Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման (այսուհետ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ուղեգրումները պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պացիենտների ուղեգրումները և հերթագրումները բացառապես  էլեկտրոնային առողջապահության  միջոցով իրականացնելու անհրաժեշությամբ, որը առողջապահության ոլորտում առավել կառավարելի, թափանցիկ, հաշվառելի և  նպատակային կդարձնի նշված գործընթացները:

Ներկայումս Որշոման N4 հավելվածով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման» և N7 հավելվածով հաստատված «Քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար բժշկական կազմակերպություններ ուղեգրելուն ներկայացվող հիմնական պահանջները և ուղեգրող բժշկական կազմակերպություններին ու մարմիններին ուղեգրերի ձևաթղթեր հատկացնելու» կարգերով բժշկական կազմակերպություններում պացիենտների հերթագրումները և ուղեգրումները կատարվում են ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակներով: Աշխատանքների նշված երկու տարբերակով իրականացումը հնարավորություն չի տալիս իրականացնել լիարժեք հաշվառում, դրանով պայմանավորված կանխատեսումներ, ինչպես նաև բնակչության համար էլեկտրոնային առողջապահության Արմեդ համակարգում, ինչպես նաև տեղեկատվական էլեկտրոնային այլ հարթակներում տեղեկատվությունը  տեսանելի չէ կամ ոչ լիարժեք է: Որոշման նախագծով հավելվածներում կատարվել են նաև խմբագրական բնույթի փոփոխություններ:

  • Обсуждалось

    13.09.2023 - 28.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2317

Принт