Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ, ԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ, ՎԱՆԱՁՈՐ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N925-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N332-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ,          347-րդ և 352-րդ, 594-րդ, 605-րդ, 606-րդ հոդվածներով, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, 70-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակարան (բնակելի տուն) ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ սահմանելու մասին N332-Ն որոշման՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում նվիրվում են բառերը փոխարինել նվիրաբերվում են բառերով,

2) 3-րդ կետում նվիրվող բառը փոխարինել նվիրաբերվող բառով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին N925-Ն որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված`

1) շահառուների հետ կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր,

2) շենքերի չբաշխված բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով հատկացնել համայնքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին՝ առաջնահերթությունը տալով սոցիալական այն խմբերում ընդգրկված ընտանիքներին, որոնց բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության որոշումներով ձևավորված է պետական պարտավորություն::

  1. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներով հատկացված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ բնակավայրում կառուցված NN 17, 22, 28 և 35 բազմաբնակարան շենքերի դեռևս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակարանները նվիրաբերվում են Անի համայնքին,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N332-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և սույն որոշման 3-ին կետի 1-ին ենթակետի համաձայն բնակարանները համապատասխան համայնքներին են նվիրաբերվում սույն որոշման 5-րդ կետում թվարկված պայմաններին համապատասխան,

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված բնակարանների (բնակելի տների) հետ միասին սեփականության իրավունքով համապատասխան համայնքներին են հանձնվում՝

ա. Գյումրի համայնքի և Մարալիկ բնակավայրի բազմաբնակարան շենքերի բնակարանների մասով՝ այդ բազմաբնակարան շենքերի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի ու ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը,

բ. Սպիտակ համայնքի բնակելի անհատական բնակելի տների մասով՝ այդ բնակելի տների հետ, որպես միասնական գույք, պետական գրանցում ստացած և սեփականության իրավունքի գրանցման վկայականներում նշված հողամասերը:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում համապատասխան համայնքների հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված բնակարանների նվիրաբերության պայմանագրերը:
  2. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն բնակարանները համապատասխան համայնքներին են նվիրաբերվում հետևյալ պայմաններով՝

1) Գյումրի և Սպիտակ համայնքների բնակարանները՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակարան ստացած ընտանիքների և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի օգոստոսի 6-ի N893-Ա որոշմամբ նախատեսված անձանց հետ նվիրատվության պայմանագրեր կնքելու պայմանով` ապահովելով նրանց կողմից մինչև բնակարանն ստանալը զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N1402-Ն որոշման 2-րդ կետի 5.1-ին, 5.2-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների համաձայն բնակությունից ազատելու և քանդելու հետ կապված պահանջները,

2) Մարալիկ բնակավայրի բնակարանները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 4-ի N1260-Ն որոշման համաձայն բնակարան ստացած անձանց հետ նույն որոշման 4-րդ կետով նապատեսված պայմանագրերը կնքելու պայմանով՝ ապահովելով նույն որոշմամբ սահմանված պահանջների կատարումը,

3) Գյումրի, Սպիտակ համայնքներում և Մարալիկ բնակավայրում չբաշխված բնակարանները համապատասխանաբար Գյումրի, Սպիտակ համայնքներում և Մարալիկ բնակավայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու պայմանով՝ առաջնահերթությունը տալով սոցիալական այն խմբերում ընդգրկված ընտանիքներին, որոնց բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության որոշումներով ձևավորված է պետական պարտավորություն,

4) մինչև քաղաքացիների կողմից՝ իրենց հատկացված բնակարանների նկատմամբ նվիրատվության պայմանագրերի կնքումը, այդ քաղաքացիների հետ վարձակալության պայմանագրերի կնքման պայմանով:

  1. Առաջարկել Գյումրի, Սպիտակ և Անի համայնքների ղեկավարներին՝

1) ապահովել սույն որոշման 4-րդ կետով նախատեսված նվիրաբերության պայմանագրերի կնքման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման գործընթացը,

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գործընթացի ավարտից հետո, մինչև քաղաքացիների կողմից՝ իրենց հատկացված բնակարանների նկատմամբ նվիրատվության պայմանագրերի կնքումը, այդ քաղաքացիների հետ կնքել վարձակալության պայմանագրեր,

3) սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն կնքվող վարձակալության պայմանագրերում  որպես վարձավճարի չափ սահմանել համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների համար համապատասխան համայնքի ավագանու կողմից սահմանված վճարի չափը, իսկ բազմաբնակարան շենքերի բնակարանների մասով՝ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N1161-Ն որոշման 2-րդ կետով նախատեսված պարտադիր իրականացման ենթակա միջոցառումների և աշխատանքների արժեքը:

7.Սահմանել, որ`

1) սույն որոշման 4-րդ կետի համաձայն կնքվող նվիրաբերության պայմանագրերի և 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն կնքվող վարձակալության պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները կատարվում են համապատասխան համայնքների միջոցների հաշվին,

2) սույն որոշման համաձայն՝ համապատասխան համայնքների և քաղաքացիների միջև կնքվող նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները կատարվում են քաղաքացիների միջոցների հաշվին:

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին՝ սույն որոշմամբ սահմանված նվիրաբերության պայմաններով համապատասխանաբար Գյումրի, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր համայնքներին նվիրաբերել՝ 2000-2004 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, «Լինսի», «Ջոն և Կարեն Հանթսման», «Հայաստան» համահայկական հիմնադրամների և «Ամերիկյան Կարմիր Խաչի» միջոցներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան համայնքներում կառուցված բազմաբնակարան շենքերի դեռևս Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետարանների սեփականությունը հանդիսացող բնակարանները, ինչպես նաև այդ բազմաբնակարան շենքերի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի ու ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    27.12.2017 - 23.01.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8301

Принт

Связанные документы / ссылки