Добавить в избранное

ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2023 թվականի  N ______-Ն

 

ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   

 

        Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման N 2 հավելվածի 5․1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման թույլտվության կամ մերժման ընթացակարգը՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          ՎԱՐՉԱՊԵՏ                                                                            Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 Հավելված   

 ՀՀ կառավարության 2023 թվականի

 ___________-ի   N _____-Ն որոշման

 

 

 

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ՆԵՐԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ

 

      1․ Սույն ընթացակարգով կարգավորվում են վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի և հաստատված պլանի հիման վրա եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տալու հետ կապված հարաբերությունները:

     2․ Կենդանական և բուսական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորները (այսուհետ՝ օպերատոր) նախքան  արտադրական օբյեկտի պետական գրանցման մասին լիազոր մարմին դիմում ներկայացնելը և սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելը՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին) ներկայացնում են վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (այսուհետ՝ ՎՎՀԿԿ) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի և հաստատված պլանի վերաբերյալ տեղեկատվություն՝ եզրակացություն ստանալու նպատակով։ Արտադրական օբյեկտի պետական գրանցումը և սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելը իրականացվում է  միայն եզրակացության առկայության դեպքում։

 

 3․  Եզրակացությունը տրվում է  լիազոր մարմնի կողմից՝ օպերատորի դիմումի հիման վրա:

 4․  Եզրակացություն ստանալու համար օպերատորը կամ նրա կողմից լիազորված անձը (այսուհետ` դիմումատու) առձեռն, կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում` համաձայն N 1 ձևի.
  • ներդրված ՎՎՀՀԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն և հաստատված պլանը․
  • լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի պատճենը։

5․  Լիազոր մարմինը փաստաթղթերը  ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում առձեռն կամ էլեկտրոնային եղանակով հաստատում է փաստաթղթերի ստացման, դրանց լիարժեքության կամ թերի լինելու փաստը։

6․  Լիազոր մարմինը սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում իրականացնում է վարչական վարույթ՝ դրանց սույն կարգով սահմանված պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով և համապատասխանելու դեպքում տալիս է  եզրակացություն` համաձայն N 2 ձևի:

7․ Վարչական վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

8․ Լիազոր մարմնի կողմից դիմումը հետ է վերադարձվում, եթե պահանջվող տեղեկատվությունը թերի է և տրվում է 3 աշխատանքային օր՝ թերությունները վերացնելու համար։ 

    9․ Սահմանված պահանջների անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում՝ դիմումատուին տրվում է դրանք շտկելու մասին հանձնարարական, որի ժամկետը համաձայնեցվում է դիմումատուի հետ։

      10․ Հանձնարարականում նշված ժամկետում անհամապատասխանությունները վերացնելուց հետո՝ դիմումատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին գրավոր ծանուցում է հանձնարարականի կատարման և հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու մասին: Ծանուցման մեջ նշվում են անհամապատասխանությունների վերացման փաստը և հայտնաբերված անհամապատասխանությունների վերացմանն ուղղված միջոցառումները:

11․  Լիազոր մարմինը վարչական վարույթի արդյունքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները վերացնելու մասին ծանուցումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում տալիս  է եզրակացություն ։

 12․    Եզրակացությունը տրվում է անժամկետ։

 13․ Եզրակացություն ստանալու մասին դիմումը մերժվում է լիազոր մարմնի որոշմամբ` սույն կարգով սահմանված պահանջներին անհամապատասխանությունները վերացնելու մասին հանձնարարականը չկատարելու դեպքում։

  14․  Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումը մերժելու մասին որոշումը` մերժման հիմքերի նշմամբ, լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կամ առձեռն տրամադրում է դիմումատուին:

   15․ Դիմումատուն եզրակացությունը ստանալու մասին դիմումի մերժման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկել՝  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վարչական կամ դատական կարգով։

   16․ Եզրակացությունը կորցնելու դեպքում՝ լիազոր մարմնի կողմից տրամադրվում է եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ

ՀԱՍՏԱՏՎԱԾ  ՊԼԱՆԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ

ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դիմող`

_________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

_______________________________________________________________

հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

_______________________________________________________________

գործունեության ոլորտը (տեսակը)

Հասցե՝

________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

 

փԱՍՏԱՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

վայրը`

   ________________________________________________________

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը,

անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը

____________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը

____________________________________ 

 

 

Խնդրում եմ տալ եզրակացություն ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի և հաստատված պլանի վերաբերյալ ։

___________________________

(ոլորտը. տեսակը, ծավալը)

 

 

 Դիմումին կից ներկայացնում եմ փաստաթղթերը    ___________________________________

     

 Հայտնում  եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Հետադարձ ծանուցման եղանակը` ___________________________________

(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դիմող

______________________

(ստորագրությունը, առկայության դեպքում նաև կնիք)

_____________________________________

(անունը, ազգանունը) 

 

____ ______________ 20  թ.

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ

ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԼԱՆԻ

N ____

 

Դիմումատու

      ______________________________________________________

                                (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

________________________________________________________________

Հասցե

__________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

փԱՍՏԱՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

վայրը`

__________________________________________________

 

Գործունեության ոլորտը (տեսակը) ____________________________

 

Հարկ վճարողի հաշվառման համարը _________________________________

 

 

 

Տեսչական մարմնի ղեկավար

______________________

(ստորագրությունը)

______________________________

(անունը, ազգանունը)

____ ______________ 20  թ.

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    06.11.2023 - 21.11.2023

  • Тип

    Порядок

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1992

Принт