Добавить в избранное

ՀՀ կառավարության << Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին>>, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> որոշումների նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Avetis Avetisyan 17.12.2017 23:15:49 Knereq eli mi harc duq dreleq qnarkman orenq vor qaxaqacu sahmanadrakan iravunqne xaxtum haskanueq gone hetaqrqira dzez et past@ erkrord asenq algelececiq inch himnavormamb asenq es 10 tarva vichakagrutyun uneq te inch apacucel vor ajakoxmyan@ vtangavora cheq karox vichakagrutyun chka inch himnavormamb 5 taria ajakoxmyanem varum mi hat vtar chunem sksenq dranic ete argeleq i cheq arajarkum qaxaqacun nuyn ajakoxmyani gnayin segmentum lada duq naxagcox ladayeq varum? Lav mtaceq vorovhetev dzer arajark@ real che Չի ընդունվել <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:
2 Avetis Avetisyan 17.12.2017 23:15:49 Uzumeq qich linen aj xekov ertevukutyun@ hatuk qnakan dzev mshakeq varordakan iravunq taluc kam orinakan karqov stipeq tesxcik texadrel ajakoxmyan meqenaneri vra vazancin ognelu hamar Չի ընդունվել <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:
3 Avetis Avetisyan 18.12.2017 18:52:07 Ba vor asumeq mer mota ajakoxmyan erdevekutyune xieq tuyl tvel aydqan mard nekri u vari hn naxagci hnaroxner vor i patasxan indz taliseq chanaparhahin erdevekutyan normer@ inch iravunqoven votnaharvun hayastani hanrapetutyan qaxaqacu himnarar iravunqner@ chnayac evro dataran@ kstipi dzez poxhatucel verjum eli mer grpanic Չի ընդունվել ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն <<Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:>>
4 Դավիթ Պողոսյան 17.12.2017 23:47:38 Այս օրենքը ընդունելը կվոտնահարի սպառողի իրավունքը:1 ապրանքը գնելուց հետո սպառողը կարող է ցանկացած կերպ օգտագործել այն,եթե չկան հիմքեր ուրիշին վնաս հասցնելու հետ կապված:2 Յուրաքանչյոր մարդ ունի խղճի,մտքի ևխոսքի ազատություն:Դա անձի որոշումն է վարի աջ թե ձախ: Վթարների պատճառ ոչ թե հանդիսանում է աջ կամ ձախ ռույլը այլ\1ճանապարհային նշանները,որոնք լավ տեսանելի չեն կամ լավ կազմակերպված չեն 2 Մեքենաների բեռնվածությունը,3 Շատ տեղերում ճանապարհների վատ ասֆալտը և 4 Ճանապարհների վատ խնամքը: Նշեմ մի քանի առավելություններ որ ունեն աջ ռույլով մեքենաները: 1 տեխնիկակն առումով ավելի լավ,կամ շատ լավ վիճակում են քան ձախ ռույլով մեքենաները: 2 Ավելի ուշ են փչանում քան ձախ ռույլով մեքենաները: 3 Տեխնիկական բարձր վիճակի շնորհիվ մաքուր է պահում օդը: 4Հարմար է Հայի գրպանին: 5Ստիպում է լինես հեռատես,ինչի շնորհիվ առաջնորդվում ես ոչ միայն դիմացիտ մեքենայով այլ 3,4 մեքենա այն կողմ: 6Վերադասավորվելը չի վերաբերվում միայն ձախ մասին,շատ դեպքերում կարիք է լինում աջ վերադասվորվելու համար: 7 Ստիպում է աննդհատ նայել հայելիներին,ինչը ավելի ապահով է դարձնում երթևկությունը: 8 Մեքենան կանգնացնելուց շատ հարմար է,քանի որ չես խոչնդոտում մյուս մեքենաներին,և ավելի մոտիկ ես կանգնում ճամփեզրին,ինչը ավելի է լայնացնում ճանապարհը: 9 Շատ տեղերում մեքենան կանգնացնելը հարմար է լինում կանգնացնել շարժվելով դեպի հետնթաց,իսկ աջ ռույլով մեքենաների դեպքում դա շատ հեշտ է և արագ: Մեքենաների վթարի պատճառ է ոչ թե ռույլը,այլ քանակը,Եթե աջ ռույլով մեքնաները գերակշռում են քան ձախ ռույլով մեքենաները,ապա տրամաբանական է,որ վթարները ավելի շատ կլինեն աջի պարագայում,իսկ դա նոռմալ է: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՁԱԽ ՌՈՒՅԼՈՎ ՄԵՔԵՆԱՆ ՉԻ ԱՊՊԱՀՈՎՎՈՒՄ,ՈՐ ՎԹԱՐ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱ:Դա անուշադրության և վերը նշածի հետևանք է: Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից:
5 Դավիթ Պողոսյան 18.12.2017 01:00:31 Առաջարկում եմ այս օրենքի փոխարեն շատ մեծ կիրառությամբ օրենքը կիրառել մասնավորապես գազելնիրի և տաքսիների վրա,որոնք շատ մեծ պատճառ են վթարների համար: Չի ընդունվել Առաջարկությունը ներկայացված նախագծերին չի վերաբերվում:
6 Atanes Margaryan 18.12.2017 00:34:55 Առաջարկում եմ արգելելու փոխարեն, տարեկան տուրք սահմանել աջա ղեկ մեքենաների շահագործման համար։ Կարծում եմ սա կլինի ամենախելամիտ տարբերակը։ Չի ընդունվել Նախագիծը մշակվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով
7 Տիգրան Մաթևոսյան 18.12.2017 09:47:45 Առաջարկում եմ այս օրինագիծը դուրս հանել, որովհետև միևնույն է եթե նույնիսկ ընդունենք մենք մի քանի հազար մեքենայով դուրս ենք գալու ցույցի նոր էտ ժամանակ պիտի ստիպված չեղարկեք, իսկ դե քանի որ և դուք և մենք զբաղված մարդիկ ենք առաջարկում ենք իզուր էտքան ժամանակ և նյարդեր չկորցնել և այս օրինագիծը չեղարկել Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից:
8 Artur Mosunts 18.12.2017 10:19:48 Ներկայացված հիմնավորումները չափազանցված են: Գրեթե 10 տարի է ինչ վարում եմ աջ ղեկով ա/մ, երբեք վթարի մասնակից չեմ, և կարող եմ հստակ պնդել որ որոշ դժվարություն է ներկայացնում զուտ միջքաղաքային ճանապարհներին երկար ՞ֆուռերին՞ վազանցը...., սակայն ճանապարների ծածկույթի որակը, հատկապես ոլորաններին, զգալի վտանգներ են պարունակում՝ անկախ ղեկի դիրքից: Կարծում եմ որ կառավարության նախաձեռնությունը ավելի շատ պայմանավորված է տեղական դիլերների և ԵՏՄ-ի ավտոարտադրողների շահերի սպասարկմամբ, քան թե մեր, ենթադրյալ, անվտանգության մտահոգմամբ: Հարց՝ երե ԵՏՄ ցանկանա մտնի ասենք Ճապոնիան կամ Հնդկաստանը.... նրանք պետք է ստիպված լինեն իրենց ղեկերը տեխափոխեն ձախ? Հիմարություն է: Նախաձեռնությունը ժամանակավրեպ է, և պետք կասեցվի: Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից:
9 Artur Mosunts 20.12.2017 10:02:26 Առաջարկում եմ կառավարությանը հետևել ժողովրդական իմաստությանը՝ 7 անգամ չափել ու նոր կտրել... Լավ, ասենք թե "հիմնավորեցիք..." ձեր "ժամանակավոր կասեցումը...", իսկ ինչով եք հիմնավորում այն, որ 2018թ-ի ապրիլի 1-ից հետո հնարավոր չի լինելու արդեն ՀՀ -ում գտնվող աջակոմյան ղեկով ա/մ-ների վերագրանցումը, վաճառքը ? Առաջարկում եք աջակողմյան ղեկով ա/մ տերերին դառնալ իրենց շարժական գույքի գերեզմանափորը? Թե պատրաստվում եք, այնուամենայնիվ, "քննարկումների արդյունքում" ՄԵԾԱՀՈԳԱԲԱՐ զիջել " սեփական գույքը տնօրինելու" սահմանադրական իրավունքը? Ի վերջո, ինչ պատճառաբանությամբ, մեկնաբանությամբ հնարավոր չի լինելու վաճառել կամ վերավաճառել ՀՀ-ում արդեն եղած աջ ղեկով ա/մ-ները? Չի ընդունվել Նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների սեփականատերերի վրա: Քանի որ 2018 թվականի ապրիլի մեկից հետո արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը, ուստի ՀՀ ոստիկանության կողմից աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վերահաշվառում չի կարող իրականացվել:
