Добавить в избранное

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ   ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Բյուրեղավան համայնքի ավագանու քննարկմանը ներկայացվող որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությամբ սահմանված կարգավորումների համատեքստում։ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 40-Ն որոշումը, որով սահմանված է Բյուրեղավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները։ Այս որոշումը ուժը կորցրած ճանաչելու իրավական անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն հիմնավորման առարկա հանդիսացող նախագծով, սահմանվում են Բյուրեղավան համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները, որում ըստ էության ներառված են նաև սոցիալական աջակցության կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները։

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 12-րդ հոդվածների կարգավորումները ցույց են տալիս, որ օրենսդիրը համայնքում սոցիալական պաշտպանությունը դիտարկում է որպես համայնքի պարտադիր խնդիր, իսկ սոցիալական աջակցության տրամադրումը, որպես համայնքի կամավոր խնդիր, հետևաբար օրենսդրական իմպերատիվ պահանջ է սահմանել, որ սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների, դրանցից բխող սոցիալական ծառայությունների տրամադրումը պետք է իրականացվի ավագանու կողմից սահմանված չափորոշիչների հիման վրա։

Սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը նրանում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներով՝ համայնքի ավագանու համար նախատեսվել է պարտավորություն, առանձին նորմատիվային բնույթ կրող որոշմամբ սահմանելու համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդրի լուծման չափորոշիչները։

Բացի օրենսդրական պահանջի իրագործման անհրաժեշտությունից, առկա է նաև իրավակիրառական անհրաժեշտություն և նպատակահարմարություն, համայնքային մակարդակում կարգավորելու համայնքի բյուջետային միջոցների հաշվին սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները՝ սահմանելով այդ իրավահարաբերությունների առաջացմանը, փոփոխմանը կամ դադարեցմանը միտված ընթացակարգերը և ենթաօրենսդրական կառուցակարգերը։ Նախագծի կարգավորման առարկայի շրջանակներում առաջարկվում է սահմանել այն չափորոշիչները և ընթացակարգերը, որոնց համաձայն կիրականացվի համայնքում սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացը, միաժամանակ, նկարագրվել են սոցիալական ծառայությունները տրամադրող հանձնաժողովի գործառույթները, որոնք թույլ են տալիս վերջինիս, որպես տեղական կամ համայնքային դերակատար, իր մասնակցությունը բերի համայնքային մակարդակում մշակվող և վարվող տեղական սոցիալական քաղաքականության, տեղական սոցիալական ծրագրերի և այլ ծրագրերի իրականացմանը։     

Նախագծի ընդունման արդյունքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրումը համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, կարող է իրականացվել ենթաօրենսդրական իրավական կարգավորումների համատեքստում, ինչը հնարավորություն կընձեռի թե՛ համայնքի ղեկավարի և թե՛ համայնքապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձանց համար, գործելու բացառապես իրենց վերապահված լիազորությունների և գործառույթների շրջանակներում, ապահովելով սոցիալական աջակցության տրամադրման գործընթացներում օրինականության պահպանումը։

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի, համայնքային մակարդակում խրախուսելու և բարելավվելու սոցիալական ծառայությունների ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք ծրագրերը, հիմքեր և նախադրյալներ ստեղծելով այս բնագավառում ծրագրային գործողություններ իրականացնելու համար։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Բյուրեղավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու և Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 40-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Բյուրեղավան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ  ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Բյուրեղավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու և Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 40-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Բյուրեղավան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Բյուրեղավան համայնքի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    27.10.2023 - 15.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Котайкская область муниципалитет Бюрехавана

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1726

Принт