Добавить в избранное

«Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագիծ

Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների ԵՎ վիճակագրական տվյալների ներկայացման ԵՎ վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «ժզ» կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

  1. Հաստատել փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը` համաձայն Հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

  


 

Հավելված

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարի 2023 թվականի

“______”  “_____________” N –---Ն  հրամանի

 

ԿԱՐԳ

Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների ԵՎ վիճակագրական տվյալների ներկայացման ԵՎ վերլուծության իրականացման

 

  1. 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում է փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից փոստային կապի ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և հավաքագրված տվյալների հիման վրա վերլուծության իրականացման ընթացակարգը:
  2. Փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հաշվետվությունները տեղեկություններ են պարունակում Հայաստանի Հանրապետությունում փոստի կապի բնագավառի ցուցանիշների վերաբերյալ` համաձայն Ձև 1-ի:
  3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) համապատասխան ստորաբաժանումը հաշվետվություններում ներառված տվյալների հիման վրա իրականացնում է վերլուծություն, որի արդյունքում կազմում է ամփոփ տեղեկանք՝ համաձայն Ձև 2-ի:
  4. 4. Փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված տվյալները ամփոփվում և թարմացվում են մինչև յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա ավարտը:
  5. 5. Վերլուծության արդյունքում ամփոփված տվյալները հրապարակվում է Նախարարության https://hightech.gov.am կայքէջում:

 

 

  1. 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

  1. 6. Փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունները ուղեկցող գրությամբ Նախարարություն են ներկայացնում փոստով կամ էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
  2. 7. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացվում են Նախարարության Էլեկտրոնային փոստի կամ ինտերնետային կայքէջի հաշվետվությունների ներկայացման համակարգի միջոցով:
  3. Էլեկտրոնային փոստով ներկայացման դեպքում՝ հաշվետվության ներկայացման օր է համարվում էլեկտրոնային նամակի առաքման օրը:
  4. Նախարարության ինտերնետային կայքէջի հաշվետվությունների ներկայացման համակարգի միջոցով ներկայացման դեպքում՝ այդ համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հաշվետվություն ներկայացրած անձին ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցման մեջ նշված օրը:
  5. 10. Հաշվետվությունները էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում՝ հաշվետվություններ ներկայացնող անձինք ներբեռնում են այդ հաշվետվության ձևը Նախարարության պաշտոնական ինտերնետային կայքէջից (https://hightech.gov.am), լրացնում և ուղեկցող գրության սկանավորված տարբերակների հետ միասին ուղարկում Նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում նշված համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեով:
  6. Փոստային եղանակով ներկայացման դեպքում՝ հաշվետվության ներկայացման օր է համարվում նամակը փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային դրոշմակնիքի վրա նշված օրը:
  7. 12. Հաշվետվությունները ներկայացվում են Մայքրոսոֆթ Վորդ (Microsoft Word) ձևաչափով, հաշվետվություններում գրանցումները կատարվում են Յունիկոդ (Unicod) ձևաչափով:
  8. 13. Սույն որոշման Ձև 1-ին համապատասխան լրացված հաշվետվությունը Նախարարություն է ներկայացվում յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը:
  9. 14. Ներկայացված հաշվետվությունում սահմանված ձևին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում Նախարարությունը տեղեկացնում է իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը այդ մասին, ովքեր իրազեկելուն օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Նախարարություն պարտավոր են ներկայացնել ճշգրտված հաշվետվությունը կամ հաշվետվությանը կից ներկայացնեն լրացուցիչ պարզաբանումներ:
  10. 15. Հաշվետվությունում սխալների կամ անհամապատասխանությունների ինքնուրույն հայտնաբերման դեպքում հաշվետվություն ներկայացրած անձը կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն:

 

  1. 3. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
  2. 16. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետում հաշվետվությունները ստանալուց հետո Նախարարության համապատասխան ստորաբաժանումը տասօրյա ժամկետում իրականացնում է հաշվետվությունների վերլուծություն:
  3. Նախարարությունը սույն կարգի Ձև 1-ում ներառված տվյալների վերլուծության արդյունքում` հաշվարկում և (կամ) գնահատում է հետևյալ ցուցանիշները`

1) Փոստային կապի գործունեություն իրականացնող օպերատորների թվաքանակի աճի դինամիկան՝ ըստ կիասամյակի.

2) Փոստային կապի գործունեություն իրականացնող օպերատորների աշխատողների թվաքանակի աճի դինամիկան.

3) Նամակագրական թղթակցության աճի դինամիկան` ըստ կիսամյակի.

4) Հիբրիդային առաքանիների աճի դինամիկան` ըստ կիսամյակի.

5) Ծանրոցների քանակի աճի դինամիկան` ըստ կիսամյակի.

6) Արագացված փոստային ծառայության քանակի աճի դինամիկան` ըստ կիսամյակի.

