Добавить в избранное

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման նպատակներից, միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, նոր ներդրումների ներգրավմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

Մոտեցումը, որը նախատեսում է Օրինագծերի փաթեթը, ենթադրում է, որ Ծրագրով նախատեսվող զբոսաշրջային գոտում պետք է հնարավորություն տրվի խաղատների ստեղծում նույնատիպ պայմաններով, ինչ ներկայումս առկա է գործող օրենսդրությամբ (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և այլ քաղաքների նմանությամբ)։ Գործող օրենսդրությամբ նշված կարգավորումները նպատակ են հետապնդել, որ խաղատների առկայությունը լինի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող տարածքներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել առավել շատ թվով զբոսաշրջիկների։ Առաջարկվող մոտեցումը ենթադրում է, որ այն պետք է կիրառվի Կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի համար, և մոտեցումների կիրառման նույնատիպությունն անհրաժեշտ է նախատեսել օրենսդրությամբ։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվում է կատարել լրացումներ համապատասխանաբար «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը  

Որոշման ընդունմամբ նախատեսվում է նույնատիպ մոտեցում կիրառել Կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրով ստեղծվող՝ հանգստի կազմակերպման վայրի սահմաններում իրականացվելիք՝ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների գործունեության կազմակերպման համար։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Օրինագծերի փաթեթը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․5 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ» կետից։ Ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա տվյալ մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի և ամբողջ հանրապետության համար:

  • Обсуждалось

    02.10.2023 - 17.10.2023

  • Тип

    Закон

  • Область

    Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1461

Принт