Добавить в избранное

В стадии разработки

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր

Նախագծերի փաթեթով առաջարկվում է.

  • տարբերակել ինտերնետի միջոցով անհատական ծանուցման եղանակները ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար,
  • իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանել բացառապես ինտերնետի միջոցով անհատական ծանուցման եղանակը, որը իրականացվելու Է էլեկտրոնային ծանուցման եղանակով,
  • սահմանել, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տրամադրման ենթակա տեղեկատվությունը տեղադրելու օրվանից, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:
  • սահմանել, որ տեղեկատվության տեղադրման մասին տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տեղեկացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացված էլեկտրոնային փոստի հասցեով:
  • Обсуждалось

    13.11.2023 - 28.11.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Электронная юстиция, Гражданский процесс, Административные правонарушения

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2120

Принт

Предложения

Andranik Ghazaryan

19.11.2023

Ծանուցումների թվայնացումը բնական, անհրաժեշտ և օրինաչափ գործընթաց է, որը պետք է հետագայում տարածվի նաև ֆիզիակական անձանց հետ հարաբերություններում։ Սակայն կարևորվում է նաև որոշակիությունը և պատշաճությունը այս գործընթացում՝ որպես սուբյեկտի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ ապահովման նախապայման։ Ուստի այս առումով բացառապես հարկային մարմնի անձնական էջը որպես միակ տարբերակ սահմանելու դեպքում խաթարվում են այն իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի շահերը, ովքեր երկար ժամանակ գործունեություն չեն ծավալում և չեն հաշվառված հարկային մարմնի հարթակում։ Արդյունքում, բացակայելու է նման սուբյեկտներին ծանուցելու տարբերակը սահմանող իրավական հիմքը և ցանկացած ծանուցում կարող է հեշտությամբ համարվել ոչ պատշաճ՝ այդպիսով նաև ստեղծելով իրավական բաց, որը հատկապես վարչաիրավական հարաբերություններում մեկնաբանվելու է հօգուտ մասնավոր սուբյեկտի։ Հետևաբար, անհրաժեշտ է առավել գործուն և համակողմանի մեխանիզմ, որի առնչությամբ առաջարկում եմ Հարկային օրենսգրքում կամ փոփոխություն նախատեսող օրենքում որպես անցումային դրույթներ սահմանել տնտեսվարողների հարկային մարմնում անձնական էջ ունենալու իմպերատիվ պահանջը և հետևանքները այդ պահանջի խախտման համար՝ հարկային օրենսգրքով կամ ՎիՎՕ-ով՝ կախված հետագա օրենսդրական քաղաքականությունից, ինչպես նաև սահմանել Հարկային մարմնի պարտավորությունը անձնական էջում հաշվառված էլեկտրոնային փոստի հասցեն պետ․ռեգիստրին փոխանցելու և այն ռեգիստրի հրապարակային և հասանելի տեղեկությունների մեջ ներառելու իրավական հիմքեր։ Այդպիսով՝ իրավաբանկան անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ ցանկացած տեսակի հարաբերություններում գտնվող անձինք և մարմինները լայն հնարավորություններ կունենան սեղմ ժամկետներում վերջիններիս ծանուցումները ուղարկելու, վարչական և դատական վարույթները ողջամիտ ժամկետներում անցակացնելու, քանի որ համընդհանուր պարտադիր պայմանի, այն է՝ անձնական էջի և էլեկտրոնային փոստի առկայության պայմաններում նման ծանուցումը կահամարվի պատշաճ, արգելք չի հանդիսանա վարույթային և դատավարական, ինչպես նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող սուբյեկտի պայմանագրային իրավունքների և լիազորությունների իրականացման համար, որի միջոցով միմիայն կխթանվի քաղաքացիական շրջանառության ակտիվությունը և արդյունավետությունը։

Տիգրան Ստեփանյան

14.11.2023

Առաջարկվում է <<ինտերնետով ծանուցում>>-ը պատշաճ ծանուցում համարելու դեպքում վարչական մարմինների կողմից կայացված բոլոր տեսակի վարչական ակտերի և գործողությունների բողոքարկման ժամկետները սահմանել ոչ պակաս քան 1 տարի

Տիգրան Ստեփանյան

14.11.2023

Առաջարկվում է սահմանել առնվազն մեկ անգամ պատվիրված նամակով ծանուցումն ապահովելու պայման, հակառակ դեպքում ստացվում է, որ պետությունը վարչարարության սուբյեկտին ծանուցելու իր պարտականությունը պատշաճ չի կատարում և թոթափելով այդ պարտականությունն իր վրայից՝ ոտնահարում է վարչարարության սուբյեկտների իրավունքները։

Узнать больше