Добавить в избранное

Проект принят

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N432, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N1024-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N1337- Ն, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N1402-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N1329-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N432, 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N1024-Ն, 2008 թվականի նոյեմբերի 13-ի N1337- Ն, 2009 թվականի նոյեմբերի 26-ի N1402-Ն, 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N1329-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի N804-Ա որոշմամբ հաստատված՝ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 16-րդ կետից և նպատակը՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հարցերը կարգավորող մի շարք իրավական ակտերում լիազորող նորմերի մասով լրացում կատարելը և պետական կառավարման մարմինների անվանումները ներկայիս անվանումներին համապատասխանեցումն է (բացառությամբ այն դրույթների, որոնց գործողության ժամկետը կամ որոնցով նախատեսված հարաբերություններն ավարտված են):

2. Առկա իրավիճակը

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հարցերը կարգավորվում են մի շարք իրավական ակտերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N432, 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N1024-Ն, 2008 թվականի նոյեմբերի 13-ի N1337-Ն, 2009 թվականի նոյեմբերի 26-ի N1402-Ն, 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N1329-Ն որոշումներով:

Մասնավորապես, այդ որոշումներով կանոնակարգված են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության և բնակարանների արտահերթ հատկացման կարգերի, նրանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով իրականացվող բնակապահովման ծրագրերի աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի կանոնակարգի, այդ ընտանիքների վերահաշվառման և նրանց կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետի հետ կապված հարցերը:

Նշված իրավական ակտերն ընդունվել են 12-24 տարի առաջ, դրանք դրույթների հիմնական մասով նախատեսված հարաբերությունները կամ ժամկետներն ավարտված են՝ նկատի ունենալով, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառումն իրականացվել և ավարտվել է դեռևս 2008 թվականին՝ շուրջ 15 տարի առաջ, իսկ նրանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում ձևավորված պետական պարտավորությունների կատարումն ավարտվել է:

Սակայն, նկատի ունենալով, որ դեռևս առկա են բնակապահովման իրենց իրավունքը դատական կարգով բողոքարկած ընտանիքներ, որոնց գործերի քննությունը գտնվում է տարբեր փուլերում՝ վերը նշված իրավական ակտերի վերաբերելի դրույթները դեռևս կիրառվում են՝ անհրաժեշտություն է առաջանում իրավական ակտերում լիազորող նորմերի (որոնք սահմանվել են «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքով) մասով կատարել լրացում, ինչպես նաև պետական կառավարման մարմինները համապատասխանեցնել ներկայիս անվանումներին:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հարցերը կարգավորող մի շարք իրավական ակտերում լիազորող նորմերի մասով կատարել լրացում, ինչպես նաև պետական կառավարման մարմինների անվանումները համապատասխանեցնել ներկայիս անվանումներին:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով:

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չեն առաջանում:

7. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի N804-Ա որոշմամբ հաստատված՝ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 16-րդ կետով նախատեսված միջոցառումը:

8. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ կհրապարակվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նախագծեր» ենթաբաժնում:

9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ուղղակի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

  • Обсуждалось

    09.10.2023 - 24.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1244

Принт