Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներ և «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագիր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Տարոն Սերոբյան 27.12.2017 15:23:26 Հողային ծածկույթի ընթացիկ դասակարգումը խիստ մասնագիտական բնույթի է, ուստի տեղական ինքնակառավարման մարմինները չունեն այն համապատասխան գործիքները և մասնագետները որպեսզի կարողանան իրականացնել այդ ամենը, ուստի առաջարկում եմ սրա հետ մեկտեղ զուգահեռաբար որոշ լիազորություններ դնել նաև ՀՀ ԿԱ ԱԳ Կադաստրի ՊԿ-ի աշխատակազմի վրա, որպեսզի համագործակցության արդյունքում այդ աշխատանքը իրականանա: Պարզաբանում՝ <<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված է՝ <<Հողային ծածկույթի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարու-թյունը:>>: Հետևաբար, բարձրացված հարցերը կկարգավորվեն համապատասխան ՀՀ կառավարության որոշման շրջանակում: Բացի այդ, <<Հողային ֆոնդ>> և <<հողային ծածկույթ>> հասկացությունները փոխկապակցված են՝ հողը որպես մակերես վերաբերվում է տեսանելի կենսաֆիզիկական ծածկյույթին, իսկ հողային ֆոնդը՝ վերաբերվում է հողերի սոցիալ-տնտեսական օգտագործմանն ըստ նպատակային նշանակության:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: