«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - За
-
1 - Против
Նախագծով նախատեսվում է սահմանել՝
1) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար պարտավորությունների կատարման ապահովման չափի հաշվարկման համար հիմք ընդունվող տեղեկությունները՝ այդ թվում այն դեպքում, երբ ապրանքների վերաբերյալ ճշգրիտ տվյալներ առկա չեն․
2) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար պարտավորությունների կատարման ապահովման չափի հաշվարկման համար հիմք ընդունվող տեղեկություններն այն դեպքում, երբ ապրանքները փոխադրվելու են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետությունների տարածքներով։
Նախագծով նախատեսվում է սահմանել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարման գծով պարտավորությունների ապահովման չափի հաշվարկման նպատակով համապատասխան իրավական հիմքեր:
Նախագծով սահմանվող դրույթները կիրառելի կլինեն այն դեպքում, երբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով փոխադրվող ապրանքների համար կպահանջվի ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում։
-
Обсуждалось
08.09.2023 - 23.09.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2159
Принт