Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոններն ու փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 447-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---- ----------------------- 2017 թվականի N --- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 447-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`
  • Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները` համաձայն  N 1 հավելվածի.
  • Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևը` համաձայն N 2 հավելվածի:
  • Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրվող ապրանքների վերաբեյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևի լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
  1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարումը և վիճակագրական տեղեկատվության տրամադրումն այլ մարմիններին օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վերադաս մաքսային մարմինը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման և Հայաստանի Հանրապետության ու Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման լիազոր մարմին ճանաչելու ու Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները և ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևը հաստատելու մասին» N 447-Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

________________ի N    -Ն որոշման

 

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ

 

  1. Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոններով (այսուհետ՝ կանոններ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կարգի հետ կապված հարաբերությունները: Սույն կանոնները տարածվում են ԵՏՄ անդամ պետությունների տարածքից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների և ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետությունների տարածք արտահանվող ապրանքների վրա:
  2. Սույն կանոններում կիրառվող ապրանքներ հասկացությունն օգտագործվում է ԵՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված՝ ԵՏՄ ապրանքներ իմաստով: 
  3. Սույն կանոնները չեն տարածվում հետևյալ ապրանքների վրա՝
  • ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող ապրանքներ.
  • միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից օգտվող դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, միջազգային կազմակերպություններին առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, դրանց անձնակազմի կողմից տեղափոխվող ապրանքներ.
  • ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին տարանցիկ փոխադրվող ապրանքներ.
  • երաշխիքային սպասարկման ժամկետում վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման նպատակով տեղափոխվող ապրանքներ.
  • ապրանքներ, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման՝ ԵՏՄ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված իրավական ակտերին համապատասխան.
  • միջազգային տոնավա­ճառներում, ցուցահան­դեսներում, մշակութային, սպորտային, ժամանցային միջոցառումների շրջանակներում ցուցադրման և (կամ) օգտագործման համար նախատեսված ապրանքներ.
  • ապրանքների նմուշներ և փորձանմուշներ.
  • շրջանառելի` բազմակի օգտագործման տարա.
  • ցուցադրման համար ներմուծվող (արտահանվող) ապրանքներ.
  • ՀՀ տարածք ներմուծման ընթացքում ոչնչացված ապրանքներ.
  • դրամական ոսկի, ՀՀ արժույթ և օտարերկրյա արտարժույթ, շրջանառության մեջ գտնվող արժեթղթեր.
  • մեկ տարուց պակաս ժամկետով՝ ՀՀ տարածք ժամանակավոր ներմուծվող կամ ՀՀ տարածքից ժամանակավոր արտահանվող ապրանքներ (բացառությամբ՝ վերամշակման համար ներմուծվող, ինչպես նաև մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալվող ապրանքներ):
  • ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի մասին պաշտոնական վիճակագրությունը վարվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 28.01.2011թ. թիվ 525 որոշմամբ սահմանված միասնական մեթոդաբանությանը համապատասխան, իսկ վիճակագրական տեղեկատվության ձևավորումն իրականացվում է ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևում (այսուհետ` վիճակագրական ձև) և տեղեկատվության այլ աղբյուրներում արտացոլված տվյալների հիման վրա: Վիճակագրական ձևը հանդիսանում է սույն կանոնների 5-րդ կետում նշված անձանց կողմից ՀՀ մաքսային մարմիններին ներկայացվող հաշվետվության ձև:
  • Տեղեկատվության այլ աղբյուրներ կարող են հանդիսանալ ԵՏՄ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված իրավական ակտերին համապատասխան՝ մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների մաքսային հայտարարագրերում, ԵՏՄ և ՀՀ մաքսային օրենսդրության համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տվյալները, ինչպես նաև փոխադարձ առևտրի համադրելիության վերլուծության արդյունքներով ստացվող գնահատման տվյալները:
  1. ՀՀ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը (այսուհետ՝ ֆիզիկական անձ), ով կնքել է գործարք կամ ում անունից (հանձնարարությամբ) կնքվել է գործարքը, համաձայն որի ապրանքները ԵՏՄ անդամ պետությունների տարածքներից ներմուծվում են ՀՀ տարածք կամ ՀՀ տարածքից արտահանվում են ԵՏՄ անդամ պետությունների տարածքներ, իսկ նման գործարքի բացակայության դեպքում՝ ապրանքների ներմուծման կամ արտահանման պահին տնօրինման, օգտագործման և (կամ) տիրապետման իրավունք ունեցող անձը պարտավոր է սույն կանոնների 7-րդ կետով սահմանված ժամկետում հաշվառման մաքսային մարմիններին ներկայացնել հավաստի տեղեկություններ պարունակող վիճակագրական ձևեր:  

ՀՀ մաքսային մարմինները հսկողություն են իրականացնում վիճակագրական ձևերի ժամանակին ներկայացման և դրանցում պարունակվող տվյալների հավաստիության նկատմամբ:

  1. Վիճակագրական ձևերը ներկայացվում են սույն կանոնների 5-րդ կետում նշված անձանց կողմից՝ սույն կանոնների 3-րդ կետում նշված ապրանքներից բացի բոլոր ապրանքների համար՝ անկախ ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցի տեսակից:
  2. Վիճակագրական ձևը ներկայացվում է դիմողի հաշվառման վայրի մաքսային մարմին ոչ ուշ, քան ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ: Վիճակագրական ձևը ներկայացվում է էլեկտրոնային ձևով (բացառությամբ՝ ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով պետական գաղտնիքին վերաբերող տվյալներ պարունակող ապրանքների համար լրացվող վիճակագրական ձևի, որը ներկայացվում է թղթային տարբերակով), լրացվում է հայերեն` N2 հավելվածով հաստատված ձևին համապատասխան՝ N3 հավելվածում ներկայացված լրացման կարգի համաձայն:
  3. Վիճակագրական ձևում ոչ հավաստի տվյալներ նշելը համարվում է վիճակագրական ձևի լրացման կանոնների խախտում:
  4. Հաշվառման մաքսային մարմնի պաշտոնատար անձինք, ոչ հավաստի տվյալների հայտնաբերման դեպքում՝ ոչ հավաստի տվյալների հայտնաբերման օրվանից հաշվարկած 5 աշխատանքային օրվա ընթացքում, վիճակագրական ձևը ներկայացրած անձին ցանկացած հնարավոր եղանակով ծանուցում են ոչ հավաստի տվյալներ պարունակող վիճակագրական ձևն անվավեր ճանաչելու անհրաժեշտության և մաքսային մարմիններին հավաստի տվյալներ ներկայացնելու վերաբերյալ:
  5. Ոչ հավաստի տվյալներ պարունակող վիճակագրական ձևը ներկայացրած անձը, սույն կանոնների 9-րդ կետում նախատեսված կարգով ծանուցվելու, ինչպես նաև ինքնուրույն ոչ հավաստի տվյալներ հայտնաբերելու դեպքում, անձի հաշվառման վայրի մաքսային մարմիններին է ներկայացնում նոր վիճակագրական ձև և դիմում՝ նախորդ ձևն անվավեր ճանաչելու վերաբերյալ (այսուհետ՝ դիմում), որում նշվում են անվավեր ճանաչվող վիճակագրական ձևի համարը: Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ ստորագրված անձի (անձի անունից վիճակագրական ձևը ներկայացնող լիազորված անձի) կողմից կամ որպես էլեկտրոնային փաստաթուղթ՝ վավերացված անձի (անձի անունից վիճակագրական ձևը ներկայացնող լիազորված անձի) էլեկտրոնային թվային ստորագրությամբ:      
  6. Սույն կանոնների 7-րդ կետում սահմանված կարգով և ձևով լրացված և սույն կանոնների 10-րդ կետին համապատասխան ներկայացված նոր վիճակագրական ձևն ու դիմումը ծանուցվելուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմիններին ներկայացնելու դեպքում դիմում ներկայացրած անձն ազատվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունից:
  7. ՀՀ մաքսային մարմիններին վիճակագրական ձևը չներկայացնելու կամ սահմանված ժամկետներում չներկայացնելու, կամ ոչ հավաստի տվյալներ պարունակող վիճակագրական ձև ներկայացնելու դեպքում սույն կանոնների 5-րդ կետում նշված անձը կրում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով:
  8. Վերադաս մաքսային մարմինը պատասխանատու է վիճակագրական ձևերի հավաքագրման, դրանց մեջ արտացոլված տվյալների մշակման, ԵՏՄ անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման, ինչպես նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանն այդ տեղեկատվության տրամադրման համար:

 

 

 

         Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

________________ի N    -Ն որոշման

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

Հաշվետու ամիս

Գրանցման համար

1. Առաքող (վաճառող), N

4. Փոխադրման ուղղություն

7.

Տարադրամի ծածկագիր և ապրանքի գնի արժույթ

 

 

 

5. Առևտուր անող երկիր

8. Արտահանման երկիր

2. Ստացող (գնորդ), N

 

 

 

 

6. Նշանակման երկիր

9. Սահմանը հատող փոխադրամիջոցի տեսակը

 

 

 

 

3. Ֆինանսական պատասխանատու անձ, N

 

                                                                    

10. Փաստաթղթեր

11. Ապրանքի ԵՏՄ ԱՏԳ ԱԱ  ծածկագիր

12. Ապրանքի նկարագիր

13. Ապրանքի արժեք

14. Ապրանքի վիճակագրական արժեք (ԱՄՆ դոլար)

 

 

 

 

 

15. Ծագման երկիր

16. Ապրանքի նետտո քաշ (կգ)

17. Ապրանքի վիճակագրական արժեք (ՀՀ դրամ)

18. Լրացուցիչ միավոր

 

 

 

 

 

 

19. Ապրանքի առաքման (ստացման) օր

20. Վիճակագրական արժեք

 

 

 

21. Հաշվառման մաքսային մարմին

Փաստաթղթի լրացման ամսաթիվ       ­­­­­­­­­­_______________________________________( օր / ամիս/ տարի)    

Վիճակագրական ձևի ներկայացման

պատասխանատու անձ    

(անձի անունից վիճակագրական ձևը

ներկայացնող լիազորված անձ)         __________________    _____________________     _______________________

                                                               (պաշտոն)                       (ա.ա.հ.)                       (ստորագրություն)

                                                                            __________________     _____________________    

                                                                             (հեռախոս, ֆաքս)         (էլ. փոստի հասցե)                            

                       

 

   

