Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N864-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին համապատասխան, որոնք գործելու են 2024թ. հուլիսի 1-ից,   վարչական ակտի միասնական հաշվից Կառավարության սահմանած դեպքերում և կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին գումարների վերադարձի գործընթացի ապահովումն է:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգի ներդրման հետ կապված 01.03.2023թ. ՀՕ-101-Ն օրենքով համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ հարկային օրենսգրքում, որոնք ուժի մեջ են մտնելու 2024թ. հուլիսի 1-ից: Այդ փոփոխությունների շրջանակում վերաշարադրվել է նաև օրենսգրքի 327-րդ հոդվածը, որի 2-րդ մասով նախատեսվել է, որ միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով հարկ վճարողի բանկային հաշվին, իսկ Կառավարության սահմանած դեպքերում՝ Կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին:

Օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի գործող կարգավորումներով սահմանված է, որ միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ Կառավարության սահմանած դեպքերում` Կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին: Նշված դրույթներին համապատասխան միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 01.06.2023թ. N864-Ն որոշմամբ:

Օրենսգրքի 2024թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող դրույթների կիրարկումն  ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել ՀՀ կառավարության 01.06.2023թ. N864-Ն որոշման մեջ:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

1)  սահմանել այդ դեպքերը, երբ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների վերադարձը կատարվելու է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված՝ իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին: Ընդ որում, կատարվող լրացմամբ որոշմամբ նախատեսված գումարների այլ հաշվին վերադարձի դեպքերը, որոնք սահմանված են միասնական հաշվից գումարների վերադարձի համար կիրառվելու են նաև վարչական ակտի միասնական հաշվի գումարների վերադարձի համար,

2) վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված՝ իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին իրականացվելու է որոշմամբ սահմանված կարգով,

3) որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ. հուլիսի 1-ից:

  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձի ապահովման համար համապատասխան կարգավորումների սահմանումն է:
  2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի զարգացման ռազմավարական 3-րդ նպատակի` «Ենթակառուցվածքների արդիականացում, կառուցում», 3.1.1 կետով նախատեսված միջոցառումը: Այդ միջոցառմամբ նախատեսվում է ներդնել հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների և դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանություն` սահմանելով անձնական հաշվի քարտերում պարտավորությունների և դեբետային գումարների մարման առաջնահերթությունները: Նշված միջոցառման կատարմանն ուղղված գործողությունների մասով նախատեսված է օրենսդրության փոփոխությունների մշակում և սահմանում (3.1.1 միջոցառման «գ» ենթակետ):

Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով նաև նշված միջոցառման շրջանակում ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 01.03.2023թ. ՀՕ-101-Ն և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 01.03.2023թ. ՀՕ-102-Ն օրենքների դրույթների կիրարկման ապահովման համար ՀՀ վարչապետի 11.05.2023թ. N504-Ա որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված միջոցառումը:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

8 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.  Վարչական ակտի միասնական հաշվից գումարները հարկ վճարողի կողմից ներկայացված այլ բանկային հաշվին վերադարձի իրականացման գործընթացի ապահովում։

  • Обсуждалось

    23.10.2023 - 07.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1932

Принт