Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի թիվ 176-Ն որոշման Հավելված N1-ի 38-րդ կետի համաձայն «Քննությունը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին շնորհված Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման գործողության ժամկետ չի սահմանվում, և այն գործում է այնքան ժամանակ, քանի դեռ որակավորված ներքին աուդիտորները յուրաքանչյուր տարի մասնակցում են լիազոր մարմնի կողմից սահմանված ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրերին և հաջողությամբ ավարտում են նշված ծրագրերը:»

Փաստացի ներքին  աուդիտորները որակավորումը պահպանելու համար  պարտավոր են ամեն տարի մասնակցել նույնաբովանդակ վերապատրաստումներին և հանձնել քննություն թեստավորման սկզբունքով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտը կարագավորող՝ 22.12.2010թ.-ին ընդունված «Ներքին աուդիտի մասին» օրենքը 13 տարվա ընթացքում ենթարկվել է փոփոխության ընդամենը մեկ անգամ՝ 2020 թվականին, և որակավորված ներքին աուդիտորների հիմնական կազմը տարիների ընթացքում մնում է անփոփոխ՝ ստացվում է, որ մեծամասամբ նույն ներքին աուդիտորները յուրաքանչյուր տարի մասնակցում են նույն բովանդակությամբ 30 ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացներին:

Կարգավորման նպատակն է վերացնել ներքին աուդիտորների յուրաքանչյուր տարի վերապատարստման պահանջը: Նախատեսվում է ՀՀ ֆինանսների նախարարի 21.08.2014թ.-ի թիվ 541-Ն հրամանում կատարել համապատասխան փոփոխություններ՝ ներքին աուդիտորների յուրաքանչյուր տարի վերապատարստման պահանջը փոխարինելով երեք տարին մեկ անգամ վերապատրաստվելու պահանջով:  Նշվածը հնարավորություն կընձեռի ներքին աուդիտորներին ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց մասնագիտական գործունեությանը:

 

 

  • Обсуждалось

    25.08.2023 - 09.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1434

Принт