Добавить в избранное

Проект принят

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի NԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 2.7-րդ՝ «Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 7-րդ կետի 5-րդ ենթակետից, ՀՀ կառավարության  2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 15.6 կետի, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի 46-րդ կետի 3-րդ ենթակետի և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի 16.2 կետի, ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N376-Լ որոշմամբ հաստատված՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման հայեցակարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետի և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 6-րդ կետի, ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի NՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի N330-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N804-Ա որոշման հավելվածի 15-րդ կետի դրույթներից:

Միջոցառման իրականացման նպատակը՝ բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման հետ պահված հարցերի հստակեցումն է և դրանից ելնելով՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշման մեջ որոշ փոփոխությունների կատարումը:

2 . Առկա իրավիճակը

Ներկայումս շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի անցկացման հետ կապված հարցերը կարգավորված են ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշմամբ:

Մասնավորապես, որոշմամբ կարգավորված են բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություններ ու անձնագրավորում (վկայագրավորում) իրականացնելու հետ կապված հարցերը:

Սակայն, որոշմամբ հստակեցված կամ մանրամասնեցված չեն բնակֆոնդի տեխնիկական վիճակի հետազննության պատվիրման սուբյեկտների, ֆինանսավորման աղբյուրների, ժամկետների, դեպքերի, ինչպես նաև այդ եզրակացությունների վարման հետ կապված հարցերը:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշման մեջ չկա լիազորող նորմ, առկա են ձևակերպումներ, որոնք չեն համապատասխանում «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված լիազորող նորմերի բովանդակությանը: 

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվում է սահմանել բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը:

Մասնավորապես, առաջարկվում է ամրագրել բնակֆոնդի (բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների) տեխնիկական վիճակի հետազննության պատվիրման սուբյեկտները, ֆինանսավորման աղբյուրները, հետազննությունների անցկացման նվազագույն պարբերականությունը, առավել վաղ անցկացման դեպքերը, ինչպես նաև այդ եզրակացությունների վարման հետ կապված հարցերը:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, որոշման մեջ ամրագրել դրա ընդունման լիազորող նորմը, ինչպես նաև որոշման որոշ ձևակերպումներ համապատասխանեցնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված լիազորող նորմերի բովանդակությանը: 

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հովածի 2-րդ մասով:

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Տվյալ նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

7. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել բնակֆոնդի տեխնիկական վիճակի հետազննության անցկացման առանձնահատկությունների սահմանման, ինչպես նաև բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալների անհրաժեշտությունը:

8. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ կհրապարակվի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում:

9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը անմիջականորեն բխում է՝

- ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի օգոստոսի 26-ի NԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Կառավարության ծրագրի  «2.7 Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 7-րդ կետի 5-րդ ենթակետից, որով նախատեսվում է  ստեղծել և վարել բոլոր նշանակության շենքերի և շինությունների վերաբերյալ տեղեկատվական համակարգ,

- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված՝ Կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 15-րդ նպատակից 15.6 միջոցառումից, որով նախատեսված է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունում,

- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի 46-րդ կետի 3-րդ ենթակետից, որով ամրագրված է, որ տարբեր նշանակության շենքերի ու շինությունների կառավարման, հուսալի և անվտանգ շահագործման, սեյսմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման, համակարգված և թիրախային մոտեցումների մշակման նպատակով նախատեսվում է տարբեր նշանակության շենքերի և շինությունների տվյալների միասնական տեղեկատվական շտեմարանի ստեղծում և վարում (տվյալների շարունակական ներառում, թարմացում),

- ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N376-Լ որոշմամբ հաստատված՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման հայեցակարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետի և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 6-րդ կետի դրույթներից, որով նախատեսված է որով նախատեսված է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ,

- ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի NՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի N330-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N804-Ա որոշման հավելվածի 15-րդ կետի դրույթներից, որով նախատեսվում է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքով տրված եզրակացությունների վարման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ:

  • Обсуждалось

    23.08.2023 - 07.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1267

Принт