Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 176-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«Ներքին աուդիտի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն

«2. Սույն օրենքի պահանջների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և լիազոր մարմինը ընդունում են ներքին աուդիտի մասին իրավական այլ ակտերը, ընդ որում`

1) ներքին աուդիտի ստանդարտները և ներքին աուդիտորների վարքագծի կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) ներքին աուդիտի վերաբերյալ մեթոդական ցուցումները (ուղեցույցները), ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցները, ինչպես նաև ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտեր հաստատում է լիազոր մարմինը:»

Ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունների և մասնավորոպես  ներքին աուդիտորի որակավորման և հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջների մասով կարգավորումների ընթացիկ լավարկման գործընթացի ճկունությունը, ինչպես նաև «Ներքին աուդիտի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներքին աուդիտի ոլորտի վերոգրյալ կարգավորումների սահմանումը իրականացնել լիազոր մարմնի՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: 

Նշվածով պայմանավորված առաջարկվում է ուժը կորցարած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի թիվ 176-Ն որոշումը և որոշմամբ հաստատված դրույթները սահմանել լիազոր մարմնի կողմից:

Կարգավորման նպատակն է ներքին աուդիտի ոլորտի առանձին կարգավորումների լավարկման գործընթացի ճկունության  և արդյունավետության ապահովումը:

 

  • Обсуждалось

    22.09.2023 - 07.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1413

Принт