10 Artur Mosunts 20.12.2017 11:26:50 Որոշ օգտատերերի կողմից արդեն իսկ նշվել է, որ այս քայլով խախտվում են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը /սեփականությունը տնօրինելու վերաբերյալ/ : Ձեր պատասխան-մեկնաբանության մեջ դուք հղում եք անում 39-րդ հոդվածին / <<Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:>> /: Խնդրում եմ մանրամասնել թե ինչպես և երբ են խախտվում ՀՀ քաղաքացու՝ օրինակ Լևոնի, սահմանադրական իրավունքները, երբ ՀՀ քաղաքացի Արմենի աջ ղեկով ա/մ-ն գնում և վերահաշվառում է ՀՀ մեկ այլ քաղաքացի՝ օրինակ Մեսրոպը: ՀՀ քաղաքացի Լևոնի համար ինչ տարբերություն, այդ ա/մ-ն վարում է Արմենը, թե Մեսրոպը? Նաև, հաշվարկվել է արդյոք այն հնարավոր վնասները, որ կարող է կրել պետությունը, եթե բոլոր աջ ղեկով ա/մ-ների տերերը դիմեն ՄԻԵԴ? Զուտ դատական ծախսերը, յուրաքանչյուր դեպքում, կկազմի ~25000 Եվրո.... Չի ընդունվել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվում է <<Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչ--------------------------------- չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:>>:
11 Artur Mosunts 11.01.2018 12:47:08 Չեք ամաչում? Արհեստականորեն ավելացրել եք ՛ կողմ ՛-երի քանակը որ ինչ....? Չնայած զարմանալու ինչ կա, ձեր մոտ ամեն ինչն էլ հիմնված է կեղծիքների վրա! Չի ընդունվել Նախագծերի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել:
12 Նարեկ Թավաքալյան 18.12.2017 10:56:36 «Հարգելի» նախագծի հեղինակներ, նախ, մինչ որևէ որոշման նախագիծ ներկայացնելն առաջարկում եմ գոնե մատների արանքով ուսումնասիրել ՀՀ Սահմանադրությունը, մասնավորապես 31-րդ հոդվածը, որից հետո 6-րդ հոդվածը և վերջիվերջո միգուցե հասկանաք, որ ցանկացած օրենքի կամ որոշման նախագիծ ներկայացնելուց առաջ այն պետք է համապատասխանեցնել ոչ թե սեփական ամբիցիաներին, այլ ՀՀ Սահմանադրությանը: Երկրորդ, 01.06.2018թ.-ից, երբ ուզում եք վերացնել աջ ղեկով մեքենաների վերահաշվառման Սահմանադրական իրավունքը, ինչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր ցանկանում են օտարել իրենց մեքենան, կամ օրինակ մեքենայի սեփականատերը մահացավ, մեքենան պետք է դնել փողոցում ու վրան խաչ քաշե՞լ, թե ըստ ձեզ բոլորը պետք է սկսեն «ռասկուլաչիտ» անելով զբաղվել: Երրորդ, ոչ թե անհիմն ասեք, ՀՀ-ում աջակողմյան է երթևեկությունը, ուրեմն եկեք աջ ղեկով մեքենաները չթողնենք շահագործել, որովհետև ըստ մեզ դրանք վտանգավոր են, այլ լուրջ ուսումնասիրություն անցկացրեք, կոնկրետ թվեր ներկայացրեք: Չի ընդունվել Նախագիծը որևէ կերպ չի անդրադառնում ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին՝ <<Մասնավոր և ընտանեական կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելությանը>>: Միաժամանակ, նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը նրկրված տրանսպորտային միջոցների վրա: Ինչ վերաբերվում է շահագործմանը, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:
13 Գարեգին Դանիելյան 18.12.2017 11:35:07 Կարծում եմ յուրաքանչյուր առաջարկ, որը վերաբերում է անվտանգությանը պետք է մեկ ասպեկտից ավելի կողմեր ունենա: Օրինակ՝ դիտարկում ենք մեքեայի ղեկի տեղաբաշխումը, որպես անվտանգության նորմերի խախտում, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք մեր ճանապարհների անմխիթար վիճակը, որի պատճառով ամեն տարի հարյուրավոր մարդիկ են զոհվում, հազարավորները վիրվորվում և ոմանք էլ զրկվում իրենց գույքից: Հաջորդ կողմը դա մեքենաների անմխիթար վիճկն է: Կարող եմ վստահեցնել, որ յուրաքանչյուր աջ ղեկով մեքենա տեխնիկապես ավելի թարմ և կատարյալ վիճակում է քան ամերիյան կամ եվրոպական: Նման արգելքներ դնելուց առաջ պետք է համոզվել արդյոք մարդիկ ունեն հնարավորություն ձեռք բերելու նման գնային սեգմենտում էժան, որակով և թարմ մեքենաներ: Սա միայն հասանելի է աջ ղեկի տարբերակով: Դուք կարող եք այլևս արեգելել ներմուծել մեքենաներ, բայց դրաննց վաճառքի արգելքը մարդկանց գույքի բռանգրավում է և անհանգստություն յուրաքանչյուր քաղաքացու համար: Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից:
14 Ashot Safaryan 18.12.2017 15:08:26 Ավելի աբսուրդ նախագիծ հնարավոր չէր հնարել: Գրեթե 4 տարի վարում եմ աջ ղեկով մեքենա, և ոչ մի դժվարություն կամ անհարմարություն չեմ զգում, նույնիսկ վազանցի ժամանակ: Հակառակը, կայանելը շատ ավելի հեշտ է դառնում: Եթե իսկապես անվտանգության մասին եք մտածում, ապա նորոգեք ճանապարհները, իսկ ձմռանը` ժամանակին մաքրեք ձյունը բանուկ հատվածներում: Իրականում ձեր նախաձեռնությունը միտված է ավտոդիլլերներին հարստացնելուն, սակայն օր-օրի խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում սրահների մեքենաները նույնպես դառնում են ավելի անմատչելի հասարակ քաղաքացու համար: Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից:
15 Սամվել Ռուբենյան 18.12.2017 16:13:39 Աջակողմյան ղեկով մեքենա գնելու գլխավոր պատճառը դրա մատչելի գինն է։ Միևնույն մակնիշի նույն որակի (նույն տարեթվի ու վազքի) ձախակողմյան ղեկով մեքենան մի քանի հազար դոլարով ավելի թանկ է։ Նախագծով հազարավոր մարդկանց պարզապես ստիպելու եք հին ու անորակ ձախակողմյան մեքենա գնել, քանի որ իրենց ունեցած աջ ղեկով մեքենայի որակին համապատասխան ձախ ղեկով մեքենա ի վիճակի չեն լինի գնել։ Արդյունքում երթևեկության անվտանգությունն իբր բարձրացնելու փոխարեն կանեք լրիվ հակառակը, քանզի էդ հազարավոր մարդիկ ստիպված կլինեն գնել ավելի հին, ավելի շատ վազքով, ավելի ցածր որակի ձախ ղեկով մեքենաներ։ Առաջարկ․ զգալիորեն իջեցրեք ձախ ղեկով մեքենաների մաքսատուրքը, որ էդ մարդիկ կարողանան իրենց ունեցած աջ ղեկով մեքենաներից ոչ վատ որակի մեքենաներ գնել։ Առաջարկ 2․ արդեն ներկրված մեքենաների վերահաշվառումը մի՛ արգելեք։ Սահմանափակում եք իրենց սեփականությունը տնօրինելու, այդ թվում՝ վաճառելու իրավունքը։ Չի ընդունվել 1. Մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ կներկայացվի համապատասխան առաջարկություն 2. աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վերահաշվառումը սահմանափակվում է միայն ՀՀ-ում:
16 Սամվել Ռուբենյան 18.12.2017 16:39:57 Ո՞րն է աջ ղեկով մեքենայի վերահաշվառումը /իմա՝ վաճառքը/ արգելելու տրամաբանությունը։ Եթե արդեն իսկ ներմուծված աջ ղեկով մեքենաների շահագործումը չի արգելվելու (ինչպես պնդում է տրանսպորտի նախարարության՝ դեկտեմբերի 18-ին տարածած պարզաբանումը), ապա ի՞նչ նշանակություն, թե ո՞վ է վարում աջ ղեկով մեքենան․ Պետրոսը, թե՞ Պողոսը։ Ավելին, վերահաշվառման /վաճառքի/ դեպքում պետբյուջե մուտք կարվի էդ գործարքի համար համապատասխան վճարը։ Չի ընդունվել Նախագծով Հայաստանի Հանրապետությունում արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը, հետևաբար մեքենաների վերահաշվառում չի իրականացվում: Բացառության կարգով արդեն իսկ ներկրված մեքենաների միայն կշահագործվեն:
17 Davit Hayrapetyan 18.12.2017 17:18:35 Կարճ կասեմ, մենակ որոշում ընդհունելով չի, կամ հատուցեք, անվնաս ղեկերը փոխելով, կամ իսկզբանե մուտքն արգելեիք, իսկ հիմա դուք իրավասու չլինելով նման բան փոխելու, մարդկանց զրկում եք իրենց իրավունքից: Չի ստացվի, ես չեմ պատրաստվում փոխել իմ միջոցներով: Չի ընդունվել ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն <<Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:>>
18 Նանա Մակինյան 18.12.2017 17:37:29 Որևք հիմնավորում անվտանգության տեսակետից չկա, չկա որևէ վերլուծություն` պատահարների գծով, մասնավորապես աջակողմյան ղեկով վթարի մասնակցության և մեղավորության վերաբերյալ: Անհեթեթ ու չհիմնավորված նախագիծ է, մանավանդ, որ դրա ընդունումը հրատապ անհրաժեշտություն չէ: Կան երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից ավելի թերի կարգավորումներ, որը չգիտես ինչու անտեսված է: Կարելի է մտածել ՀՀ-ում վթարների միակ պատճառը աջակողմյա ղեկով մեքենաների շահագործումն ու ներկրումն է: Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից, համաձայն որի Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:
19 Նանա Մակինյան 18.12.2017 17:37:43 Որևք հիմնավորում անվտանգության տեսակետից չկա, չկա որևէ վերլուծություն` պատահարների գծով, մասնավորապես աջակողմյան ղեկով վթարի մասնակցության և մեղավորության վերաբերյալ: Անհեթեթ ու չհիմնավորված նախագիծ է, մանավանդ, որ դրա ընդունումը հրատապ անհրաժեշտություն չէ: Կան երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից ավելի թերի կարգավորումներ, որը չգիտես ինչու անտեսված է: Կարելի է մտածել ՀՀ-ում վթարների միակ պատճառը աջակողմյա ղեկով մեքենաների շահագործումն ու ներկրումն է: Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից, համաձայն որի Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:
20 Ստեփան Խաչատրյան 18.12.2017 17:43:26 Առաջարկում եմ հարգել Սահմանադրությունը։ 1․ Կենսաթոշակային պարտադրելով, ոտնահարվեց սահմանադրությունը և մարդուց խլեցին իր սեփականությունն հանդիսացող աշխատավարձը։ 2․ 1000 դրամ պարտադիր հավաքելով, ոտնահարվեց սահմանադրությունը և մարդուց խլեցին իր սեփականությունն հանդիսացող աշխատավարձը։ 3․ Ընտանեկան բռնության մասին օրենքով, ոտնահարվեց սահմանադրությունը և որևէ անհայտ ծագման աղբյուրի հիման վրա մարդուն կարող են զրկել իր սեփականությունն հանդիսացող բնակարանից, ընտանեկան բռնության կասկածանքով։ 4․ Հիմա էլ կրկին ոտնահարելով սահմանադրությունը, մարդուն արգելվում է ազատ տնօրինել իր սեփականությունը (մասնավորապես վաճառել)։ Այդ իսկ պատճառով պարզ առաջարկություն՝ հարգել սահմանադրությունը Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից, համաձայն որի Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: Իսկ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն <<Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:>>
21 Jcars 18.12.2017 17:59:46 Հարգելի <<Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին>> նախագծի հեղինակ, Ձեր հիմնավորումը, որ Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում համարում եմ առնվազն ոչ լիարժեք ուսումնասիրության արդյունք: Հիմնավորեմ 1. Աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: - Ցանկացած ղեկային տեղաբաշխման դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն, քանի որ ղեկը սովորաբար գտնվում է կամ աջ, կամ ձախ կողմում: Բացառություն կարելի է համարել երկակնանի տրանսպորտային միջոցները: 2. կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու -Տրանսպորտային միջոցները կահավորված են կողային հայելիներով, և կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելուց, ինչպես նաև երթևեկության գոտի վերադասավորվելուց վարորդը օգտվում է հենց այդ հայելիներից անկաղ ղեկի գտնվելու դիրքից: Նշեմ նաև, որ միշտ չէ տրանսպորտային միջոցը սկսում երթևեկությունը ճանապարհի աջ հատվածից (օրինակ երբ կայանված է միակողմանի փողոցի ձախ հատվածում): Եթե ի նկատի ունեք, որ վարորդը պետք է վիզը թեքի ճանապարհային իրադրությունը գնահատելու համար՝ նշեմ, որ ետնապակիների լուսաթափանցելիության ոչ մի սահմանափակում գոյություն չունի և ի վերջո տրանսպորտային միջոցը միշտ չէ, որ կահավորված է ետնամասում ապակիով (օրինակ բեռնատարները): 3. վազանց կատարելու -Համամիտ եմ միայն մասնակի: Ընդհամենը մի քանի մետր ետ գտնվելու դեպքում նույն մոդելի ձախակողմյան ղեկով մեքենայի համեմատ աջակողմյան մեքենայի վարորդը ունի նույն տեսադաշտը: Իսկ որոշ տրանսպորտային միջոցների մոդելների դեպքում տվյալ իրավիճակում վտանգ կարող է ներկայացնել նաև ձախակողմյան ղեկով տրանսպորտային միջոցները: 4. այլ դեպքերում -Կարծես թե ամենա հիմնավոր պատճառը և ի վերջո համարել, որ Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում ուղղակի անտրամաբանական է այն դեպքում, երբ վարորդների զգալի մասը ուղղակի չի տիրապետում ճանապարհային երթևեկության կանոններին և վարորդական իրավունքը ստացել է կաշառքով: Առաջարկում եմ ժամանակավորապես արգելել ցանկացած ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը վտանգից խուսափելու համար, մինչ վարորդական իրավունք ստանալը հնարավոր է ոչ օրինական ճանապարհով: Հարգանքով՝ Վարդան Մկրտչյան Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից, իսկ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն <<Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին:>>
22 Arman Shahinyan 18.12.2017 19:05:42 <<arajarkumem hayastan nermucel rusastani ptac avtonery u avelacnel vtarneri u dnic bxox bolor vtangneri chapy >> esi uxaki dzer yndunveliq orenqi hetevanqne linelu ankaskac )))))) Չի ընդունվել Առաջարկությունը նախագծին չի վերաբերվում
