Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____   ________________ 2023 թվականի N ______ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգը և արձանագրելու ձևը սահմանելու մասին» N1214-Ն որոշման՝

1) վերնագրում «չներկայացնելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու» բառերով,

2) 1-ին և 2-րդ կետերում «չներկայացնելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու» բառերով,

3) N 1 հավելվածի`

ա. վերնագրում «չներկայացնելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու» բառերով,

բ. 2-րդ կետի առաջին նախադասության «չներկայացնելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու» բառերով, «դեպքերի բացահայտմանն» բառերից առաջ լրացնել «կամ առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու» բառերով, իսկ նախավերջին նախադասությունը լրացնել «, ինչպես նաև եթե ներգրավվել է կամավոր աշխատանք կատարող (բացառությամբ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարող անձանց)՝ առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին գրավոր պայմանագիր կնքելու» բառերով,

գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3 Սույն կարգի 2-րդ կետում նշված ստուգման ընթացքում աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) կամ առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու դեպք (փաստ) է համարվում նաև այն դեպքը, երբ ստուգում իրականացնող անձինք գործատուի կամ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպության մոտ առկա համապատասխան վճարահաշվարկային կամ այլ փաստաթղթերի (մասնավորապես, աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերի, գործատուի (կազմակերպության) և (կամ) վարձու աշխատողի (կամավորի) հայտարարության) հիման վրա արձանագրում են՝

1) տվյալ գործատուի մոտ նախկինում փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ եղած վարձու աշխատողի առկայությունը (աշխատողի համար աշխատավարձ և դրան հավասարեցված այլ միջոցներ կամ եկամտային հարկ կամ սոցիալական վճարներ հաշվարկված լինելու հանգամանքը)` առանց աշխատանքային հարաբերությունների մեջ եղած ժամանակ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման և գրավոր պայմանագրի կնքման,

2) տվյալ Կազմակերպության կողմից նախկինում՝ առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին գրավոր պայմանագրի կնքման կամավոր աշխատանք կատարող անձի ներգրաված լինելը (բացառությամբ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարող անձանց)։»,

դ. 4-րդ կետի 3-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում` նաև ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացրել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր կամ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, բացառությամբ`»,

ե. 4-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «գ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 201.1-ին հոդվածով սահմանված` նախքան աշխատանքի ընդունվելը գործատուի մոտ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտների (եթե առկա է աշակերտի գրավոր պայմանագիր),»,

զ. 4-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «դ. «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարող անձանց,»,

է. 4-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել «ե» պարբերությունով հետևյալ բովանդակությամբ՝

«ե. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 201.3-րդ և 201.4-րդ հոդվածներով սահմանված` գործատուի մոտ աշխատանքային պրակտիկա անցնող փորձնակների (եթե առկա է փորձնակի գրավոր պայմանագիր).»,

4) N 2 հավելվածում «չներկայացնելու» բառից հետո լրացնել «կամ առանց «կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, 3-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «դ», «է» պարբերությունների և 4-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2023 թվականի հոկտեմբերի 13-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «ե» և «զ» պարբերությունների գործողությունը տարածվում է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

  • Обсуждалось

    29.08.2023 - 13.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2080

Принт