Добавить в избранное

ՀՀ կառավարության «ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 49 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշման նախագիծ

 

Նախագիծ

Արձանագրային որոշում

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 49 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագրին, միջոցառումների ժամանակացույցին և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափին հավանություն տալու մասին» թիվ 49 արձանագրային որոշման 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

                                                                                                                    Հավելված 

                                                                                        ՀՀ  կառավարության  20   թ.

         -ի նիստի N

                                                                                                                                                                            արձանագրային  որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Հ/Հ

Միջոցառումը

Կատարման ժամկետը

Կատարման պատասխանատուներ

Հնարավոր ֆինանսավոր-ման 
աղբյուրը և անհրաժեշտ 
միջոցները

Ակնկալվող արդյունքները

1.

Կենտրոնի հզորությունների և անվտանգության չափանիշների սահմանում

2017 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Հայաստանի Հանրապետության ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

Ֆինանսվորում չի պահանջում

Քննարկման արդյունքում ձևավորվի Կենտրոնի ստեղծման վերաբերյալ միասնական տեսակետ՝ նշելով պահանջները, զարգացման հեռանկարները, ծավալը և այլ հարցեր

2.

Ներդրողների ներգրավման նպատակով քննարկումների իրականացում

2018 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Հայաստանի Հանրապետության ԿԱ ազգային անվտանգության ծառայություն

Ֆինանսվորում չի պահանջում

Ձևավորված միասնական տեսակետի հիման վրա քննարկումներ իրականացնել ոլորտի առաջատար անդրազգային և տեղական կազմակերպությունների հետ և ձևավորել վերջիներիս կողմից ներկայացված տեսլականը, որի հիման վրա մշակել ծրագրի իրականացման մրցութային փաթեթ, հայտարարել  երկու փուլով մրցույթ ։

3.

Երկու փուլով մրցույթի  արդյունքների ամփոփում և հաղթողի ընտրություն

2018 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

Ֆինանսվորում

չի պահանջում

Մրցույթի  արդյունքում հաղթողի ընտրություն

4.

Պայմանագրի պայմանների մշակում, պայմանագրի կնքում

2018 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

Ֆինանսվորում

չի պահանջում

Մրցույթի  արդյունքում հաղթողի ընտրություն հետ համատեղ պայմանագրի մշակում և պայմանագրի կնքում՝ սահմանելով երկու կողմերի իրավունքները ու պարտականությունները:

 

 

 

  • Обсуждалось

    25.12.2017 - 22.01.2018

  • Тип

    Протокольное решение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7762

Принт