Добавить в избранное

«Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման հետ կապված հարաբերությունները, ինչը միտված է խստացնել վերահսկողությունը՝ բացառելով վտանգավոր արտադրանքի շուկայահանումը: Միաժամանակ նախագծի ընդունումը կնպաստի  նաև սպանդային մթերքի վաճառքով զբաղվող տնտեսավարողների զգոնության բարձրացմանը՝ կանխելով վտանգավոր սննդամթերքի շրջանառությունը և մարդկանց կյանքին և առողջությանը վնաս հասցնելը:

  • Обсуждалось

    02.11.2023 - 17.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1721

Принт

Предложения

Վահե Եղոյան

08.11.2023

Ինչպես նաև ուշադրություն դարձրեք սպանդանոցից խանութ հասնող մսի տեղափոխման հարցը։ Երբեմն մարդատար ավտոմեքենաների բեռնախցիկով են տեղափոխում, որը անընդունելի է ըստ ինձ։

Թաթուլ Ստեփանյան

03.11.2023

Կրկին չարդարաձված պատրանք եք ստեղծում, թե սպանդանոցում կատարված մորթը բացառապես առողջ է ու անվտանգ, դա այդպես չէ, սպանդանոցից ևս կարող է ելքագրվել վտանգավոր միս, մսամթերք և այլ պրոդուկտներ։

Թաթուլ Ստեփանյան

03.11.2023

Սույն նախագծի ընդունումը առաջացնելու է հանրային ընդվզում անասնապահության արժեշղթայում ներգրաված ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանում։ 2016 թվականին պետական մարմինների կողմից մեկնարկած պարտադիր սպանդանոցային մորթի անցում կատարելուն ուղղված քայլերն ու գործողությունները հիմնականում ձախողվում են թերի, անկատար լինելու պատճառով։ Սխալ քայլերով ճիշտ արդյունքի հանգելը հնարավոր չէ։ Մի սխալին գումարվում է ևս մեկը և դառնում են բազում սխալներ, սա հերթական սխալներից մեկն է։

Узнать больше