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից 2024 թ. իրականացման միջոցառումներ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում: Ողջունելով այդ ծրագրերի իրականացումը մանկապարտեզներում, առաջարկում ենք համանման ծրագրեր նախատեսել նաև Երևան քաղաքի բնակելի շենքերում՝ դրանց սեփականատերերի մասնակցությամբ, ինչը էապես կբարելավվի այդ շենքերի բնակարանների էներգախնայողությունը, կնպաստի դրանց շահագործման տևողության երկարացման, լրջորեն կնպաստի այդ սեփականատերերի կոմունալ-կենցաղային ընթացիկ ծախսերի նվազմանը: Մասնավորապես առաջարկում ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում՝ ՄԱԶԾ և այլ դոնորների աջակցությամբ, այդպիսի փորձարարական ծրագրի նախատեսում և իրականացում Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան փողոցի 93 շենքում, ինչը գտնվում է Հյուսիս-Հարավ մայրուղու եզրին և օրինակելի կարող է լինել Երևան քաղաքի 40-50 տարի առաջ կառուցված մյուս նմանատիպ շենքների համար:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

25. Ծրագրի «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնի 89-րդ էջում նախատեսված է «Էներգետիկ կառավարման բաժնի ներդնում» միիջոցառումը՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում: Ողջունելով այդ ծրագրերի իրականացումը, մեր աջակցությունն ենք հայտնում այդ բաժնի հիմադրման և ծրագրերի մշակման հետագա գործընթացում, որի ժամանակ կարող ենք ներկայացնել մեր կազմակերպության կողմից էներգախնայողության, էներգարդյունավետության, բնապահպանական և այլ համանման ծրագրեր, որնցից 2-ի մասին մասնակիորեն նշել ենք սույն փաստաթղթղում՝ մեր նախորդիվ առաջարկությունների մեջ:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

22. Ծրագրի «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնի 75-րդ էջում նախատեսված է «Երևան քաղաքը Զվարթնոց միջազգային օդանավակայանին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցում», միջոցառումը, ինչը մենք ողջունում ենք: Այս առնչությամբ առաջարկում ենք միջոցառման նախագծման ու իրականացման շրջանակներում նախատեսել և իրականացնել նաև Երևանի Մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանից դեպպի Զվարթնոց օդանավակայն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի մերձակայք վերգետնյա երթուղու և կայարանների կառուցման աշխատանքները, ինչը ամբողջությամբ համարժեք է միջոցառման նպատակադրումներին և կլրացնի դրանք:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: