Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Մարինե Հովհաննիսյան 05.11.2023 08:19:11 Առաջարկում եմ 3անչափահաս երեխա ունեցող ուսանողների վարձավճարի զեղչը 30%-ից դարձնել 50%։Շնորհակալություն։ Առաջարկը չի ընդունվել: ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ կարգավորվում են պետության կողմից ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և կրթաթոշակ տրամադրելու, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափերի հետ կապված հարաբերությունները, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրամադրվող զեղչերի պայմաններն ու չափերը սահմանված են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով, ըստ որի՝ բուհը՝ իր միջոցների հաշվին, հաշվի առնելով բարձր առաջադիմությունը ուսման վարձի առնվազն 30 տոկոս մասնակի փոխհատուցում է տրամադրում երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին: Փոփոխություն չի կատարվել: