ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅՒՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ- Ն
___. ___. 2023թ ք. Հրազդան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅՒՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերով, 14-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով, 16-րդ հոդվածով.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական 6000 (վեց հազար) դրամ:
2. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի վերահաշվարկ սահմանել (վճարը նվազեցնել).
1) հիվանդության պատճառով չհաճախած օրերի՝ բժշկական հաստատության կողմից տրամադրված տեղեկանք ներկայացնելու դեպքում,
2) «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի կիրարկման դեպքում:
3.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների (երաժշտական և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական 3000 (երեք հազար) դրամ:
4.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վ.Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական.
1) թաեքվոնդո մարզաձևի համար՝ 4000 (չորս հազար) դրամ,
2) մյուս մարզաձևերի և խմբակների համար՝ 3000 (երեք հազար) դրամ:
5.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական.
1) վարսահարդարման խմբակի համար՝ 3000 (երեք հազար) դրամ
2) խոհարարության խմբակի համար՝ 3000 (երեք հազար) դրամ:
6.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» բյուջետային հիմնարկ և «Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկ հաճախող երեխաների մարզումներն ու ուսուցումն իրականացնել անվճար, բացառությամբ սույն որոշման 5-րդ կետի:
7.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատուցված ծառայությունների դիմաց օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափը նվազեցնելով 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում.
1) միևնույն ընտանիքից երկու և ավելի երեխաների հաճախելու դեպքում՝ երկրորդ և հաջորդ երեխաների համար,
2) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար,
3) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,
4) դատարանի վճռով ծնողներից մեկի անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար,
5) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող ծնողի երեխաների համար,
6) Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում բնակվող երեխաների համար:
8.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության և մշակութային հաստատությունների ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափը նվազեցնելով 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում.
1) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար,
2) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,
3) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ունեցող ծնողի երեխաների համար,
4) դատարանի վճռով ծնողներից մեկի անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար:
9.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝
1) երեխան երկկողմանի ծնողազուրկ է,
2) երեխայի ծնողը զոհվել է արցախյան պատերազմներում, ՀՀ և ԱՀ սահմանները պաշտպանելիս կամ մարտական գործողությունների ժամանակ,
3) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
4) հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
-
Обсуждалось
19.10.2023 - 27.11.2023
-
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Котайкская область муниципалитет Граздана
Просмотры 2007
Принт