Добавить в избранное

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ԵՎ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ԱՅԼ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ, 12-րդ և 13-րդ կետերի համաձայն՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝ առանց ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու նույն հոդվածի 12-րդ և 13-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև հետևյալ դեպքերում.

1) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները կորցրել են իրենց սպառողական հատկությունները և դարձել են ոչ պիտանի են այն նպատակով օգտագործվելու համար, որի համար նախատեսված են, արտահանվում են ԱՏԳ տարածքից՝ թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացնելու նպատակով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, «Աազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մի մասի նկատմամբ, որը համապատասխանում է թաղված, վնասազերծված, ուտիլիզացված և (կամ) այլ եղանակով ոչնչացված ապրանքների քանակին, և սահմանվում է մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

2) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ոչնչացվել և (կամ) անվերադարձ կորել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով կամ անվերադարձ կորել են փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով, և այդ ոչնչացման կամ անվերադարձ կորստի փաստը ճանաչվել է մաքսային մարմնի կողմից՝ մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

3) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները սպառվել են՝ օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան.

4) նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում «Ազատ մաքսային գոտի» ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները, որոնք մնացել են անփոփոխ վիճակում, բացի բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխություններից, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանվում են այն մեկնման վայրով, որին միանում է այդպիսի նավահանգստային ԱՏԳ-ն կամ լոգիստիկ ԱՏԳ-ն։

Վերը նշված՝ 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կարգը սահմանվում է մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Վերը նշված՝ 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N88 որոշում, որով որոշ իրավահարաբերություններ նույնպես վերապահված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին):

ԱՏԳ գործունեությունը դադարեցնելու կամ ԱՏԳ տարածքում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումը դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում, «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված, «ԱՏԳ տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրականացման համար ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից շահագործման մեջ դրված և օգտագործվող՝ սարքավորում հանդիսացող ապրանքների կամ ԱՏԳ տարածքում անշարժ գույքի օբյեկտներ ստեղծելու համար օգտագործված և անշարժ գույքի այդպիսի օբյեկտների բաղկացուցիչ մաս կազմող ապրանքների համար «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է առանց նշված ապրանքները անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային ընթացակարգերով ձևակերպելու: Նշված ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու օրվանից:

«ԱՏԳ տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) գործողության ժամկետը լրանալու և այդ Համաձայնագրով սահմանված պայմանները կատարելու հետ կապված՝ անձի կողմից ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կարգավիճակը կորցնելու դեպքում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված, «ԱՏԳ տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրականացման համար ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից շահագործման մեջ դրված և օգտագործվող՝ սարքավորում հանդիսացող ապրանքների կամ ԱՏԳ տարածքում անշարժ գույքի օբյեկտներ ստեղծելու համար օգտագործված և անշարժ գույքի այդպիսի օբյեկտների բաղկացուցիչ մաս կազմող ապրանքների համար «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է առանց նշված ապրանքները անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային ընթացակարգերով ձևակերպելու: Նշված ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու օրվանից:

Օրենսգրքի 215-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ կետերի համաձայն՝ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպման նույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում, ինչպես նաև հետևյալ դեպքերում.

1) «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները կորցրել են իրենց սպառողական հատկությունները և դարձել օգտագործման համար ոչ պիտանի այն նպատակների համար, որոնց համար դրանք նախատեսված են, դուրս են բերվում ազատ պահեստի տարածքից՝ թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացվելու նպատակով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների այն մասի նկատմամբ, որը համապատասխանում է թաղված, վնասազերծված, ուտիլիզացված և (կամ) այլ կերպ ոչնչացված ապրանքների քանակին, և սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.

2) «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ոչնչացվել և (կամ) անվերադարձ կորսվել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով կամ անվերադարձ կորսվել են փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով, և այդ ոչնչացման կամ անվերադարձ կորստի փաստը ճանաչվել է մաքսային մարմնի կողմից՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.

Վերը նշված դեպքերում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

Ազատ պահեստի գործունեության դադարեցման դեպքում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների նկատմամբ, որոնք ազատ պահեստի տիրապետողի կողմից շահագործման մեջ դրված և օգտագործվող սարքավորումներ են կամ ազատ պահեստի տիրապետողի կողմից ազատ պահեստի տարածքում անշարժ գույքի օբյեկտներ ստեղծելու համար օգտագործված ապրանքներ են և անշարժ գույքի այդպիսի օբյեկտների բաղկացուցիչ մաս են կազմում, «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը ավարտվում է առանց նշված ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը ավարտելու օրվանից:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերում սահմանում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի՝ առանց այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու գործողությունն ավարտելու կարգը:

Վերը նշված նորմերի կիրարկման նպատակով նախագծով նախատեսվում է սահմանել «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն առանց այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպման այդպիսի ընթացակարգի գործողության ավարտի կարգը: Միաժամանակ, հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասը՝ այդպիսի կարգավորումներ նախատեսվում է սահմանել նաև «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի համար:

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է սահմանել՝
1) մաքսային ընթացակարգերի գործողության ավարտի համար հայտարարատուի կողմից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները՝ ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված առանձին հիմքերի.
2) այդպիսի փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության ժամկետները.
3) հայտարարատուների և մաքսային մարմինների կողմից իրականացվող գործողությունների նկարագիրը՝ ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված առանձին հիմքերի.
4) հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումի ձևը։
Նախագծով նախատեսվում է կանոնակարգել «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողության՝ առանց ապրանքներն այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու ավարտմանն առնչվող հարաբերությունները:

  • Обсуждалось

    06.09.2023 - 21.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1201

Принт