Добавить в избранное

« ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_____________2023 թվականի N ________ -Ն
 
ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  2023թ. ..................... .........
Երևան

 

 

Հավելված

Կառավարության 2023 թվականի

____________ ____-ի N _____-Ն որոշման

 

 

ՑԱՆԿ

ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN

ը/կ

Պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկութ­յունները

Պետական գաղտնիք պարունակող տե­ղե­­կությունները տնօրինելու լիա­զո­րու­թ­յուն­նե­­­րով օժտված մարմինները

1

2

3

1. ՌԱԶՄԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.

Զինված ուժերի և այլ զորքերի ռազմավա­րական, օպերատիվ և մարտավարական բնույթի պլանների և ծրագրերի, ըստ ռազմա­կան գործողությունների ձևերի զորքերի, նե­րա­ռ­­յալ աշխարհազորի և տարածքային պաշտպանության վերաբեր­յալ տեղեկություն­ները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յություն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխա­տա­կազմեր

2.

Հայաստանի Հանրապե­տու­թ­յան տարած­քի օպերատիվ սարքավոր­ման (կահավոր­ման), գործողությունների նա­խա­պատ­րաստ­ման և վարման վերաբերյալ տեղե­կու­թյունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յություն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

3.

Զորքերի ծա­վալման (այդ թվում` զորահա­վաքային), նրանց մարտունակության, մար­­­տա­կան հերթապա­հության կրման ձևերի ու եղա­նակների վերաբերյալ տեղե­կու­թյուն­ները,

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յություն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

4.

Զինված ուժերի և այլ զորքերի ղեկա­վարման համակարգի փոխդասավո­րության, գործունեության հաջոր­դա­­կա­նու­թ­յան, համա­կար­գի հասանելիության, ամ­բող­ջա­կա­նության, համակողմանի ապա­հով­­ման վերա­բերյալ տե­ղե­կությունը և գաղտ­նիության դեմ ուղղված սպառնալի­ք­ները չեզոքացնելու միջոցառումնե­րի վե­րա­բեր­յալ տեղեկություն­ները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յություն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

5.

Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքա­ցիական պաշտպանության ուժերի զորա­հա­­վաքի ծավալման, մարդկային և տրանս­պոր­տային ռեսուրսների զորա­հա­վաքի անցկաց­ման, զորահավաքի ծավա­լումը կառավարելու համակարգի և անձ­նա­կազմով համալրելու հնարավորություն­ների մասին, սպառազինութ­յամբ, ռազմա­կան տեխնիկայով և այլ նյութա­կան, ֆի­նանսական միջոցներով, ինչպես նաև ռազ­մա­կան փոխադրումներով ապահո­վե­լուն վերաբերող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարա­րություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարա­րություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յություն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

Քաղաքացիական պաշտպանության հանրա­պետական ծառայություններ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխա­տա­կազմեր

6.

Ռազմարդյունաբերական համալիրի ծրագ­­­րե­րի, դրանց անվանումների, բո­վան­դակութ­յան և կատարման արդյունք­նե­րի, սպառա­զինությունների և ռազմա­կան տեխնիկայի զար­գացման ուղղություն­ների, դրանց մարտա­վա­րա­տեխնիկական բնութագրերի ու մարտա­կան կիրա­ռության հնարավորությունների վերաբեր­յալ տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունա­բե­­րության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարա­րություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յություն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

ՀՀ գիտությունների ազգային ակադե­միա

7.

Սպառազինության և ռազմական տեխնի­կան մշակելու, կառույցների, տեխնոլ­ո­գի­այի, պատ­րաս­տման, գտնվելու վայրը, կիրառման կամ շա­հա­­գործման ուղղություն­ները բացահայ­տող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունա­բե­­րության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարա­րություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յություն

ՀՀ միջուկային անվտանգության կար­գա­­վոր­ման կոմիտե

ՀՀ գիտությունների ազգային ակա­դեմիա

8.

Զինված ուժերի, այլ զորքերի, քաղա­քա­ցիա­կան պաշտպանության ուժերի տեղա­բաշ­խումը, իրական անվանումները, կազ­մա­կերպ­չական կառուցվածքը, սպառազի­նությունը, ապահովման և մարտունա­կության վիճակը, անձնակազմի, տրանսպորտային միջոցների, տեխնիկական այլ միջոցների, նյութական միջոցների (վառելիքաքսուկային և այլ միջոցներ) թվաքա­նակը բացահայտող տեղե­­կութ­յունները, բա­ցառությամբ, երբ նշված տեղեկու­թյուն­ները ենթակա են հրապարակ­ման` ՀՀ միջազգային պարտավորությունների համաձայն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յություն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխա­տակազմեր

Քաղաքացիական պաշտպանության հանրա­պետական ծառայություններ

 

9.

Հայաստանի Հանրապետության պաշտ­պա­նու­­նա­կության և անվտանգության ապահովմանն ուղղված հեռահաղորդակ­ցության համակար­գին և ցանցերին վերաբերող տեղեկություն­ները

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունա­բե­րության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յություն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

10.

Զինված ուժերը, այլ զորքերը և քաղաքա­ցիական պաշտպանության ուժերը բոլոր տեսա­կի կապերով (ռադիոլոկացիոն, ռա­դիո­­տե­խ­նիկական) ապահովման կազմա­կեր­պումը կամ գործելը բացահայտող տե­ղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունա­բե­րության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

11.

Հատուկ պահպանվող և մուտքի ու ելքի հա­տուկ կարգ ունեցող օբյեկտների տե­ղա­բաշխ­ման, նշանակության, պաշտպան­վա­ծության ու պատրաստականության աստի­ճանի, դրանց նախագծման և շինարա­րության, ինչպես նաև այդ օբյեկտների հա­մար տարածքներ հատ­կաց­նելու մասին տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարա­րություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

ՀՀ կադաստրի կոմիտե

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե

ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

Կառավարման պահեստային կետեր ունեցող պետական մարմիններ

12.

Հայաստանի Հանրապետության տարած­քում դաշնակից պետությունների և Հա­յաստ­անի Հան­րապետության զինված ուժե­­րի, պաշտպա­նության նախարա­րու­թյան կառուցվածքային ստորա­բա­ժա­նում­ների կազմակերպչական կա­ռուց­ված­քի, զինվածության և թվաքանակի մա­սին տե­ղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

 

13.

Ռազմական դրության ժամանակ բնակ­չու­թյան պաշտպանվածության աստիճանի մա­­­­­սին տե­ղե­կություն­ները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխա­տակազմեր

14.

ՀՀ կառավարության հաստատած ցան­կով զինված ուժերի կարիքների համար իրա­կա­­նացված գնումների մասին տեղեկու­թյուն­­ները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

Պետական կառավարման համակարգի մարմիններ՝ համակարգվող ոլորտի մասով

15.

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի գոր­ծու­նե­ութ­յան կազմակերպման և իրականաց­ման հիմ­նա­կան ձևերն ու մեթոդները, պե­տա­կան սահ­մանի պահպանության կա­ռուց­վածքը բացա­հայ­տող տեղեկու­թյուն­ները

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

 

  1. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

16.

Հայաստանի Հանրապետության ար­տա­քին քաղաքական, արտաքին տնտե­սա­կան (առևտրային, վարկային և արժու­թա­յին) գործունեության մասին տեղեկու­թյուն­ները, որոնց վաղաժամ տարածումը կա­րող է վնաս հասցնել Հայաստանի Հան­րա­պե­տության ազգային անվտանգու­թյանը կամ շահերին

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարա­րու­թյուն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարա­րու­թյուն

ՀՀ անվտանգության խորհուրդ

17.

Ռազմական, գիտատեխնիկական և այլ բնույ­թի համագործակցության մասին տե­ղե­կությունները, որոնց տարածումը կա­րող է վնաս հասցնել Հայաստանի Հան­րա­պե­տության ազգային անվտան­գու­թյանը կամ շահերին

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարա­րու­թյուն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունա­բե­րության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յու­թ­յուն

ՀՀ արտաքին հետախուզության ծառա­յություն

18.

Ռազմական դրության ժամանակ օտար­երկրյա պետությունների հետ համա­գոր­ծակ­ցության ուղղությունները կամ տնտե­սա­կան ծավալը, ինչպես նաև այդ հարցե­րով Հավաքական անվտանգութ­յան պայ­մա­նագրի կազմակեր­պութ­յան ռազմա­զո­րահա­վաքային փոխներ­գոր­ծու­թ­յունը բա­ցա­հայ­տող տեղե­կու­թյունները

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարու­թյուն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

3. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

19.

Հայաստանի Հանրապետությունը հնա­րավոր զինված հարձակումներից պաշ­տ­­պա­նելու վերաբերյալ նախա­պատրաս­տական ծրագրե­րի բովան­դակության, ռազ­մա­մթերքի և ռազմա­կան տեխնի­կայի արտադրության, նորոգման գծով արդյու­նա­բերական մոբիլի­զա­ցիոն կարո­ղու­թյուն­ների, ռազմական հումքի ու նյու­թերի պահեստավորման և մատակարա­րումների ծավալի, նյութական` պետա­կան, զորահավաքային և ռազմավա­րա­կան պահուստների կառուցվածքի, փաս­տա­ցի չափի և դրանց տեղաբաշխ­ման մա­սին տեղեկությունները

ՀՀ ներքին գործերի նախարա­րություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և են­թա­կառուցվածքների նախարա­րու­թյուն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունա­բե­­րության նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարա­րու­թյուն

ՀՀ արտաքին գործերի նախարարու­թյուն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յություն

ՀՀ պետական պահպանության ծառա­յու­թ­յուն

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ վիճակագրական կոմիտե

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

20.

Հայաստանի Հանրապետության պաշտ­պանության և ազգային անվտանգության ապահովման նպատակով ենթակառուց­վածքների օգտագործման մասին տեղե­կու­թ­յուն­­ները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթա­կառուցվածքների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունա­բերության նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարա­րու­թյուն

ՀՀ առողջապահության նախարարու­թյուն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յություն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

ՀՀ գիտությունների ազգային ակադե­միա

21.

Պետական պաշտպանական պատվեր­ների ծավալների, ծրագրերի, սպառա­զի­նության և ռազմական տեխնիկայի ար­տա­դրության, նորոգման, մատակա­րա­րումների, դրանց արտադրական կարո­ղությունների առկայութ­յան և զար­գաց­ման մասին, այդ նպատակով կազ­մա­կերպությունների միջև ստեղծված փոխ­­­հա­­մագործակցության կապերի, նշ­ված սպառազինությունները և ռազմա­կան տեխնի­կա արտադրողների կամ տեխնի­կ­ական և գիտական մշակումներ կատա­րողների մասին տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և են­թակա­ռուցվածքների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունա­բե­­րության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարա­րու­թյուն

ՀՀ արտաքին գործերի նախարա­րու­թյուն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն ՀՀ միջուկային անվտանգության կար­գա­վոր­ման կոմիտե

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ գիտությունների ազգային ակադ­ե­միա

22.

Պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտա­հե­տազոտա­կան և փորձակոնստրուկ­տո­րական աշխա­տանքների մասին տեղե­կու­թյունները

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարու­թյուն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյու­նա­բե­­­րու­թ­յան նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

ՀՀ գիտությունների ազգային ակադե­միա

23.

Քաղաքացիական պաշտպանության ուժե­­­րի և միջոցների, վարչական շեն­քե­րի պաշտ­պանվածության ու բնակ­չության անվտան­­գության ապահովվա­ծության աս­տի­ճանի, տարահանման երթուղիների և տեղաբաշխման վայրերի ու դրանց հնարավորությունների մասին տեղե­կու­թյուն­ները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունա­բե­րու­թյան նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և են­թակա­ռուցվածքների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարութ­յուն

ՀՀ արտաքին գործերի նախարարու­թյուն

ՀՀ արդարադատության նախարա­րություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յություն

ՀՀ գիտությունների ազգային ակադե­միա

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխա­տա­կազմեր

24.

Քաղաքացիական պաշտպանության պլան­­­­ների մասին տեղեկությունները

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխա­տա­կազմեր

25.

Հայաստանի Հանրապետության պետա­կան, զորահավաքային, ռազմավա­րա­կան պաշար­ների պահուստի, դրա ֆի­նանս­ների և բյուջե­տային քաղաքա­կա­նության (բացի տնտե­սութ­յան և ֆի­նանս­նե­րի ընդհանուր վիճակը բնու­թա­գրող ամփոփ ցուցանիշներից) մասին տեղեկու­թյունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և են­թա­կա­ռուցվածքների նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունա­բե­րության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարա­րու­թյուն

Զորահավաքային առաջա­դրանք ունեցող կազմակերպությունների՝ զորահավաքային առաջադրանքների կատարումը համակարգող պետական կառավարման համակարգի մարմիններ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

26.

Տնտեսության զորահավաքային ծրագ­րերի և պլանների մասին տեղեկու­թյուն­ները

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխա­տա­կազմեր

27.

Պետության պաշտպանության և ան­վտան­­գության նպատակով անցկացվող գիտահե­տա­­զոտական, փորձակոնստ­րուկ­­տորական կամ նախագծային աշխա­տանքների բովան­դա­կությունը և ուղղվա­ծությունը բացահայ­տող տեղեկու­թ­յուն­ները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարա­րություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունա­բե­րության նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ գիտությունների ազգային ակադե­միա

28.

Պետության պաշտպանության և անվտան­գության նպատակով իրակա­նաց­վող հիդրոօդերևութա­բանու­թյան և երկրաֆիզի­կայի բնագա­վա­ռում աշխա­տանք­ների, ինչպես նաև հատուկ երկրաբանա­երկրաֆիզիկական հետազո­տու­թյունների արդ­յունք­ները բա­ցա­հայտող տեղեկությունները

ՀՀ շրջակա միջավայրի նախարա­րու­թյուն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադե­միա

 

29.

Ընդհանուր օգտագործման, ռազմավա­րական նշանակության հումքերի, նյու­թերի, դրանց ստեղծման, արտադրու­թյան և զարգացման, զորահավաքային հզորությունների վերաբեր­յալ տեղեկու­թյուն­ները

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և են­թա­կառուցվածքների նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարա­րու­թյուն

Զորահավաքային առաջա­դրանք ունեցող կազմակերպությունների՝ զորահավաքային առաջադրանքների կատարումը համակարգող պետական կառավարման համակարգի մարմիններ

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխա­տա­կազմեր

30.

Ռազմական փոխադրումների ծավալ­ները և սպառազինության ու ռազմական տեխ­նիկայի փոխադրման երթուղիները, տրանս­պորտա­յին միջոցների վիճակը, սարքավորումները, ռազմական նպա­տա­կի համար տրանսպոր­տային ցանցե­րի նախապատրաստումը բա­ցա­հայ­տող տե­ղե­կու­թյունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և են­թա­կառուցվածքների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յություն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

31.

Տրանսպորտային միջոցների զորահա­վաքա­յին պահանջարկը, այդ թվում` տրանսպորտի առանձին տեսակների և դրանցով զորահա­վա­քա­յին ապահովվա­ծությունը բացահայտող տեղեկություն­ները

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթա­կառուցվածքների նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարու­թյուն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յություն

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

32.

Ռազմավարական նշանակություն ունե­ցող արդյունաբերական օբյեկտների տեխ­­նի­կական, ինչպես նաև քաղաքների ու խոշոր բնակավայրերի խմելու և կեն­ցա­ղային ջրա­մա­տակարարման համար օգ­տագործվող ջրաղ­բյուրների (հորա­տանցք, բնաղբյուր) տեղադիրքի և այլ բացահայտումների վերա­բեր­յալ տեղե­կու­թ­­յունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարա­րու­թյուն

ՀՀ տարածքային կառավարման և են­թա­կառուցվածքների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յու­թյուն

ՀՀ կադաստրի կոմիտե (իրավունքի պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ արտացոլվելու դեպքում)

33.

Միջուկային տեղա­կա­յանք­ների, միջուկային նյու­թերի ֆիզիկական պաշտ­պանության նա­խա­գծային սպառնալիքը, ֆի­զի­կական պաշտպա­նու­թյան ինժեներատեխ­նի­կա­կան կառույցների շա­հա­գործման կարգը բա­ցա­հայտող տեղեկություն­ները

ՀՀ պաշտպանության նա­­խա­րարություն

ՀՀ ներքին գործերի նա­խա­րարություն

ՀՀ ազգային անվտան­գության ծառայություն

ՀՀ միջուկային անվտան­գության կարգա­վոր­ման կոմիտե

34.

Միջուկային նյութերի և 1-ին ու 2-րդ դասի ռա­դիոակտիվ նյութերի ներ­մուծման, արտահանման, փո­խադրման միջոցները, օրը և ժամը բացահայտող տե­ղեկությունները

ՀՀ պաշտպանության նա­­խարարություն

ՀՀ ներքին գործերի նա­խա­րարություն

ՀՀ ազգային անվտան­գության ծառայություն

ՀՀ միջուկային անվտան­գության կարգավոր­ման կոմիտե

ՀՀ պետական եկամուտ­ների կոմիտե

35.

Հայաստանի Հանրապետության պաշտ­պա­նու­­նա­կության և անվտանգության ապահովման նպատակով տիեզերական տեխնոլոգիաների և ենթակառուց­վածքների կիրառման և զարգացման հեռանկարների մասին տեղեկու­թյունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունա­բե­րու­թյան նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

4. ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ, ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ, ՕՊԵՐԱՏԻՎ- ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

36.

Հետախուզական, արտաքին հետախու­զական, հակահետախուզական, օպե­րա­տիվ-հետախուզական գործունեութ­յան ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդ­ների, պլան­ների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆի­նան­սավոր­ման մասին տվյալները, եթե դրանք բա­ցահայտում են թվարկված տե­ղե­կություն­ները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարա­րու­թյուն

ՀՀ արդարադատության նախարարու­թյուն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

ՀՀ արտաքին հետախուզության ծառա­յու­թ­յուն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

37.

Օպերատիվ-հետախուզական միջո­ցա­ռում­­­ների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական գործու­նեու­թյուն իրականաց­նող մարմինների ուժերի, միջոցների ու աղբյուրների, մեթոդների, պլանների, այդ միջոցառումների ար­դյունք­ների, դրանց ֆինանսավորման, օպե­րատիվ-հետախու­զական գործու­նե­ու­թ­յուն իրականացնող մար­մին­ների հաս­տիքային գաղտնի աշխատա­կիցների, ինչ­պես նաև այդ մարմինների հետ գաղտնիության հիման վրա համագոր­ծակ­ցող և համագործակ­ցած անձանց մա­սին տեղե­կությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարու­թյուն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յու­թ­յուն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

ՀՀ արտաքին հետախուզության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

 

38.

Օպերատիվ-հետախուզական միջո­ցա­ռում­­ների անցկացման ընթացքում օգտա­գործ­վող հատուկ տեխնիկական միջոց­ների վերաբերյալ տեղեկություններ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարա­րու­թյուն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

ՀՀ արտաքին հետախուզության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

39.

Հետախուզական, արտաքին հետախու­զական, հակահետախուզական, օպե­րա­­տիվ-հետախուզական գործունեութ­յուն իրա­կանաց­նող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակ­ցող կամ հա­մագործակցած անձանց մասին տեղե­կությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարու­թյուն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

ՀՀ արտաքին հետախուզության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

40.

Հատուկ պետական պաշտպանության են­թա­կա անձանց պաշտպանության ուժե­­րի, մի­ջոց­ների, աղբյուրների, մե­թոդ­ների, պլան­ների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեութ­յան ֆի­նան­սավորման մասին տվյալները, եթե դրանք բացա­հայտում են թվարկված տեղե­կությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

 

41.

Կառավարական և այլ տեսակի հատուկ կապի համակարգի, ծածկագրերի մշակ­ման, դրանց պատրաստման և ապա­հով­ման, ծածկագրա­յին և հատուկ պաշտ­պանության միջոցների վերլուծու­թ­­յան մեթոդների, հատուկ նշանա­կութ­­յան տե­ղե­կատվական վերլուծական հա­մա­­կար­գերի, հատուկ նշանակության համա­կարգ­չային ցանցերի և տեղեկատվական ենթակառուցվածքների սխեմաների, ինչ­պես նաև տեղեկա­տվական համակար­գե­րի հար­ձա­­կում­­ներից պաշտպա­նութ­յան մա­սին տեղե­կութ­յունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

42.

Պետական գաղտնիքի պահպանման և պաշտ­պա­նության կազմակերպման և դրա փաստացի վիճակի մասին տեղեկություն­ները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

43.

Ահաբեկչության հակազդման և որոշա­կի անձանց նկատմամբ պետական պաշտ­պանության միջոցներ կիրառելու մեթոդ­ների, եղանակների մասին տեղեկություն­ները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

41.

Ահաբեկչության հետ հնարավոր առնչու­թ­յուն ունեցող անձանց և կազմակերպու­թ­­յունների նկատմամբ ֆինանսական մոնի­տորինգի արդյունքների մասին տեղեկու­թյուն­ները

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

ՀՀ կենտրոնական բանկ

42.

Պետական գաղտնիք պարունակող տեղե­կությունների պահպանության մե­թոդ­ների ու միջոցների մասին տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

 

43.

Պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության ապա­հով­ման ուժերի, միջոցների, մեթոդների, ինչպես նաև դրանց գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք կարող են բացահայտել թվարկ­­ված տեղեկությունները

ՀՀ ներքին գործերի նախարարությունը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

 

44.

Հայաստանի Հանրապետության պե­տա­կան սահմանի պահպանության և պաշտ­պանութ­յան առկա (փաստացի) վիճակը բացահայտող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

 

45.

Կադրերի պատրաստման մասին տվյալ­ները, եթե դրանք կարող են բացահայ­տել Հայաս­տանի Հանրապետության ազգային անվտան­գութ­յան ապահով­մանն ուղղված միջոցառում­ները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառա­յութ­յուն

ՀՀ պետական պահպանության ծառա­յութ­յուն

ՀՀ արտաքին հետախուզության ծառա­յութ­յուն

 

  • Обсуждалось

    26.09.2023 - 11.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2054

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

11.10.2023

Տեղեկատվության տրամադրման հետևանքով պատճառվելիք վնասի ռիսկը պետք է գերակայի տեղեկատվության բացահայտման ընդհանուր հանրային շահին: Ուստի, խիստ կարևորելով պետության կողմից իր պաշտպանունակության և ազգային անվտանգության ապահովման իրավաչափ և անվիճելի շահը՝ կարծում ենք, որ տեղեկատվության ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է համաչափ և պիտանի լինի նշված նպատակների իրագործման տեսանկյունից և չպետք է միտված լինի պարզապես առավելագույն ծավալով տեղեկատվության գաղտնագրմանը (գերապահովագրվելու մոտեցմամբ)՝ մեծացնելով այնպիսի հարակից ռիսկեր, ինչպիսին են հատկապես կոռուպցիոն վտանգները։ Նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ Նախագծի հավելվածով սահմանված ցանկում (այսուհետ նաև՝ Ցանկ) տեղ են գտել այնպիսի տեղեկություններ, որոնց գատղնագրումը առանց լրացուցիչ պայմանների առկայության պահանջների կհանգեցնի տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ և աննպատակ սահմանափակմանը, ինչպես նաև չի բխում միջազգային փորձից և չափորոշիչներից։ Այսպես, Ցանկի 14-րդ կետով որպես պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ են սահմանվում ՀՀ կառավարության հաստատած ցանկով զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունները, 21-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ պետական պաշտպանական պատվերների ծավալների մասին տեղեկությունները, 22-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասին տեղեկությունները, 25-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ ՀՀ ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին տեղեկությունները, 29-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ ընդհանուր օգտագործման նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման վերաբերյալ տեղեկությունները։ Անդրադառնալով Ցանկի 14-րդ և 21-րդ կետերով նախատեսված տեղեկությունների տեսակներին, հարկ ենք համարում նշել, որ «զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումներ» և «պաշտպանական պատվերների ծավալներ» հասկացություններն այնչափ լայն են, որ դրանց տակ ցանկության դեպքում կարելի է հասկանալ, ցանկացած գնում և պատվերի ծավալ, որն այս կամ այն եղանակով ծառայեցվում է պաշտպանական՝ բանակի ապահովման կարիքներին, այդ թվում, օրինակ, պաշտպանության նախարարության կողմից ձեռքբերվող սննդի քանակի, դրա հետ փոխկապակցված՝ դրանց արժեքային ցուցանիշների մասին կամ ցանկացած այլ՝ ռազմական բնույթի գնումներին չվերաբերող տեղեկություն: Ցանկի 22-րդ կետով նախատեսվող «տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ» հասկացությունը ևս այնչափ լայն է և անորոշ, որ դրա տակ ցանկության դեպքում կարելի է հասկանալ ընդհուպ պետության կողմից տնտեսական քաղաքականության բնագավառում իրականացվող ցանկացած ծրագրի, գործողության, ընդունված որոշման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ինչն ակնհայտորեն ոչ իրավաչափորեն սահմանափակում է հասարակության տեղեկացվածության իրավունքը երկրում գիտության և տեխնիկայի զարգացման, այդ ոլորտներում պետության կողմից տարվող քաղաքականության արդյունավետության մասին: Կարծում ենք, որ միայն ռազմարդյունաբերության ոլորտում նվաճումների կամ պետության պաշտպանության և անվտանգության նպատակով անցկացվող հետազոտությունների մասին տեղեկատվության սահմանափակումները, կարող են դիտվել մարդկանց տեղեկատվության ազատության իրավունքին իրավաչափ միջամտություն, և այդ սահմանափակումներն արդեն իսկ նախատեսված են Ցանկի 6-րդ և 27-րդ կետերում: Նույն կերպ տեղեկատվության ազատության իրավունքի նույնքան ոչ իրավաչափ սահմանափակում է նախատեսվում նաև Ցանկի 29-րդ կետում ընդգրկված ընդհանուր օգտագործման նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման վերաբերյալ տեղեկությունների մասով: Նշված դրույթը ենթադրում է հնարավորություն գաղտնագրելու երկրի արդյունաբերական և նույնիսկ գյուղատնտեսական ցանկացած կարողության վերաբերող որևէ տեղեկատվություն։ Միևնույն ժամանակ ցանկացած հումք կամ նյութ այս կամ այն չափով հնարավոր է համարել նաև ռազմավարական նշանակության՝ սկսած մետաղներից և պոլիմեր նյութերից, որոնք օգտագործվում են ցանկացած, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի արտադրության մեջ, և վերջացրած ցորենով: Եվ կրկին, գտնում ենք, որ բացառապես ռազմական տեխնիկայի և սպառազինության արտադրության մեջ օգտագործվող հումքերի և նյութերի մասին տեղեկատվության սահմանափակումը կարող է դիտվել որպես մարդու տեղեկատվության ազատության իրավունքին իրավաչափ միջամտություն: Վերջապես Ցանկի 25-րդ կետով նախատեսված՝ ֆինանսների և բյուջետային քաղաքականության մասին տվյալները պետական գաղտնիքի շարքին դասելու հնարավորությունն առհասարակ չի կարող ողջամտորեն համարվել տեղեկատվության ազատության համաչափ և իրավաչափ սահմանափակում: Դրանից բխում է, որ գաղտնագրել հնարավոր է պետության ֆինանսական ցուցանիշների և նույնիսկ բյուջետային քաղաքականության մաս կազմող ցանկացած տեղեկատվություն՝ անկախ ռազմական դրության ռեժիմում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքից: Վերը նշված տեղեկությունների գաղտնագրման այդչափ լայն հնարավորությունը ողջամտորեն հնարավոր չէ անմիջականորեն բխեցնել ազգային անվտանգության ապահովման իրավաչափ անհրաժեշտությունից, ուստի այն խախտում է ժողովրդավարական հասարակությունում մարդու՝ պետության տնտեսական, ֆինանսական քաղաքականության մասին տեղեկացվածության ապահովման իրավաչափ շահը: Միևնույն ժամանակ բյուջետային քաղաքականությունն ի վերջո արտացոլվում է պետական բյուջեում, որն ընդունվում է ԱԺ կողմից որպես օրենք՝ հրապարակային նորմատիվ-իրավական ակտ: Բյուջետային քաղաքականության մասին ցանկացած տեղեկատվության գաղտնագրման հնարավորությունը բացառվում է նաև այդ պատճառով: Հարկ ենք համարում խնդրին անդրադառնալ նաև միջազգային չափորոշիչների և այլ երկրների իրավաստեղծ փորձի տեսանկյունից (մանրամասները կից փաստաթղթում)։ Հիմք ընդունելով վերը նշված հիմնավորումները և կից փաստաթղթում ներկայացվող միջազգային չափորոշիչները՝ առաջարկում ենք․ 1. Ցանկի 14-րդ և 21-րդ կետերը վերախմբագրել՝ որպես պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ սահմանելով սպառազինության և ռազմական նշանակության ապրանքների գնումների, պատվերների, դրանց ծավալների վերաբերյալ տեղեկությունները․ 2. Ցանկի 22-րդ կետից հանել «տնտեսական» բառը, կամ վերախմբագրել կետը՝ որպես պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ սահմանելով միայն այն տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասին տեղեկությունները, որոնց վաղորոք բացահայտումը կարող է վտանգել տնտեսական անվտանգությունը, ինչպես նաև, եթե դրանք վերաբերում են անվտանգությանը և պաշտպանությանը կամ հատուկ նշանակություն ունեն ազգային անվտանգության շահերի համար․ 3. Ցանկի 29-րդ կետից հանել ընդհանուր օգտագործման նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրու¬թյան և զարգացման վերաբեր¬յալ տեղեկություն¬ները կամ դրույթը վերախմբագրել՝ որպես պետական գաղտնիքների շարքին դասվող տեղեկություն սահմանելով ռազմական նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման վերաբերյալ տեղեկությունները․ 4. Ցանկի 25-րդ կետից հանել «դրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից)» բառերը կամ նշված կետով որպես պետական գաղտնիքների շարքին դասվող տեղեկություն սահմանելով ֆինանսական քաղաքականութան նախապատրաստման մասին տեղեկությունները, որոնց վաղաժամ հրապարակումը կարող է վնաս հասցնել պետությանը կամ բացասաբար ազդել կապիտալի և ֆինանսական շուկաների վրա։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Узнать больше