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

________________ի N    -Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

  1. Վիճակագրական ձևում ներբեռնման ենթակա տեղեկությունների լրացման ժամանակ օգտագործվում են   մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում առկա նորմատիվ-տեղեկատվական դասակարգիչների ծածկագրերը (այսուհետ՝ դասակարգիչ):
  1. Մեկ վիճակագրական ձևում կարելի է լրացնել թվով 999 ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն, ընդ որում 11-ից 20-րդ սյունակները լրացվում են յուրաքանչյուր ապրանքի համար: Եթե առաքողի (ստացողի) կողմից հաշվետու ժամանակաշրջանում միևնույն պայմանադիր կողմին (կողմից) միևնույն փոխադրամիջոցի տեսակով մի քանի խմբաքանակներով մատակարարվում (ստացվում) են ապրանքներ, ապա կարող է լրացվել մեկ վիճակագրական ձև, միաժամանակ «Փաստաթղթեր» սյունակում նշելով բոլոր տարանցիկ հայտարարագրերի կամ ավիաբեռնագրի համարները և ամսաթվերը:
  2. «Հաշվետու ամիս» սյունակում նշվում է ապրանքի՝ ՀՀ պետական սահմանը հատելու ամիսը և տարին՝ ամիս/տարի ձևաչափով:
  3. «Անվավեր համարվող վիճակագրական ձևի համար» սյունակում հայտարարատուի կողմից անվավեր համարվող վիճակագրական ձևի փոխարեն լրացվում է նոր վիճակագրական ձև ներկայացնելու դեպքում: Սյունակում նշվում է անվավեր համարված վիճակագրական ձևի գրանցման համարը:
  4. «Գրանցման համար» սյունակը լրացվում է ավտոմատ՝ մաքսային մարմիններին վիճակագրական ձևի գրանցման ժամանակ:   
  5. « Առաքող (վաճառող)» սյունակում նշվում է ապրանքներ տեղափոխողի անվանումը, իրավաբանական հասցեն, իսկ սյունակի «N» նշանի մոտ՝  ՀՎՀՀ: Ֆիզիկական անձի դեպքում նշվում է` անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, իսկ սյունակի վերևի մասում, «N» նշանի մոտ՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը:
  6. «2. Ստացող (գնորդ)» սյունակում նշվում է տեղափոխվող ապրանքների ուղեկցող փաստաթղթում որպես ստացող հանդիսացող անձի անվանումը, իրավաբանական հասցեն, իսկ սյունակի «N» նշանի մոտ՝ ՀՎՀՀ: Ֆիզիկական անձի դեպքում նշվում է` անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, իսկ սյունակի վերևի մասում, «N» նշանի մոտ՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը:
  7. «3. Ֆինանսական պատասխանատու» սյունակում նշվում է առևտրային պայմանագրով նախատեսված ֆինանսական կարգավորման համար պատասխանատու անձի տվյալները` անվանումը, իրավաբանական հասցեն, իսկ սյունակի «N» նշանի մոտ՝ ՀՎՀՀ-ն: Ֆիզիկական անձի դեպքում նշվում է անուն, ազգանունը,հայրանունը, հասցեն, իսկ սյունակի «N» նշանի մոտ` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը։
  8. «4. Փոխադրման ուղղություն» սյունակում նշվում է «IM» նիշը՝ ԵՏՄ անդամ պետությունների տարածքից ՀՀ տարածք ապրանքների տեղափոխման դեպքում և «EX» նիշը՝ ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետությունների տարածք ապրանքների տեղափոխման դեպքում :
  9. «5. Առևտուր անող երկիր» սյունակի 1-ին ենթաբաժնում նշվում է այն երկրի անվանումը, որի ռեզիդենտ հանդիսացող անձը ՀՀ ռեզիդենտի համար հանդիսանում է պայմանադիր կողմ՝ վիճակագրական ձևի մեջ ներկայացվող ապրանքների տեղափոխման համար, իսկ 2-րդ ենթաբաժնում՝ երկրի ծածկագիրը՝ դասակարգչի համաձայն:
  10. «6. Նշանակման երկիր» սյունակի 1-ին ենթաբաժնում նշվում է այն երկրի ծածկագիրը և անվանումը, որտեղ տեղափոխվում են ապրանքները, իսկ 2-րդ ենթաբաժնում՝ երկրի ծածկագիրն ըստ դասակարգչի: «Փոխադրման ուղղություն» սյունակում «IM» նշագրման դեպքում այս սյունակում նշվում է ՀՀ:
  11. «7. Տարադրամի ծածկագիր, ապրանքի գնի արժույթ» սյունակի 1-ին ենթաբաժնում դասակարգչի համաձայն նշվում է տարադրամի ծածկագիրը, իսկ 2-րդ ենթաբաժնում՝ տարադրամի մեկ միավորի վերահաշվարկը ՀՀ դրամով՝ արտահայտված ապրանքի՝ ՀՀ պետական սահմանի հատման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային փոխարժեքով:
  12. «8. Արտահանման երկիր» սյունակի 1-ին ենթաբաժնում նշվում է այն երկրի ծածկագիրը, որտեղից տեղափոխվում են ապրանքները, իսկ 2-րդ ենթաբաժնում՝ երկրի ծածկագիրն ըստ դասակարգչի: «Փոխադրման ուղղություն» սյունակում «EX» նշագրման դեպքում այս սյունակում նշվում է ՀՀ:                                                                                                             
  13. «9. Սահմանը հատող փոխադրամիջոցի տեսակ» սյունակի 1-ին ենթաբաժնում դասակարգչի համաձայն նշվում է այն փոխադրամիջոցի տեսակը, որով ապրանքը հատել է ՀՀ պետական սահմանը, իսկ 2-րդ ենթաբաժնում՝ տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը՝ դասակարգչի համաձայն:
  14. «10. Փաստաթղթեր» սյունակում նշվում են այն բոլոր փաստաթղթերի համարներն ու ամսաթվերը, որոնց համաձայն կատարվել է ապրանքների տեղափոխումը, այդ թվում՝ տարանցման մաքսային  հայտարարագրի կամ ավիաբեռնագրի համարը և ամսաթիվը:
  15. «11. Ապրանքի ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր» սյունակի 1-ին ենթաբաժնում թվային նիշերով նշվում է ապրանքի հերթական համարը, իսկ 2-րդ ենթաբաժնում՝ ապրանքի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով ԵՏՄ ԱՏԳ ԱԱ միասնական դասակարգչի համաձայն:
  16. «12. Ապրանքի նկարագիր» սյունակում նշվում է ապրանքի անվանումը և այն նկարագիրը (առևտրային ապրանքային նշան, մակնիշ, մոդել, տեսակ, ստանդարտներ, տեխնիկական և առևտրային այլ բնութագրիչներ), որոնց միջոցով կարելի է այն նույնականացնել ԵՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի ապրանքներից մեկին՝ 10 նիշի մակարդակով:
  17. «13. Ապրանքի արժեք» սյունակում թվային նիշերով նշվում է ապրանքի ձեռք բերման փաստաթղթերում (պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն) նշված ընդհանուր արժեքն այն տարադրամով, որը նշվել է վիճակագրական ձևի 7-րդ՝ «Տարադրամի ծածկագիր և ապրանքի գնի արժույթ» սյունակում:
  18. «14. Ապրանքի վիճակագրական արժեք (ԱՄՆ դոլար)» սյունակում թվային նիշերով նշվում է ապրանքի ձեռք բերման փաստացի գինը՝ հաշվի առնելով առաքողի (ստացողի) կողմից մինչև ՀՀ պետական սահմանը տեղափոխման ծախսերը ԱՄՆ դոլարով: Գնի վերահաշվարկը ԱՄՆ դոլարով կատարվում է ապրանքի ստացման կամ առաքման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային փոխարժեքով:
  19. «15. Ծագման երկիր» սյունակի 1-ին ենթաբաժնում նշվում է ապրանքի ծագման այն երկրի ծածկագիրը և անվանումը, որտեղ ապրանքը արտադրվել է ամբողջությամբ կամ ենթարկվել է բավարար վերամշակման, իսկ 2-րդ ենթաբաժնում՝ ապրանքի ծագման երկրի ծածկագիրը՝ դասակարգչի համաձայն:
  20. «16. Ապրանքի նետտո քաշ (կգ)» սյունակում թվային նիշերով նշվում է տվյալ ծածկագրով ապրանքի ընդհանուր քաշը՝ կիլոգրամներով արտահայտված: Փաթեթավորված ապրանքերի դեպքում նշվում է ապրանքի քաշը՝ հաշվի առնելով միայն այն առաջնային փաթեթավորումը, որի սպառողական բնույթով պայմանավորված, ապրանքները մատակարարվում են մանրածախ առևտրի համար և այդ առաջնային փաթեթավորումը՝ մինչև ապրանքի սպառումը, չի կարող առանձնանալ ապրանքից:

