Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետությունում 2024-2028 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն աջակցության» ծրագիր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 01.11.2023 20:33:03 Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրով նախատեսված էր՝ << 26. Ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար և ընդգրկում է 2019-2023 թվականները։ Ծրագրի շրջանակներում ոչխարաբուծությամբ և այծա¬բու-ծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել շուրջ 30 հազար գլուխ հղի ոչխարներ և այծեր, ոչխարի ու այծի արու և էգ տոհմային մատղաշ (այսուհետ՝ Տոհմային ՄԵԿ)>>։ Ի՞նչ արդյունքային ցուցանիշներ կան այս առումով։ Նշված ծրագրով մանր եղջերավոր կենդանիների բուծմամբ զբաղվող տնտեսավարողներին նախատեսվում էր պետական աջակցության ցուցաբերման 2 բաղադրիչ՝ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում և ձեռք բերված կենդանիների արժեքի 23 և 27% - ի չափով փոխհատուցում։ Պետական աջակցության այդպիսի մեխանիզմները բավարար չեղան բարձր արդյունք ցուցաբերելու համար և տնտեսավարողները նվազ հետաքրքրություն էին ցուցաբերում ծրագրի վերաբերյալ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը և տնտեսավարողների շահագրգռվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, մշակվել է քննարկվող ծրագիրը, որում նախատեսվում է պետական աջակցության այնպիսի մեխանիզմ, որը սահմանում է ձեռք բերված տոհմային կենդանիների արժեքի 50% - ի չափով փոխհատուցում։
2 Թաթուլ Ստեփանյան 01.11.2023 20:41:17 Մեկ անգամ ևս կարդացեք ձեր իսկ կողմից ձևակերպած սույն ծարգրի <<ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ>> պարբերությունն ու բովանդակային համեմատություն անցկացրեք <<ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ>> բաժնի հետ։ Ծրագրի իրականացումը պետք է նկարագրի նպատակին հասնելու ուղիները, ճանապարհները, ընդ որում նպատակով սահմանված բոլոր կետերի մասով, նպատակում գրել եք մի բան, իրականացնում եք այլ բան։ «Ծրագրի նպատակը և խնդիրները» բաժնում որպես առանջնահերթ նպատակ նախանշվում է «․․․ պետական աջակցությամբ բարձրարժեք ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը ․․․ », իսկ «Ծրագրի իրականացման նկարագիրը» բաժնում շարադրված է պետական աջակցության մեխանիզմը, ինչպես նաև այն ընթացակարգը, թե ինչպես տնտեսավարողը կարող է դառնալ պետական աջակցությունից օգտվող շահառու։
3 Թաթուլ Ստեփանյան 01.11.2023 20:44:35 Անհետաքրքիր է դառնում արդեն այսչափ բովանդակազուրկ նախագծերին արձագանքելը, առաջարկում եմ մի սահմանափակվեք ստորաբաժանման աշխատակազմով, ներռականություն ցուցաբերեք։ 1․ Ծրագրի ներառականության նպատակով առանձին դրույթներ քննարկվել են հանրապետության առաջատար գիտնականների և խոշոր ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ։