Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1109-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1109-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1109-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) իրականացված փոփոխություններով ներդրված կարգավորումների գործնական կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Սույն Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

3․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում 2022 թվականի դեկտեմբերի 7-ին իրականացվեցին մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված էին շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ առկա իրավական կարգավորումների կատարելագործմանը։

Օրենսդրական փոփոխությունների շրջանակներում փոփոխություններ իրականացվեցին նաև Օրենքում։

Իրականացված փոփոխություններով, ի թիվս այլնի, նախատեսվեց, որ պաշտոնատար անձի կողմից առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու կամ պաշտոնավարման ընթացքում ժառանգություն ստանալու դեպքում վերջիններս պարտավոր են մեկ ամսվա ընթացքում այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:

Ընդ որում, նախատեսվեց, որ հավատարմագրային կառավարիչ կարող են հանդես գալ անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները։ Նշված կարգավորումներն ուղղված էին պաշտոնատար անձանց բաժնեմասերի հավատարմագրային կառավարումը մասնագիտացված կառույցների կողմից իրականացնելն ապահովելուն։ Մասնագիտացվածության ապահովման նպատակով քայլեր իրականացվեցին ինչպես բաժնետիրական ընկերությունների, այնպես էլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի կառավարման ուղղությամբ։

Մասնավորապես, Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող գործունեության տեսակների մեջ որպես ծանուցվող գործունեության տեսակ նախատեսվեց նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարումը։

Օրենքի կարգավորումներից բխում է, որ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք հաշվառվում են լիազոր մարմինների կողմից, որոնց էլ ներկայացվում է ծանուցումը։

Միաժամանակ, հարկ է նշել, որ ըստ գործունեության ոլորտների՝ լիազոր մարմինների շրջանակը սահմանվում է Կառավարության կողմից։ Նման պայմաններում ստացվում է, որ ծանուցվող գործունեության ցանկացած տեսակ պետք է հաշվառվի ոլորտային լիազոր մարմնի կողմից, ընդ որում՝ այդ մարմինների շրջանակը սահմանվում է Կառավարության կողմից։

Օրենքի վերոգրյալ կարգավորումների և 2022 թվականի դեկտեմբերի 7-ին իրականացված օրենսդրական փոփոխությունների համադրությունից պարզ է դառնում, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարման ոլորտում ներկայումս լիազոր մարմին սահմանված չէ, ու թեև նշված գործունեության տեսակը սահմանվել է, որպես ծանուցվող գործունեության տեսակ, բացակայում է այն լիազոր մարմինը, որի կողմից նշված ընկերությունների հավատարմագրային կառավարիչները կարող են հաշվառվել։

Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջացել նաև սահմանելու լիազոր մարմին՝ Օրենքի հիշյալ դրույթով սահմանվող գործունեության տեսակների համար:

4․ Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի  «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 11-րդ կետում նշված ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարման՝ որպես ծանուցվող գործունեության տեսակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

5․ Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ֆինանսական միջոցների ավելացումներ և նվազեցումներ չեն նախատեսվում:

6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։

7․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել 2022 թվականի դեկտեմբերի 7-ին «Հանրային ծառայության մասին» օրենքում, «Գործունեության իրականցման ծանուցման մասին» օրենքում և հարակից օրենքներում իրականացված օրենսդրական փոփոխությունների ամբողջականացումը և դրանց գործնականում կիրարկումը։

  • Обсуждалось

    25.09.2023 - 10.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1249

Принт