Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՃՅՈՒՂԱՅԻՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՃՅՈՒՂԱՅԻՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման կարգերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ) մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2023 թվականի հուլիսի 11-ի N 746-Ա որոշման հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետի։ Նշված կետի շրջանակում որպես Նախագծի մշակման իրավական հիմք սահմանված է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 20-րդ հոդվածի 4-րդ կետը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 51-րդ հոդվածում լրացվող 3-րդ մաս) և 25-րդ հոդվածը (ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացվող 59.1-ին հոդվածի 4-րդ մաս)։

Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 51-րդ հոդվածում նախատեսվող փոփոխությունների, ինչպես նաև Օրենսգրքում լրացվող 59.1-ին հոդվածով նախատեսվող կարգավորումների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, Օրենքով փոփոխություններ են նախատեսվում նաև Օրենսգրքի 51-րդ հոդվածում (այս մասով փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի դեկտեմբերի 1-ից). Օրենսգրքի 51-րդ հոդվածում Օրենքի փոփոխություններով նախատեսվում է հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման իրականացում, ի տարբերություն մինչ այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 51-րդ հոդվածում սահմանված կարգավորման, որն ամրագրում է հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գրանցման պահանջ՝ սահմանելով, որ գրանցումն իրականացնում է պետական լիազոր մարմինը (մինչդեռ համապատասխան լիազոր մարմին սահմանված չէ և մինչ այժմ հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գրանցում որևէ մարմնի կողմից չի իրականացվել)։ Օրենսգրքի 51-րդ հոդվածում կատարվող փոփոխություններով միաժամանակ սահմանվում է, որ հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառումն իրականացնում է տեսչական մարմինը (որն Օրենսգրքի 33-րդ հոդվածի իմաստով գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն  իրականացնող տեսչական մարմինն է)։ Օրենսգրքի 51-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասով սահմանվում է, որ հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Օրենքով Օրենսգրքում լրացվում է նաև նոր 59.1-ին հոդված, որով սահմանվում է նաև կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման իրականացման կարգավորումներ։ Այս մասով ևս սահմանվում է, որ կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառումը նույն հոդվածի համաձայն՝ իրականացնում է տեսչական մարմինը։ Օրենսգրքում լրացվող 59.1-ին հոդվածով միաժամանակ սահմանվում է, որ կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Ուստի, վերոգրյալով պայմանավորված, անհրաժեշտ է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման կարգերը։

 2. Առաջարկվող կարգավորման նպատակը

Նախագծով սահմանվող կարգերով նախատեսվում է կարգավորել հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման համար դիմելու, դիմումին ներկայացվող պահանջների, կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման մատյան վարելու, հաշվառման ժամկետների մասով կարգավորումներ են նախատեսվում։

 3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ` «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է, որ.

  • աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով հզորացվելու են պետական վերահսկողություն իրականացնող լիազոր տեսչական մարմնի կարողությունները.
  • բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով վերանայվելու են գործատուների և արհեստակցական միությունների գործունեության օրենսդրական կարգավորումները։

Նախագծով նախատեսվող կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման և այդ հաշվառումն աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր տեսչական մարմնին վերապահելու կարգավորումները որոշակիորեն առնչվում են նաև վերոնշյալ նպատակների իրացմանը։

 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, մինչև շրջանառության դնելը կարծիքի է ներկայացվել միջոցառման համակատարողներին (ՀՀ վարչապետի 2023 թվականի հուլիսի 11-ի N 746-Ա որոշման հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 1-ին կետի համաձայն՝ Նախագծի մշակման համակատարողներ են Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը), լրամշակվել վերջիններիս կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա։

 6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման կարգերը, ինչն արդյունքում կապահովվի Օրենքով Օրենսգրքի 51-րդ հոդվածում նախատեսված փոփոխությունների, ինչպես նաև Օրենսգրքում լրացվող 59.1-ին հոդվածով նախատեսվող կարգավորումների կիրարկումը։

 

  • Обсуждалось

    03.10.2023 - 19.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2182

Принт