Добавить в избранное

В стадии разработки

«Նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անհրաժեշտությունը որոշելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

   «ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՄ ՓԱԿՄԱՆ ԿԱՄ ՔԱՆԴՄԱՆ ԿԱՄ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

        2023 թվականի մայիսի 3-ին ընդունվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-150-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի Կառավարության լիազորությունները սահմանող 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կատարումն ապահովելու համար մշակվել է «Նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անհրաժեշտությունը որոշելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

      Նախագծով մի կողմից սահմանվում են մեխանիզմներ, որոնք ուղղված են Նախագծով սահմանված կարգով նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության կամ փոփոխության վերաբերյալ հստակ, արժանահավատ և լիարժեք տեղեկատվության տրամադրումն ապահովելուն, իսկ մյուս կողմից՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնին թույլ է տալիս որոշելու նախատեսվող գործունեությունը կամ փոփոխությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության  ենթակա լինելու կամ չլինելու կարևորագույն հանգամանքը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

      Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

      Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու Օրենքով սահմանված պահանջի կատարումը և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործուն մեխանիզմներ ներդնելը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

      Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա։ Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն կանխատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

     Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։

 

 

  • Обсуждалось

    09.10.2023 - 25.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1495

Принт