Добавить в избранное

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում բժշկական կազմակերպությունների վերակազմակերպման (միացում) նպատակահարմարությամբ։

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի կառուցվածքը չի ապահովում ծննդաբերական, հղիների պաթոլոգիայի, օբսերվացիոն, հղիության արհեստական ընդհատման, գինեկոլոգիական ծառայությունների տեղակայումը առանձին բաժանմունքներում, վերջիններս ներկայացված են միևնույն բաժանմունքի մեջ  տարբերակված հիվանդասենյակներում, ինչի պատճառով խախտվում են սանիտարա-հիգիենիկ և հակահամաճարակային նորմերը, հետևաբար նաև մատուցվող բժշկական ծառայության որակը։

Մանկական վերակենդանացման բաժանմունքում կողք կողքի բուժում են ստանում թթվածնաքաղցով ծնված, անհաս նորածինները և սուր շնչական վարակի բարդություններով, թոքաբորբով, մենինգիտով և այլ պաթոլոգիաներով պացիենտներ, բացի այդ, մանկաբուժական բաժանմունք հոսպիտալացվում են ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտներ /սուր շնչառական վարակ, աղիքային ինֆեկցիա, ջրծաղիկ  և այլն/, այս ամենը ևս սանիտարա-հիգիենիկ և հակահամաճարակային նորմերի պահանջների խախտում է և հրատապ լուծում է պահանջում։

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում գործող վիրաբուժական բաժանմունքում վիրահատվում են 18 և բարձր տարիքի պացիենտներ՝ չունենալով վերջիններիս համար նախատեսված վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություն։

2Առաջարկվող կարգավորումների բնույթը

Հաշվի առնելով «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի գործունեության ցուցանիշները, ելնելով ծախսարդյունավետության սկզբունքից, նաև նպատակ ունենալով ապահովել մատուցվող բժշկական ծառայությունների անընդհատությունն ու լիարժեքությունը, նախատեսվում է հիվանդանոցը միացման ձևով վերակազմակերպել «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում: Մանկական սոմատիկ և մանկական վիրաբուժական բաժանմունքները կշարունակեն գործել նախկին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի շենքում։

Նշված վերակազմակերպումը կխնայի բժշկական կազմակերպության վարչական ռեսուրսները և հիվանդներին թույլ կտա օգտվել բժշկական կենտրոնում առկա, բուժման համար հաճախ անհրաժեշտ այլ պրոֆիլի ծառայություններից։

3Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Շիրակի մարզում գործող բժշկական հաստատությունների գործունեության համար կստեղծի հնարավորինս նպաստավոր պայմաններ, ինչպես նաև հնարավորություն կստեղծի երկու կառույցների ինչպես շենքային պայմանները, այնպես էլ տեխնիկական այլ հզորությունները, մասնավորապես՝ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թթվածնային կայանը, կաթսայատունը, էլեկտրաէներգիայի սնուցման առանձին տրանսֆորմատորային կայանը և 450 կիլովատ հզորությամբ գեներատորն օգտագործել առավել օպտիմալ և ծախսարդյունավետ։

4  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մազպետի աշխատակազմի կողմից:

5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

 Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

6Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

7Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Обсуждалось

    29.08.2023 - 13.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1243

Принт