• Обсуждалось

    27.12.2017 - 11.01.2018

  • Тип

    Программа

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования и науки

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2400

Принт

Предложения

Կրթական Քաղաքացիական Նախաձեռնության Համակարգող Խումբ

10.01.2018

Առաջարկում ենք ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կոռուպցիոն ռիսկերի խումբ՝ 1. Խթանել դպրոց-ծնողներ համագործակցության ձևերը, ակտիվացնել համապատասխան հարթակներն ու խորհուրդները (ծնողների, մանկավարժների, աշակերտների և մանկավարժների մասնակցությամբ), ստեղծել այդ նպատակով մոնիտորինգի մեխանիզմներ։ Վերը նշված խորհուրդների միջոցով խթանել քննարկումների մշակույթը՝ հարցերի վերհանման և տեղում լուծման եղանակները։ - Ստեղծել ծնողների կողմից բողոքների և առաջարկությունների ներկայացման համակարգ - Քարտեզագրել դրամահավաքի և անհավասար վերաբերմունքի դեպքերն ու կատարել համապարփակ վերլուծություն - Դպրոցների կառավարման խորհուրդներում կրթության և գիտության նախարարության միջոցով ներգրավել տվյալ համայնքներում ակտիվ և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին - Լիարժեք ուսումնասիրել շահերի բախման դեպքերը։ Դրանք դասակարգել ըստ տնօրինության կողմից դիրքի չարաշահման, գիտելիքի և հմտությունների փոխանցմանը հակասող երևույթների՝ առևտրայնացման, կուսակցականացման, ռազմականացման և կրոնականացման դրդապատճառների։ Կատարել համապարփակ վերլուծություն։ - Ապահովել տվյալ նախակրթարանի, դպրոցի և բուհի հանրային միջոցների հաշվին ֆինանսական հոսքերի թափանցիկությունն ու հանրամատչելի լինելը, բոլոր քաղաքացիների կողմից դրանց ծանոթանալու հնարավորությունը։ Մինչ այժմ տեղադրված նախահաշիվներն ու հաշվետվությունները լիարժեք չեն և լուրջ հաշվապահական սխալներ են պարունակում։ Ապահովել դրանց ստուգելիությունը իրականում կատարված ծախսերի տեսանկյունից։ - Մի շարք այլ հարցերի անդրադարձել ենք Կրթական քաղաքացիական նախաձեռնության հիմնական հարցադրումներում, որոնք ուղարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը։ Հղումը՝ https://www.facebook.com/download/preview/780748555417518

Վահրամ Սողոմոնյան

10.01.2018

- Խթանել դպրոց-ծնողներ համագործակցության ձևերը, ակտիվացնել համապատասխան հարթակներն ու խորհուրդները (ծնողների, մանկավարժների, աշակերտների և մանկավարժների մասնակցությամբ), ստեղծել այդ նպատակով մոնիտորինգի մեխանիզմներ։ Վերը նշված խորհուրդների միջոցով խթանել քննարկումների մշակույթը՝ հարցերի վերհանման և տեղում լուծման եղանակները։ - Ստեղծել ծնողների կողմից բողոքների և առաջարկությունների ներկայացման համակարգ - Քարտեզագրել դրամահավաքի և անհավասար վերաբերմունքի դեպքերն ու կատարել համապարփակ վերլուծություն - Դպրոցների կառավարման խորհուրդներում կրթության և գիտության նախարարության միջոցով ներգրավել տվյալ համայնքներում ակտիվ և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին - Լիարժեք ուսումնասիրել շահերի բախման դեպքերը։ Դրանք դասակարգել ըստ տնօրինության կողմից դիրքի չարաշահման, գիտելիքի և հմտությունների փոխանցմանը հակասող երևույթների՝ առևտրայնացման, կուսակցականացման, ռազմականացման և կրոնականացման դրդապատճառների։ Կատարել համապարփակ վերլուծություն։ - Ապահովել տվյալ նախակրթարանի, դպրոցի և բուհի հանրային միջոցների հաշվին ֆինանսական հոսքերի թափանցիկությունն ու հանրամատչելի լինելը, բոլոր քաղաքացիների կողմից դրանց ծանոթանալու հնարավորությունը։ Մինչ այժմ տեղադրված նախահաշիվներն ու հաշվետվությունները լիարժեք չեն և լուրջ հաշվապահական սխալներ են պարունակում։ Ապահովել դրանց ստուգելիությունը իրականում կատարված ծախսերի տեսանկյունից։ - Մի շարք այլ հարցերի անդրադարձել ենք Կրթական քաղաքացիական նախաձեռնության հիմնական հարցադրումներում, որոնք ուղարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը։ Հղումը՝ https://www.facebook.com/download/preview/780748555417518 Կրթական քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անունից

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

10.01.2018

Հակակոռուպցիոն ծրագրի 28-րդ ռիսկի վերաբերյալ ցանկանում ենք նշել, որ Բարձրագույն կրթության մասին նախորդ օրենքը ներառում էր նաև հետբուհական կրթության ոլորտի օրենսդրական կարգավորումներ, մինչդեռ Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը նմա կարգավորումներ չի ներառում: Հետևաբար, հետբուհական կրթության օրենսդրական կարգավորումների բացը՝ Բարձրագույն կրթության մասին նոր օրենբքի ընդունումից հետո, կարող է և պետք է դիտարկվի որպես կոռուպցիոն ռիսկ: Ուստի, առաջարկում ենք այս ծրագրում ներառել հետևյալ բովանդակության նոր կոռուպցիոն ռիսկ. 28՛. Հետբուհական կրթության ոլորտի օրենսդրական կարգավորումների բացակայություն: Խնդրի բովանդակություն. Տես՝ առաջին պարբերություն Գործողություններ՝ Ընդունել Հետբուհական կրթության մասին օրենք կամ Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագծում ներառել հետբուհական կրթության ոլորտի կարգավորումներ պարունակող բաժին՝ համապատասխան հոդվածներով:

Узнать больше