Добавить в избранное

«Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը, ձևերը սահմանելու և Հայաստանի հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի №308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը, ձևերը սահմանելու և Հայաստանի հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի №308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկիրավիճակը, խնդիրները և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն որոշմամբ սահմանվել են ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները, որոնք ուժի մեջ են մտել 2022 թվականի փետրվարի 1-ից։ Համաձայն վերոնշյալ շուկայի առևտրային կանոնների՝ էլեկտրաէներգետիկական շուկայում ներդրվել են գործունեության մրցակցային պայմաններ, իսկ շուկայի մասնակիցները գործունեություն են ծավալում մեծածախ շուկայի տարբեր հատվածներում և բաղադրիչներում։ ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայում տեղի ունեցող նշված գործընթացների հաշվի առմամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայել էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից ՀՀ հանրային հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը և ձևերը՝ դրանք համահունչ դարձնելով էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքին և դրանով պայմանավորված հանձնաժողովի կարիքներին:

Կարգավորմաննպատակը և բնույթը

2. ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով տեղեկատվությունների ներկայացման բարելավված կարգի և ձևերի սահմանման  նպատակը կարգավորման շրջանակում (այդ թվում՝ սակագնային կարգավորման) իրականացվող վերլուծությունների և ուսումնասիրությունների նպատակով առավել ամբողջական և ընդգրկուն  տեղեկատվության հավաքագրումն է, ինչպես նաև տեղեկատվության ներկայացման պահանջների հստակեցումը։

3. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով տեղեկատվությունների ներկայացման կարգի և ձևերի կատարելագործման և հստակեցման արդյունքում կընդլայնվի ու կհստակեցվի  կարգավորման գործընթացների համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի կառնվեն էներգետիկայի բնագավառում սակագնային քաղաքականության և շուկայի ազատականացման գործընթացների բարելավմամբ պայմանավորված վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները։

  • Обсуждалось

    10.10.2023 - 27.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1484

Принт