Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է վերը նշված հիմքով տարկետման իրավունք ունեցող քաղաքացիների տարկետման իրավունքի իրացման անխոչընդոտ իրականացման համար:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի ընդունել է N 383-ն որոշումը (այսուհետ՝ կարգ), որով  կարգավորվում են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով (այսուհետ՝ ԲՏՃՄ) պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Նշված կարգով 2023 թվականի ամառային զորակոչից արդեն իսկ տրամադրվել է մի շարք քաղաքացիների տարկետում: Սակայն կարգի կիրարկման ընթացքում ի հայտ է եկել իրավիճակ, որի կարգավորումը կարգով նախատեսված չէ: Մասնավորապես, կարգի 8-րդ կետով սահմանված են կառավարության որոշման համար քաղաքացիների տվյալների փոխանցման ժամկետներ, որոնք սակայն չեն համապատասխանում ՀՀ կառավարության  2012 թվականի ապրիլի 26 N 597-Ն որոշմամբ սահմանված ժամկետներին: Սույն նախագծով համապատասխանեցվում է կարգով սահմանված ժամկետները Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգով սահմանված ժամկետները: Միևնյույն ժամանակ կարգի կիրարկման ընթաքցքում մի շարք քաղաքացիներ, որոնք ընդունվել են կարգով սահմանված բուհերի  համապատասխան մասնագիտություններով և կարող են ստանալ տարկետում, սակայն հայտարարված զորակոչի ընթացքում կառավարության որոշման մեջ իրենց տվյալները չի ներառվում տարածքային զինվորական կոմիսարիատում հաշվառված չլինելու կամ ընդունելության արդյունքների ավելի ուշ ժամկետում հայտնի լինելու դեպքում, մասնավորապես ՀՀ կառավարության  2012 թվականի ապրիլի 26 N 597-Ն որոշմամբ սահմանված է, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռնվում կարգով սայմանված հիմքով տարկետման իրավունք ձեռք բերած, սակայն ամառային զորակոչից տարկետում չստացած քաղաքացիների կառավարության առանձին որոշմամբ տրամադրել տարկետում:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  • Обсуждалось

    10.10.2023 - 26.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1404

Принт