Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ռիտա Գալստյան 02.11.2023 18:59:06 Շնորհակալություն եմ հայտնում ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսված դրույքաչափի փոփոխության համար, այն սահմանելով 200 հազար դրամ: Ցանկալի կլիներ նրանց էլ հատկացնել 20% հավելավճար,որպեսզի ուսուցիչները իրենց մի փոքր գնահատված զգզն և ավելի սիրով մասնակցեն Կամավոր ատեստացիային։ Ցանկալի է նաև նախագիծը ընդունելուց հետո, նախորդ տարիներին ատեստավորմանը մասնակցած և այս արդյունքն արձանագրած ուսուցիչներին նախորդ տարիների համար ևս տրամադրվի հավելավճար։ Բարձրացված հարցը նախագծի կարգավորման տիրույթից դուրս է:
2 Ռիտա Գալստյան 02.11.2023 18:59:06 Առաջարկում եմ Աշխարհագրության կամավոր ատեստացիայի թեստերում, կարճ պատասխանով հարցերի գնահատման մեջ կատարել փոփոխություններ,այն է մեկ սխալի դեպքում չզրոյացնել մյուս ճիշտ պատասխանները։ Կանխավ հայտնում եմ իմ շնորհակալոջթյունը։ Բարձրացված հարցը նախագծի կարգավորման տիրույթից դուրս է:
3 Սամվել Եսայան 03.11.2023 13:36:23 Առաջարկում եմ 1. Հնարավորինս դասագրքերը մասերի չբաժանել, անհնարինության դեպքում (փորձագետ բժիշկ-հիգենիստի գիտական հիմնավորմամբ) հստակ նշել այն էջերի քանակը, որի դեպքում դասագիրքը պետք է բաժանվի մասերի Դասագրքի էջերը չպետք է գերազանցեն՝ 1) 176 էջը (11 մամուլ), մասերի բաժանված լինելու դեպքում՝ յուրաքանչյուր մասը՝ 112 էջը (7 մամուլ)՝ տարրական (1-4-րդ) և միջին (5-9-րդ) դասարաններում, 2) 192 էջը (12 մամուլ), մասերի բաժանված լինելու դեպքում՝ յուրաքանչյուր մասը՝ 120 էջը (7,5 մամուլ)՝ ավագ (10-12-րդ) դասարաններում:
4 Սամվել Եսայան 03.11.2023 13:37:33 Կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ կերպ. Դասագիրքը պետք է լինի թղթային և էլեկտրոնային տարբերակներով, իսկ ուսումնաօժանդակ գրականությունը կարող են լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։ Շնորհակալություն: Ձեր առաջարկն ընդունվել է ի գիտություն: Այն կդիտարկվի անհրաժեշտության դեպքում:
5 Սամվել Եսայան 03.11.2023 13:37:33 Կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ կերպ. Դասագիրքը պետք է ունենա օգտագործման մեթոդական ուղեցույց ինչպես նաև կարող է ունենալ բովանդակությունը լրացնող կամ հարստացնող այլ ուսումնական նյութեր, որոնք կարող են լինել էլեկտրոնային։ Շնորհակալություն: Ձեր առաջարկն ընդունվել է ի գիտություն: Այն կդիտարկվի անհրաժեշտության դեպքում:
6 Մամիկոն Աբգարյան 05.11.2023 10:48:18 Առաջարկում եմ կարգի 42-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. Առարկայական հանձնաժողովում կարող են ընդգրկվել տվյալ առարկայի համապատասխան մասնագետներ, որոնցից առնվազն մեկը ունի գիտական աստիճան տվյալ ուղղությամբ կրթություն իրականացնող հաստատություններից՝ բուհերից, գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցներից, դպրոցներից, որոնք համապատասխանում են սույն կարգի 43-րդ կետով սահմանված պահանջներին: Հիմնավորում 1. Դպրոցներում ևս աշխատում են գիտական կոչում ունեցող համապատասխան մասնագետներ. 2. Հնարավոր է համապատասխան ոլորտի գիտական կոչում ունի սակայն չունի դասավանդման աշխատանքային ստաժ համապատասխան կրթական հաստատություններում, առավել ևս դպրոցում. Չի ընդունվել: 2023 թվականի դասագրքերի փորձաքննության արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ անհրաժեշտ է վերանայել մոտեցումը հիմնականում այն հիմնավորմամբ, որ դասավանդման փորձ և բարձրակարգ հմտություններ ունեցող մասնագետը դասագրքի փորձաքննության գործընթացում անհրաժեշտ կարողություններ կարող է չդրսևորել, որի հետևանքով կարող է դասագրքի որակը տուժել:
7 Վերոնիկա Հակոբյան 05.11.2023 18:23:39 Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 3) դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների և օնլայն ռեսուրսների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին: Դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ հղումներով նախատեսված բոլոր նյութերը և աղբյուրները պետք է լինեն պաշտպանված և մշտապես հասանելի դասագրքի գործածության ողջ ժամանակահատվածում Շնորհակալություն: Ձեր առաջարկն ընդունվել է ի գիտություն: Այն կդիտարկվի անհրաժեշտության դեպքում:
8 Վերոնիկա Հակոբյան 05.11.2023 18:23:39 Կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 4) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է հնարավորություն ընձեռեն բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստեն սովորողի մոտ քննադատական մտածողության, վերլուծական հմտությունների զարգացմանը, նյութի կամ թեմայի վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը, Շնորհակալություն: Ձեր առաջարկն ընդունվել է ի գիտություն: Այն կդիտարկվի անհրաժեշտության դեպքում:
9 Վերոնիկա Հակոբյան 05.11.2023 18:23:39 Կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 5) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է լինեն մատչելի՝ համապատասխանելով տվյալ դասարանի սովորողի լեզվամտածողության, ուսումնառության տարբեր ոճեր, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառեն պարզ օրինակներ, բազմաբնույթ վարժություններ, Շնորհակալություն: Ձեր առաջարկն ընդունվել է ի գիտություն: Այն կդիտարկվի անհրաժեշտության դեպքում:
10 Վերոնիկա Հակոբյան 05.11.2023 18:23:39 Կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ կերպ. 12. Դասագիրքը կարող է ունենալ օգտագործման մեթոդական ուղեցույց և բովանդակությունը լրացնող կամ հարստացնող այլ ուսումնական նյութեր, որոնք կարող են լինել թղթային և էլեկտրոնային։ Շնորհակալություն: Ձեր առաջարկն ընդունվել է ի գիտություն: Այն կդիտարկվի անհրաժեշտության դեպքում: