Добавить в избранное

Проект не принят

«Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

—     ———  2023 թվականի N   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ  ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ  ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ պարբերությունը և «Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք՝  ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական  թափոնների վրա։

      2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

      1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան միջոցի սահմանման օրվանից 3 օրացուցային օր առաջ, ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում՝ ոչ սակագնային կարգավորման միջոցի ժամանակավոր կիրառման մասին,

     2) ոչ ուշ, քան միջոցի սահմանման օրվանից 3 օրացուցային օր առաջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություն՝  Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում՝ ոչ սակագնային կարգավորման միջոցի կիրառման մասին:

       

3․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման նկատմամբ վերահսկողությունը:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի hունվարի 1-ից և գործում է վեց ամիս ժամկետով և յուրաքանչյուր վեց ամիս ժամկետը հաջորդող օրվանից գործում է ևս վեցական ամսով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն որոշմամբ նախատեսված արգելքը վերացնելու վերաբերյալ այլ իրավական ակտ չի ընդունվում։ 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Обсуждалось

    29.08.2023 - 14.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1590

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Արթուր Սարգսյան

14.09.2023

Նախորդ անգամ ամեն ինչ մանրամասն գրել եմ, ձևական դնում եք քվյարկության, ցուց տալու համար տեսեք ինչ ժողովրդավար երկիր ենք, ամոթ է մի մարդու կապրիզ եք սպասարկում (Քերոբյանի)։ Նախորդ անգամ 95% դեմ էին և ինչ՚, արգելքը երկարացրեցին: Եթե ացնիվ եք հրավիրեք քննարկման կամ բանավեճի ուղիղ եթերում և բոլորը կտեսնեն ոնց եմ ոչնչացնում Ձեր կողմից բերված «փաստարկները», քանի որ փակ դրների ետևում ուղղակի լուռ լսում եք: Գրում եմ վերջին օրը չազդելու քվյարկության արդյունքների վրա, քանի որ արդյուքը Ձեզ չի հետաքրքրու։

Узнать больше