Добавить в избранное

«էներգետիկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1Կարգավորման ենթակա խնդիրը.

««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման իրավական հիմքերի ստեղծմամբ։

  1. 2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

03.04.2022թ․ ՀՕ-55-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 01․07․2022թ․) ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ․

Մասնավորապես՝ նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնելիս օգտագործում է հարկային մարմնին տրամադրված կամ հարկային մարմնի կողմից ստացված, այդ թվում՝ հրապարակային աղբյուրներում (համացանցում) կամ ինքնաշխատ տեղեկատվական բազաներում առկա, ինչպես նաև հարկ վճարողների կողմից իրենց կամ այլ հարկ վճարողների վերաբերյալ իրենց մոտ առկա կամ պահվող՝ հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված և Կառավարության սահմանած կարգով ներկայացվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ երրորդ անձից ստացված տեղեկությունները, վարչական կամ քրեական վարույթում կամ օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում կամ արդյունքում որպես ապացույց գնահատվող գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ հարկային մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

 «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն  Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ մասերն են`

ա) էլեկտրաէներգետիկական համակարգը.

բ) ջերմամատակարարման համակարգերը.

գ) գազամատակարարման համակարգը:

         Նույն օրենքի 20-րդ հոդվածի (Գաղտնիությունը) 4-րդ մասի համաձայն՝ լիցենզավորված անձը պարտավոր է իր սպառողների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, քանակի և տեխնիկական պայմանների, ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվությունը համարել և պահել գաղտնի:

Նույն հոդվածի 5-րդ մասով թվարկված են այն դեպքերը, որոնց պարագայում նույն հոդվածի 4-րդ մասով նշված տեղեկատվությունը կարող է բացահայտվել։

Նախագծի շրջանակներում նախատեսվում է նույն մասում լրացնել դրույթ, համաձայն որի՝ լիզենզավորված անձինք տեղեկությունները իրավասու են բացահայտելու նաև հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակներում օգտագործելու նպատակով։ Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանվում է հարկային մարմնի և էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ղեկավարի սահմանած համատեղ իրավական ակտով։

         Միաժամանակ, ՀՀ ջրային օրենսգրքի 42-րդ հոդվածի (Տեղեկատվության հրապարակայնությունը) 3-րդ մասի համաձայն՝ լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու իր բաժանորդների օգտագործած ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է վերոնշյալ դրույթը լրացնել նոր նախադասություններով, համաձայն որի՝ բաժանորդների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է բացահայտվել հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակներում օգտագործելու նպատակով։ Հարկային մարմնին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանվում է հարկային մարմնի և ջրային համակարգերի կառավարման մարմնի համատեղ իրավական ակտով ։

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախատեսվում է ընդունել ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր, որոնց շրջանակներում կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր՝ հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման համար։

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         Նախագծի ընդունումը չի բխում Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

  1. 6. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները, կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր՝ հարկային մարմնին հարկային հսկողության շրջանակներում օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման համար։

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

        Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Обсуждалось

    14.11.2023 - 29.11.2023

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1050

Принт