  1. Սույն կարգի Ձև 2-ով սահմանված ամփոփ տեղեկանքը Նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից կից զեկուցագրով ներկայացվում է Նախարարության գլխավոր քարտուղարին` չխախտելով սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը:
  2. Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ սույն կարգի Ձև 2-ով սահմանված ամփոփ տեղեկանքը Նախարարության հասարակության հետ կապերի բաժնի կողմից հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջի համապատասխան բաժնում:

 

 

 

 

 

Ձև 1

 

Ձ Ե Վ

 

Փոստային կապի ոլորտի հաշվետվության և վիճակագրական տվյալների ներկայացման

(Կիսամյակային)

 

N

Ցուցանիշի անվանումը

Չափի միավոր

Հաշվետու ժամանակաշրջան

1.

Փոստային բաժանմունքների (գրասենյակների) քանակը, ընդամենը

հատ

 

 

 

այդ թվում` գյուղական վայրերում

հատ

 

 

2.

Շարժական փոստային բաժանմունքների քանակը

հատ

 

 

 

այդ թվում` գյուղական վայրերում

մարդ

 

 

3.

Սուրհանդակային գրասենյակների քանակը, ընդամենը

հատ

 

 

 

այդ թվում` գյուղական վայրերում

հատ

 

 

4.

Ֆինանսական ծառայություններ մատուցող փոստային բաժանմունքների քանակը

հատ

 

 

5.

Էլեկտրոնային առևտրի ծառայություններ մատուցող փոստային բաժանմունքների (գրասենյակների) քանակը

հատ

 

 

6.

Լոքերների քանակ

հատ

 

7.

Տեսակավորման կենտրոնների քանակը

հատ

 

 

8.

Աշխատողների թվաքանակը

մարդ

 

 

9.

Փոստատարների թվաքանակը, ընդամենը

մարդ

 

 

 

այդ թվում` գյուղական վայրերում

մարդ

 

 

10.

Սուրհանդակների թվաքանակը, ընդամենը

մարդ

 

 

 

այդ թվում` գյուղական վայրերում

մարդ

 

 

11.

Փոստային ծառայությունների մատուցումից ստացված եկամուտ

հազար դրամ

 

 

12.

Սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումից ստացված եկամուտ

հազար դրամ

 

 

13.

Նամակագրական թղթակցություն,
ընդամենը, այդ թվում`

հազար հատ

 

 

1)

Հասարակ նամակագրական թղթակցություն, ընդամենը`

հազար հատ

 

 

 

Այդ թվում` ներհանրապետական

հազար հատ

 

 

 միջազգային մտից

հազար հատ

 

 

 

 միջազգային ելից

հազար հատ

 

2)

Գրանցվող նամակագրական թղթակցություն, ընդամենը`

հազար հատ

 

 

 

Այդ թվում` ներհանրապետական

հազար հատ

 

 

միջազգային մտից

հազար հատ

 

 

 

միջազգային ելից

հազար հատ

 

3)

Գնահատված արժեքով նամակագրական թղթակցություն, ընդամենը`

հազար հատ

 

 

 

Այդ թվում` ներհանրապետական

հազար հատ

 

 

միջազգային մտից

հազար հատ

 

 

 

միջազգային ելից

հազար հատ

 

14.

Հիբրիդային առաքանի

հազար հատ

 

 

15.

Ծանրոցներ, ընդամենը

հազար հատ

 

 

1)

Հասարակ ծանրոցներ, ընդամենը`

հազար հատ

 

 

 

Այդ թվում` ներհանրապետական

հազար հատ

 

 

միջազգային մտից

հազար հատ

 

 

 

Այդ թվում` միջազգային ելից

հազար հատ

 

2)

Գնահատված արժեքով ծանրոցներ,
ընդամենը`

հազար հատ

 

 

 

Այդ թվում` ներհանրապետական

հազար հատ

 

 

միջազգային մտից

հազար հատ

 

 

 

միջազգային ելից

հազար հատ

 

16.

Արագացված փոստային ծառայություն (EMS)

հազար հատ

 

 

 

Այդ թվում` միջազգային

հազար հատ

 

 

 

 


 

Ձև 2

 

Ձ Ե Վ

 

Փոստային կապի ոլորտի հաշվետվության և վիճակագրական տվյալների ամփոփ տեղեկանքի

(Կիսամյակային)

N

Ցուցանիշի անվանումը

Չափի միավոր

Հաշվետու ժամանակաշրջան

Նախորդ տարի

Ընթացիկ տարի

1.

Փոստային կապի գործունեություն իրականացնող օպերատորների թվաքանակը

հատ

 

 

 

2.

Աշխատողների թվաքանակը

մարդ

 

 

 

3.

Նամակագրական թղթակցություն,
ընդամենը, այդ թվում`

հազար հատ

 

 

 

 

 ներհանրապետական

հազար հատ

 

 

 

 միջազգային (մտից, ելից)

հազար հատ

 

 

 

4.

Հիբրիդային առաքանի

հազար հատ

 

 

 

5.

Ծանրոցներ, ընդամենը, այդ թվում`

հազար հատ

 

 

 

 

ներհանրապետական

հազար հատ

 

 

 

միջազգային (մտից, ելից)

հազար հատ

 

 

 

6.

Արագացված փոստային ծառայություն (EMS)

հազար հատ

 

 

 

 

Այդ թվում` միջազգային

հազար հատ

 

 

 

 

  • Обсуждалось

    29.09.2023 - 14.10.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Почтовая связь

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1352

Принт