Добавить в избранное

«ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ  ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՒ   ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

          Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

          «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի  պահանջից, որով կառավարությանը լիազորվել է հաստատել վերոհիշյալ իրավական ակտը։

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Որոշման նախագծով սահմանվել են ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների՝ շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը։

Նախագծով հստակեցվել են գործող և նոր օբյեկտների կենսացիկլի որ փուլերում են իրականացվում շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատումն և փորձաքննությունը։

Սահմանվել են շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության գնահատման սկզբունքները և գործոնները

Նախագծի 3-րդ կետում տրվել են նաև փաստաթղթում կիրառվող հիմնական հասկացությունները, մասնավորապես՝ ներկայացուցչական անձի, ռադիոիզոտոպային կազմի, ռադիոիզոտոպների միգրացիայի և այլ անհրաժեշտ հասկացությունների սահմանումները։

          Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի  կողմից:

 

          Ակնկալվող արդյունքը.

Կառավարության վերոհիշյալ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու ՀՀ բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությունը իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից, միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան։

          Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

 

Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

 

 

  • Обсуждалось

    31.10.2023 - 16.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Ядерная безопасность

  • Министерство

    Комитет по регулированию ядерной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1237

Принт