Добавить в избранное

Проект принят

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 847-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 847-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է անչափահասի, անգործունակի, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը Կառավարության սահմանած կարգով որակավորված հոգեբանի ներգրավման պահանջ:

Այդ համատեքստում ներկայումս գործում է «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշումը, որի գործնական կիրառման արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ:

Մասնավորապես՝ կարգը պարունակում է ներքին հակասություններ, չկան որակավորման վկայականի գործողության ժամկետի, դրա գործողության դադարեցման, հոգեբանի մասնագիտական աշխատանքային ստաժի պահանջի վերաբերյալ կարգավորումներ, առկա են անհարկի բարդեցված ընթացակարգեր և անհստակություններ, որոնք անհրաժեշտ է շտկել՝ գործընթացն արդյունավետ ու պարզ իրականացնելու, որակյալ կադրեր ներգրավելու համար:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 1.144 քրեական վարույթով որակավորված հոգեբանների մասնակցությամբ կատարվել է 1.619 քննչական գործողություն, և 2024 թվականին մոտավոր հաշվարկով կարիք կլինի նվազագույնը 25 որակավորված հոգեբանի: Նշվածի հաշվառմամբ՝ հիմք ընդունելով որակավորված հոգեբանների ներկայիս քանակը (33), արտահերթ որակավորման ստուգմանը մասնակցելու համար ներկայացված դիմումների քանակը (12, ստուգումը նախատեսված է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 22-ին), ինչպես նաև այն, որ 25 հոգեբանի որակավորման վկայականը դադարելու է գործել 2024 թվականի հունվարի 1-ից՝ կանխատեսվում է, որ 2024 թվականի համար ներկայիս պայմաններում հնարավոր չի լինի ապահովել որակավորված հոգեբանների նշված քանակը, և ըստ այդմ՝ որպես միջանկյալ լուծում անհրաժեշտ է երկարաձգել արդեն իսկ փորձառություն ունեցող 25 հոգեբանի որակավորման վկայականների գործողության ժամկետը, որպեսզի ապահովվի քննչական գործողությունների պատշաճ իրականացումը: Նախագծի ընդունումից հետո հնարավոր կլինի նոր կարգով ձեռնամուխ լինել հոգեբանների ներգրավմանը, ըստ անհրաժեշտության կվերանայվեն նաև որակավորման դասընթացների վերաբերյալ կարգավորումները:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգում կատարել փոփոխություններ, որոնք ուղղված են.

  • գործող կարգավորումներում առկա բացերի կարգավորմանը (օրինակ՝ առաջարկվում է հստակ սահմանել, որ որակավորման վկայականը տրամադրվում է անժամկետ՝ միևնույն ժամանակ նախատեսելով դրա գործողության կասեցման ու դադարեցման դեպքեր),
  • առավել մասնագիտացված կադրերի ներգրավման խթանմանը (օրինակ՝ դիմորդի համար նախատեսվել է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման, մասնագիտական առնվազն մեկ տարվա ստաժ ունենալու պահանջ),
  • որակավորման ստուգման կարգավորումներում անհարկի բարդությունների վերացմանը (օրինակ՝ գրավոր աշխատանքը սկանավորելու կրկին տպելու, ծածկագրեր փակցնելու կարգավորումների փոխարեն ներդրվում է առավել պարզ՝ ծածկագրված ամփոփաթերթերի լրացման տրամաբանությունը),
  • կարգում առկա անհստակությունների վերացմանը (օրինակ՝ շտկվել են կարգում մեջբերվող ակտերի անվանումները, փոփոխվել է դիմումին կից ներկայացվող նկարների չափսը՝ հետագայում այն որակավորման վկայականի համար օգտագործելու նպատակով) և այլն:

 3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման առավել մշակված, համակարգային, արդյունավետ ու հստակ կարգավորումներ:

Միևնույն ժամանակ, սույն նախագծի ընդունումը չի ենթադրում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ:

 4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Обсуждалось

    03.11.2023 - 19.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Уголовный процесс, Ювенальная юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1118

Принт