Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 186-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի № 186-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

       Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի «Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» № 186-Ն որոշումն ընդունվել է «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով, համաձայն որի օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին փոխհատուցում է պետությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով: ««Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի ՀՕ-212-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ է շարադրվել «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը, որի արդյունքում կամավորների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» և «Կամավոր աշխատանքի մասին» օրենքներով սահմանված կարգով։ «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի ՀՕ-212-Ն և «Կամավոր աշխատանքի մասին» 2023 թվականի հունիսի 14-ի ՀՕ-202-Ն օրենքները ուժի մեջ են մտնելու 2023 թվականի հոկտեմբերի 13-ից:

     Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի № 186-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման։

2 Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի № 186-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կբացառվի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի գոյությունը, որոնց ընդունման իրավական հիմքերը (լիազորող նորմերը) բացակայում են, և կապահովվի «Փրկարար ծառայության և փրկարարի կարգավիճակի մասին» ու «Կամավոր աշխատանքի մասին» օրենքների գործող դրույթների կիրարկումը:

 

      3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

 

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի № 186-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ, պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

      4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի № 186-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից:

      5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՀայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի № 186-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

 

  • Обсуждалось

    28.08.2023 - 12.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1365

Принт