Добавить в избранное

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշների վիճակագրական հաշվետվությունների միասնական ձևերը և դրանց լրացման ու ներկայացման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի   23-ի N 1225-Ն որոշմամբ սահմանված են համապատասխան վիճակագրական հաշվետվության ձևերն ու դրանց լրացման և ներկայացման կարգը, որոնք սակայն այժմ կիրառելի չեն այն պարզ պատճառով, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ են դրվել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերը, իսկ սույն որոշմամբ հաստատված հաշվետվության ձևերը կազմված են նախկին օրենսդրության հիման վրա:

Արդյունքում առաջացել է մի իրավիճակ, երբ ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն գործող որոշումը կորցրել է իր արդիականությունը և անհրաժեշտություն է առաջացել դրանում կատարել փոփոխություններ՝ համապատասխանացնելով նոր օրենսդրությանը: 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

           Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն, որի արդյունքում մինչդատական վարույթին վերաբերելի վիճակագրական տվյալների հավաքագրման համար սահմանված հաշվետվության ձևերը կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությանը:

 

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Քննչական կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

        «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում վիճակագրություն վարելու նպատակով մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշները, նախաքննության մարմինների քննչական աշխատանքի մասին հիմնական տվյալների ամսական, կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվությունների ձևերը կհամապատասխանեցվեն 2021 թվականին ընդունված քրեական և քրեական դատավարության գործող օրենսգրքերին:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առկա չէ:

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

     Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

Քննչական կոմիտե

  • Обсуждалось

    11.09.2023 - 26.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1372

Принт