Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

--ը, 2023 թվականի N -----Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 591-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով՝  Կառավարությունը  որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը հաստատելու մասին» N 591-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • որոշման նախաբանում «3-րդ մասի» բառերը փոխարինել «1-ին մասի 3-րդ կետի» բառերով,
  • որոշման հավելվածի 3-րդ կետից հանել առնվազն 2000 օրինակ տպաքանակ ունեցող հայալեզու օրաթերթում և բառերը,
  • որոշման հավելվածի NN 1-ին և 2-րդ Ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
  1. Որոշման հավելվածի 5-րդ կետով նախատեսված ժամկետը 2023 թվականի համար սահմանել նոյեմբերի 30-ը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի
----------ի ----ի N --------Ն որոշման

 

«Ձև N 1

Հ Ա Յ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
 ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

____________________________________________________________________
(հայտատուի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

 

Սույնով խնդրում եմ տրամադրել 20----- թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ստորև նշված օզոնային շերտը քայքայող նյութեր և (կամ) հիդրոֆտորածխածիններ ներմուծելու անհատական չափաքանակ`

NN
ը/կ

Օզոնային շերտը քայքայող նյութ և (կամ) հիդրոֆտորածխածին

Ներմուծման անհատական չափաքանակի՝ խնդրարկվող քանակություն

(օզոնային շերտը քայքայող նյութի դեպքում՝ կգ-ով, հիդրոֆտորածխածնի դեպքում՝ մետրիկ տոննա CO2  համարժեքով)

անվանում

քիմիական
բանաձև

միջազգային
տեխնիկական
անվանում

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

 

_____________________________

(հայտատուի (իրավաբանական անձի ղեկավարի)

անուն, ազգանուն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անուն, ազգանուն)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նշումների համար

 

Հայտն ընդունված է 20------- թվականի          -ին                Կ.Տ.

______________

(ստորագրություն)

 

 


Ձև N 2

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ N ____

Տրված է __________________________________________________________________________________________

(ներմուծողի տվյալներ (կազմակերպության անվանում և գտնվելու վայր կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անուն, ազգանուն և բնակության վայր)


այն մասին, որ նրա կողմից 20-------թվականի հունվարի 1-ից մինչև 20--------թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել օզոնային շերտը քայքայող նյութերը և հիդրոֆտորածխածինները` ստորև նշված քանակություններով.

 

 

NN
ը/կ

Օզոնային շերտը քայքայող նյութը և (կամ) հիդրոֆտորածխածին

Ներմուծման անհատական չափաքանակ

(օզոնային շերտը քայքայող նյութի դեպքում՝ կգ-ով, հիդրոֆտորածխածնի դեպքում՝ մետրիկ տոննա CO2  համարժեքով)

անվանում

քիմիական
բանաձև

միջազգային
տեխնիկական
անվանում

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

5.

 

 

 

 

 


Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների նշված քանակությունը կարող է ներմուծվել մեկից ավելի խմբաքանակներով:

 

Լիազոր պետական մարմնի ղեկավար

_______________
(ստորագրություն)

_________________
(անուն, ազգանուն)

 

Տրված է

_______

_________________ 20------ թ.

 

Կ.Տ.»

 

 

 

 

  • Обсуждалось

    19.09.2023 - 04.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Охрана природы, Экономика

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1865

Принт