  Առանց փաթեթավորման ապրանքների (սորուն, հեղուկ, խուռնաբեռն) տեղափոխման դեպքում նշվում է ապրանքի ընդհանուր քաշը:

  1. «17. Վիճակագրական արժեք (ՀՀ դրամ)» սյունակում թվային նիշերով նշվում է ապրանքի փաստացի գինը՝ ներառելով առաքողի (ստացողի) կողմից մինչև ՀՀ պետական սահմանը տեղափոխելու ծախսերը՝ ՀՀ դրամով: Գնի վերահաշվարկը ՀՀ դրամով կատարվում է ապրանքի ստացման կամ առաքման օրվա դրությամբ՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային փոխարժեքով:
  2. «18. Լրացուցիչ միավոր» սյունակի 1-ին ենթաբաժնում տվյալ ապրանքի համար ԵՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչով սահմանված լրացուցիչ միավորով նշվում է ապրանքի այն միավոր քանակը, որի համար լրացվել է վիճակագրական ձևի 11-րդ «Ապրանքի ԵՏՄ ԱՏԳ ԱԱ» սյունակը, եթե ԵՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան տեղափոխվող ապրանքի համար կիրառվում է չափման լրացուցիչ միավոր, իսկ 2-րդ ենթաբաժնում՝ չափման միավորով արտահայտված քանակը:
  3. «19. Ապրանքի առաքման (ստացման) օր» սյունակում նշվում է այն օրվա ամսաթիվը, երբ ապրանքները մուտքագրվել են ստացողի պահեստ կամ դուրս են եկել առաքողի պահեստից:
  4. «20. Վիճակագրական արժեք» սյունակում նշվում է ապրանքի ձեռքբերման փաստացի գինը՝ հաշվի առնելով առաքողի (ստացողի) կողմից մինչև ՀՀ պետական սահմանը տեղափոխման ծախսերը հաշիվ-ապրանքնագրում նշված տարադրամով:
  5. «21. Հաշվառման մաքսային մարմին» սյունակում նշվում է տվյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձի հաշվառման մաքսային մարմնի անվանումը:

 

 

  • Обсуждалось

    21.12.2017 - 08.01.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Экономика

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11552

Принт