ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Եղեգնաձոր համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Եղեգնաձոր համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետի և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.3-րդ հոդվածի հիման վրա։
Վերոգրյալ կարգավորումներից պարզ է դառնում, որ համայնքի ավագանին պետք է որոշի համայնքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ) տեղակայումը որ վայրերում է արգելվում, ինչպես նաև պետք է սահմանի սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների հեռավորությանը որոշակի հաստատություններից:
Նախագծով առաջարկվում է Եղեգնաձոր համայնքի տարածքում արգելել սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում։ Ինչպես նաև առաջարկվում է սահմանել, որ սահմանափակման ենթակա կարող են գտնվել կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 500 մետր հեռավորության վրա:
- Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
«Եղեգնաձոր համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջների սահմանման և պահպանման հետ կապված հարաբերությունները։
-
Обсуждалось
22.08.2023 - 11.09.2023
-
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Муниципалитет Егегнацора Вайоц Дзорской области
-
Test
Просмотры 3914
Принт