23 Արմեն Գևորգյան 18.12.2017 19:27:41 Ի՞նչ է նշանակում աջակողմյա ղեկով մեքենաները վտանգավոր են կայանելուց կամ հակառակը, կայանատեղից շատժվելուց... Ես հակված եմ հակառակին, որ ավելի հարմար են, քան ձախակողմյա ղեկով մեքենաները: Իսկ ինչ վերաբվերվում երթևեկության ժամանակ վտանգավոր լինելուն, համեցեք մի օր նստեք իմ կողքին և քշեմ Ձեր ուզած ուղղությամբ, կկարողանա՞ք մի որևէ դրվագ գտնել ու մատնացույց անել, որ այդ ժամանակ վտագավոր էր, կամ սխալ իմ գործողությունները: Այդ աջ ղեկով մեքենաները չեն վտանգավոր, այլ խմած կամ վարորդական իրավունքը ԳՆԱԾ անուղեղ վարորդները, որոնք առանց գիտակցելու վարում են մեքենան... Ցանկանու՞մ եք անվտանգ դարձնել երթևեկությունը, բարելավեք ճանապարհների վիճակը, որ մարդիկ մեքենա վարելուց բացի անընդհատ չխուսափեն փոսերից, արգելեք կաշառքով ՎԻ գնելը, որ բանից անտեղյակ «շիկահերները» չնստեն «պապայի գնած ջիպի» ղեկին ու վարեն ինչպես կարողանում են... Վերջիերջո հերիք չէ՞ խմեցիք հասարակ ժողովուրդի արունը... Թողեք մարդիկ գոնե շնչեն... Կտորմ մա՛րդ եղեք... Չի ընդունվել Նախագծի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել:
24 Karen Avdalyan 18.12.2017 22:16:00 Դժգոհությունը մեղմելու և օրենքն ավելի տրամաբանական դարձնելու համար ցանկալի է, որպեսզի տրվի գոնե մեկ անգամ վերահաշվառման հնարավորություն, քանի որ մեքենան գնողը արդեն տեղյակ կլինի այս օրենքի մասին և կգնահատի իր ռիսկերը, որովհետև կիմանա, որ գնելուց հետո այլևս չի կարողանա վաճառել: Իսկ ներկայացված տեսքով նախագիծը անմիջականորեն հարվածում է մարդկանց, ովքեր գնել են մեքենան, սակայն չեն իմացել և չեն կարողացել իմանալ, որ այլևս այն վաճառել հնարավոր չէ: Քանի որ որպես հիմնավորում ներկայացվում է անվտանգությունը, հաջորդ առաջարկը վերաբերվում է տեխ. զննության շատ մեծ չափով խստացմանը զուգահեռ այս օրենքին, որը թույլ կտա արգելել հին ԽՍՀՄ արտադրության, ինչպես նաև շատ մեծ վազք ունեցող տաքսի մեքենաներ վարելը, որոնք իրական վտանգ են ներկայացնում երթևեկության բոլոր մասնակիցների համար: Այն նաև թույլ կտա հասարակությանը հավաստիացնել, որ սա արվում է իրոք նրանց անվտանգության համար, այլ ոչ միայն դիլերների պահանջով կամ ազդեցությամբ: Չի ընդունվել <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքը ուժի մեջ է 2005 թվականից, համաձայն որի Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: Ինչ վերաբերվում է տեխնիկական զննությանը, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ տեխնիկական զննության ընթացքում գնահատվում է մեքենայի տեխնիկական վիճակը, այլ ոչ թե մակնիշը, տարեթիվը կամ արտադրության երկիրը:
25 Tigran Petrosyan 18.12.2017 22:21:05 ես չեմ հասկանում թե ինչի համար է նախատեսված այս առաջարկությունների բաժինը եթե ոչ մի առաջարկության լուրջ չեք վերաբերում ու անիմաստ հիմնավորումներով մերժում եք։ Ես առաջարկում եմ կապի և տրանսպորտի նախարարությանը զբաղվել ՀՀ֊ի ճանապարհների անմխիթար վիճակով և վարորդական իրավունքի տրամադրման բոլորիս հայտնի կարգով, որոնք ըստ իս վթարնեիր հիմնական պատճառներն են։ Չի ընդունվել Հիմնավորումները ներկայացված են ՀՀ օրենսդրությանը համաձայն: Նախագծերի վերաբերյալ այլ առաջարկություն ներկայացված չէ: