Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄ

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը

 Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հատկացվող գումարների ավելացմամբ կամ պակասեցմամբ:

Ըստ այդմ`

      ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

  1. Անշարժ գույքի հարկ  ավելացնել   24256,6  հազար դրամ, հաստատել տարեկան  100 956,6  հազար դրամ
  2. Հողի օտարումից եկամուտներ ավելացնել 30000.0 հազար դրամ,  հաստատել տարեկան 350000.0 հազար դրամ:

  ԾԱԽՍԵՐ

  1. Ընդհանուր բնույթի համայնքային ծախսեր /բաժին 01, խումբ  6,  դաս 1/, այդ  թվում՝  
  • Հոդված 4267՝ /կենցաղային և հանրային սննդի նյութեր/,  պակասեցնել 1000,0 դրամ, հաստատել  տարեկան   0 դրամ:
  • Հոդված 4269 /այլ նպատակային նյութեր/,  պակասեցնել 415.0 հազ. դրամ, հաստատել  տարեկան 885.0 հազ. դրամ:
  • Հոդված 4657 /այլ կապիտալ դրամաշնորհներ/,  պակասեցնել 92.0 հազ. դրամ, հաստատել  տարեկան 21508.0 հազ. դրամ,
  • 4. Հոդված 4823 /պարտադիր վճարներ/ պակասեցնել 60,4 հազ. դրամ, հաստատել  տարեկան   948,7 հազ. դրամ:
  1. Սուբսիդիա «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին /բաժին 05, խումբ  1,  դաս 1, հոդված  4511/,  ավելացնել  15000,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  235000,0 հազար դրամ։
  2. Մշակույթի գծով ծախսեր /բաժին 08, խումբ 2,  դաս 1,   հոդված 4511/, այդ թվում`
  • սուբսիդիա «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ին, ավելացնել  2000,0  հազար դրամ, հաստատել տարեկան  21500,0հազար դրամ։
  • սուբսիդիա «Համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ին, ավելացնել 3000,0  հազար դրամ, հաստատել տարեկան  33500,0հազար դրամ
  1. Ճանապարհային տնտեսություն /բաժին 04, խումբ 5,  դաս 1, հոդված 4251  /շենք, շինությունների ընթացիկ նորոգում/  պակասեցնել  2840,0 հազար դրամ, հաստատել տարեկան  2160,0 հազար դրամ։
  2. Մշակութային միջոցառումներ /բաժին 08, խումբ 2,  դաս 4/,այդ թվում`
  • Հոդված 4267 /հանրային սննդի նյութեր, պակասեցնել 2000,0 հազար դրամ, հաստատել տարեկան 0 դրամ 
  • Հոդված 4269 /այլ նպատակային  նյութեր, պակասեցնել 1355,0 հազար դրամ, հաստատել տարեկան 0 դրամ
  1. 6. Նվիրատվություններ հասարակական կազմակերպություններին  /բաժին 08, խումբ  4,  դաս 2/,այդ թվում` հոդված 4819 նվիրատվություններ  ՀԿ-ին, պակասեցնել 3100,0 հազար դրամ, հաստատել տարեկան 0 դրամ
  2. Նախադպրոցական կրթություն /բաժին 09, խումբ 1,  դաս 1, հոդված 4511/, այդ թվում`
  • «Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մ/մ»  ՀՈԱԿ, ավելացնել  2000,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  46000,0 հազար դրամ։
  • Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մ/մ» ՀՈԱԿ, ավելացնել  4000,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  49000,0 հազար դրամ։
  • «Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մ» ՀՈԱԿ, ավելացնել  1500,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  58500,0 հազար դրամ։
  • «Սևան համայնքի թիվ 4 «Գալիք» մ/մ» ՀՈԱԿ, ավելացնել 500,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  42500,0 հազար դրամ։
  • Սևան համայնքի Գագարին բնակավայրի» մ/մ» ՀՈԱԿ, ավելացնել 1500,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  19500,0 հազար դրամ։
  • «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մ» ՀՈԱԿ, ավելացնել 2000,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  33000,0 հազար դրամ։
  • «Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մ» ՀՈԱԿ, ավելացնել 2219,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  18000,0 հազար դրամ։
  • Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի» մ» ՀՈԱԿ, ավելացնել  2000,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  21000,0 հազար դրամ։
  • Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մ» ՀՈԱԿ, ավելացնել 1000,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  12000,0 հազար դրամ։
  • «Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մ» ՀՈԱԿ, ավելացնել 200,0 հազար դրամ, հաստատել տարեկան  9200,0 հազար դրամ։
  • Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի» մ» ՀՈԱԿ, ավելացնել 1000,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  29000,0 հազար դրամ։
  1. Արտադպրոցական դաստիարակություն /բաժին 09, խումբ 5,  դաս 1, հոդված 4511/, այդ թվում`
  • «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, ավելացնել 4500,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  50000,0 հազար դրամ։
  • «Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ, ավելացնել 3000,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  27000,0 հազար դրամ։
  • «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, ավելացնել 500,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  40500,0 հազար դրամ։
  • «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ, պակասեցնել 1800,0 հազար դրամ,  հաստատել տարեկան  11200,0 հազար դրամ։
  1. Սոցիալական հատուկ արտոնություններ, /բաժին 10, խումբ 7,  դաս 1/, այդ թվում հոդված 4729 /նպաստներ բյուջեից/,  պակասեցնել 9000.0 հազար դրամ, հաստատել տարեկան  17000.0 հազ. դրամ։
  2. Ճանահապարհայի տնտեսություն /բաժին 04, խումբ 5,  դաս 1/, այդ  թվում՝ 
  • Հոդված 5113 /շենք-շինությունների  նորոգում/,  ավելացնել   0 հազար դրամ, հաստատել տարեկան  1 150 196.8հազ. դրամ.

 

Առկա իրավիճակը

 

Պայմանավորված Սևան համայնքի առկա ֆինանսական իրավիճակով` կարևորվում են հիշյալ փոփոխությունները, որոնք հնարավորություն կընձեռեն տարեվերջին ունենալ ֆինանսական կայուն վիճակ և ճիշտ բաշխումներ:

 

Կարգավորման առարկան

Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին», «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների շրջանակներում:

 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Համայնքում ֆինանսական վիճակի կայունություն, համայնքայի տնտեսության պահպանում, ՀՈԱԿ-ների աշխատանքի բնականոնության ապահովում:

  

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         - համայնքի ղեկավար

         - համայնքապետարանի աշխատակազմի բաժինների աշխատակիցներ

         - ՀՈԱԿ-ների տնօրեններ

  • Обсуждалось

    14.11.2023 - 06.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Местное самоуправление

  • Министерство

    Гегаркуникская область муниципалитет Севан

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 926

Принт