Добавить в избранное

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի ______ N__-Ն

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 289-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու համար հավակնող իրավաբանական անձանց ֆինանսական կայունության որոշման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Հավելված

ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման

ԿԱՐԳ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի N65 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկմանը հավակնող իրավաբանական անձանց ֆինանսական կայունության որոշման կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպության կողմից ֆինանսական կայունության հաստատման և վարկային բյուրոների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ֆինանսական կայունության որոշման հետ կապված հարաբերությունները։
2. Երկրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման նպատակով իրավաբանական անձանց ֆինանսական կայունության որոշման համար՝ Որոշմամբ նախատեսված ֆինանսական կայունության ցուցանիշների հաշվարկման և տվյալ հաշվարկման համար հիմք հանդիսացող տեղեկությունների արժանահավատությունը կարող է հաստատվել աուդիտորական կազմակերպությունների կամ վարկային բյուրոների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա։
3. Աուդիտորական կազմակերպության կողմից իրավաբանական անձին տրամադրվող՝ սույն կարգի 2-րդ կետում նշված հաստատումն արտացոլող փաստաթղթում (հաշվետվությունում) պետք է պարունակվեն հետևյալ տեղեկությունները՝
1) Որոշմամբ նախատեսված՝ իրավաբանական անձի ֆինանսական կայունության բացարձակ և հարաբերական ցուցանիշների հաշվարկը․
2) Որոշմամբ նախատեսված՝ իրավաբանական անձի ֆինանսական կայունության բացարձակ և հարաբերական ցուցանիշների համար սահմանված համապատասխան արժեքները․
3) Որոշմամբ նախատեսված՝ իրավաբանական անձի ֆինանսական կայունության համախառն ցուցանիշի հաշվարկը։
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպության կողմից տրամադրվող հաստատումը իրավաբանական անձի կողմից առաջին անգամ մաքսային մարմին ներկայացվում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման նպատակով ներկայացվող դիմումի հետ միաժամանակ։
5. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումից հետո սույն կարգի 2-րդ կետով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպության կողմից տրամադրվող հաստատումը իրավաբանական անձի կողմից մաքսային մարմին ներկայացվում է երեք տարին մեկ անգամ՝ մինչև երրորդ տարվա վերջին ամսվա 15-ը ներառյալ։
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետի հաշվարկման համար որպես առաջին տարի հիմք է ընդունվում իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման մասին վկայականի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև տվյալ օրն ընդգրկող տարվա վերջին օրացուցային օրը։
7. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման նպատակով իրավաբանական անձանց ֆինանսական կայունությունը, սույն կարգի 2-րդ կետին համապատասխան, կարող է որոշվել «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների մասին» օրենքով նախատեսված՝ լիցենզավորված վարկային բյուրոների կողմից տրամադրված՝ վարկային զեկույցների հիման վրա։
8. Սույն կարգի 7-րդ կետին համապատասխան վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցը իրավաբանական անձը մաքսային մարմին ներկայացնում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման նպատակով ներկայացվող դիմումի հետ միաժամանակ և հետագայում՝ երեք տարին մեկ անգամ պարբերականությամբ՝ մինչև երրորդ տարվա վերջին ամսվա 15-ը ներառյալ։
9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված ժամկետի հաշվարկման համար, որպես առաջին տարի, հիմք է ընդունվում իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման մասին վկայականի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև տվյալ օրն ընդգրկող տարվա վերջին օրացուցային օրը։
10. Սույն կարգի 7-րդ կետին համապատասխան վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցը հաստատում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու համար իրավաբանական անձի ֆինանսական կայունությունը, եթե վարկային զեկույցում արտացոլված տվյալներով իրավաբանական անձի համար տեղաբաշխված ակտիվները իրավաբանական անձի կողմից լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման համար դիմումի ներկայացման օրվան նախորդող երեք օրացուցային տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 30․03․2021թ․ N39-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 16․06․2021թ․ N2-Ն համատեղ որոշմանը համապատասխան՝ դասակարգված են միայն որպես ստանդարտ ակտիվներ։
11. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված ժամկետում ներկայացվող՝ սույն կարգի 7-րդ կետին համապատասխան վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցը հաստատում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի ֆինանսական կայունությունը, եթե վարկային զեկույցում արտացոլված տվյալներով իրավաբանական անձի համար տեղաբաշխված ակտիվները վարկային զեկույցի ներկայացման օրվան նախորդող երեք օրացուցային տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 30․03․2021թ․ N39-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 16․06․2021թ․ N2-Ն համատեղ որոշմանը համապատասխան՝ դասակարգված են միայն որպես ստանդարտ ակտիվներ։

  • Обсуждалось

    06.09.2023 - 21.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1730

Принт